Drafts

In the title
Draft development authority
Type

The project has not been accepted

Discussed 30.09.2022 - 15.10.2022

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2022 թվականի օգոստոսի 23-ի N 119 որոշմամբ Հայաստանի Հանրապետությանը հատկացված առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման թույլատրելի ծավալի սպառման ապահովման անհրաժեշտությամբ:
0 2301

Discussed 30.09.2022 - 15.10.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերոհիշյալ դեպքերում բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը: Նախագծի ընդունմամբ օրենսդրական հիմք կսահմանվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգի ընդունման համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:
0 2603

Discussed 30.09.2022 - 15.10.2022

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 270-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Մաքսային մարմնի կողմից հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ածանցյալների, դրանց պատրաստուկների և համարժեք նյութերի (անալոգների) շրջանառության կանոնակարգման և ապօրինի շրջանառության կանխարգելման ուղղված գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով նպատակահարմար է շների վարժեցման շրջանակներում օգտագործել բնական նյութեր։ Ուստի, վերոնշյալ հարաբերությունները կարգավորելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։         
0 1970

Discussed 30.09.2022 - 17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1565-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տեխնիկական զննության ժամանակ գույքահարկի զրոյական տեղեկանքի ներկայացման պահանջի տարբերակների սահմանում՝ առցանց հասանելիություն կամ փաստաթղթային ներկայացում
2 2469

The draft has been accepted

Discussed 29.09.2022 - 16.10.2022

«703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոնները սահմանելու և մրցութային փաթեթը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  Նախագծով, առաջարկվում է սահմանել 703-733ՄՀց և 758-788ՄՀց, 791-801ՄՀց և 832-842ՄՀց, 1780-1785ՄՀց և 1875-1880ՄՀց ռադիոհաճախականությունների հատվածների օգտագործման թույլտվություններ տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման կանոններն ու հաստատել մրցութային փաստաթղթերի փաթեթը։
0 2274

Discussed 29.09.2022 - 14.10.2022

«Շրջակա միջավայրի նախարարի 2022 թվականի օգոստոսի 11-ի N 287-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ. Շրջակա միջավայրի նախարարության և Գիտությունների ազգային ակադեմիայի «Կենդանաբանության և հիդրոէոկոլգիայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում ներկայացված՝ Հայաստանում սիրողական որսի օբյեկտ հանդիսացող կենդանատեսակների հաշվառման աշխատանքների ավարտական հաշվետվության հիման վրա, շրջակա միջավայի նախարարի հրամանում համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
0 2577