Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 11.07.2024 - 27.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծով նախատեսվում է փոփոխություն իրականացնել Որոշման N 1 հավելվածի 10-րդ կետում, մասնավորապես սահմանելով, որ միևնույն սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված մեկ ամբողջական հողամասից բաժանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխություն չի կարող իրականացվել։ Միևնույն ժամանակ Նախագծով Որոշման N 1 հավելվածում կատարվում է լրացում՝ սահմանելով, որ միևնույն սուբյեկտին սեփականության իրավունքով պատկանող ինքնակամ շինություններով ծանրաբեռնված մեկ ամբողջական հողամասից բաժանված հողամասերի նպատակային նշանակության փոփոխության համար սեփականատիրոջ կամ օգտագործողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացրած դիմումը ենթակա է մերժման։    Նախագծով ներկայացված փոփոխության արդյունքում կլրացվի գործող իրավակարգավորումներում առկա վերոնշյալ բացը, ինչի արդյունքում սեփականատերերը այլևս հնարավորություն չեն ունենա իրավակարգավորումները շրջանցելու միջոցով ինքնակամ կառույցներով ծանրաբեռնված հողամասերը բաժանելու՝ նպատակ ունենալով փոխել դրանց նպատակային նշանակությունը՝ առանց ինքնակամ կառույցներն օրինականացնելու կամ քանդելու։
Մնաց {days} օր
0 3091

Discussed 10.07.2024 - 25.07.2024

«Հանրակրթական ուսումնական հաստատությունների «Ես և շրջակա աշխարհը» առարկայի 4-րդ դասարանի ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Սույն նախագծով ներկայացված առարկայական ծրագիրը մշակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 136-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական նոր չափորոշչին համապատասխան:  
Մնաց {days} օր
0 3214

Discussed 10.07.2024 - 25.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է  Հայաստանի Հանրապետության վարչապետի 26.06.2024 թվականի՝ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-50-Ն, «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-53-Ն, «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-54-Ն, «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-61-Ն, «փրկարար ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-64-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-72-Ն, «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-73-Ն, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-49-Ն և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-77-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» թիվ 603-Ա որոշման պահանջներից: 2021 թվականի մայիսի 5-ին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՕ-194-Ն և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՕ-195-Ն օրենքների ընդունմամբ պայմանավորված՝ փոփոխություններ են իրականացվել հարակից օրենքներում՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով՝ մասնավորապես, որոնց համաձայն նաև փոփոխության է ենթարկվել դրանցում կիրառվող «հաշմանդամ» հասկացությունը, որի փոխարեն սահմանվել է «հաշմանդամ ունեցող անձ» եզրույթը:          Ներկայումս, պայմանավորված 2024 թվականի փետրվարի 7-ին ընդունված «ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված նոր եզրութաբանական փոփոխություններով, անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1054-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում)  հավելվածում կիրառվող եզրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին: Նախագծային կարգավորումներով շտկվում են Օրենքի փոփոխությունների արդյունքում Որոշման որոշ դրույթներում առաջացած եզրութաբանական բնույթի անհամապատասխանությունները։
Մնաց {days} օր
0 3429

Discussed 10.07.2024 - 25.07.2024

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N1825-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով հստակեցվում է ՀՀ պաշտպանության նախարարության ղեկավարության նպատակներին համահունչ կառուցվածքային փոփոխությունները գործող օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափ իրականացման գործընթացը: Հստակեցվում է կազմակերպավերլուծական բաժնի ստեղծման եղանակը, կազմակերպվում է նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության գործառույթների իրավաչափ վերաբաշխումը համապա­տասխան կառուցվածքային ստորաբաժանումների միջև՝ ըստ գործառույթների բովանդա­կության:
Մնաց {days} օր
0 3303

Discussed 10.07.2024 - 26.07.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N1 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ N3 ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ ՔԱՂԱՔԻ ԺՈՐԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 1 ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 հիմնականդպրոց» և «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ քաղաքի N 3 հիմնական դպրոց» պետականոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզիԱրարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան N 1 միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրայինկազմակերպության վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի6-ի N 575-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետությանկառավարության որոշման նախագծի ընդունմամբ նախատեսվում է մեկ շենքում իրականացնել մեկ ուսումնականհաստատության գործունեություն։
Մնաց {days} օր
0 2928

Discussed 08.07.2024 - 23.07.2024

«ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Օտարերկրացիների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ իրականացում, օրենքով քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակը որոշելու ընթացակարգի սահմանում, պարտականությունների օրենսդրական ամրագրում, քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների և ազատությունների երաշխավորում։
Մնաց {days} օր
0 3370

Discussed 08.07.2024 - 23.07.2024

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) ապրանքների մատակարարման գործարքների մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ, ճշգրտող հարկային հաշվի, հաշիվ վավերագիր, ճշգրտող հաշիվ վավերագիր, բեռնագիր) պետք է լրացվեն ԱՏԳ ԱԱ ծածկագրերը: Ընդ որում, այդ դրույթները կիրառվելու են միայն շարժական գույք համարվող ապրանքների մասով, իսկ հետագծելիության ենթակա ապրանքների մասով պահպանվելու են գործող կարգավորումները, 2) ԱՏԳ ԱԱ ծածկագրերի պարտադիր լրացնելու պահանջի կիրառման համար Կառավարության պետք է սահմանի դրանց պարտադիր կիրառման դեպքերը, կարգը և ժամկետները, 3) հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման դեպքում հաշվարկային փաստաթղթերում (հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր) պետք է լրացվի տեղեկություն հսկիչ (նույնականացման) նշանների քանակի վերաբերյալ:
Մնաց {days} օր
1 3959

Discussed 08.07.2024 - 23.07.2024

ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի ԹԻՎ 546-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մաքսային մարմինների տեղակայման վայրերը և գործունեության տարածքները սահմանելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի  (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է պետական եկամուտների կոմիտեում կառուցվածքային փոփոխությունների իրականացման հանգամանքով: Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի, պետական եկամուտների կոմիտեի մաքսատուն-վարչությունների ու մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը և մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, մասնավորապես Արևմտյան, Արևելյան, Հարավային, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն-վարչությունների գործունեության տարածքները, ինչպես նաև  պետական եկամուտների կոմիտեի, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն, Արևմտյան, Արևելյան, Հարավային մաքսատուն- վարչությունների, Բագրատաշենի, Այրում-Ջիլիզայի, Գոգավան-Պրիվոլնոյեի, Բավրայի, «Շիրակ» օդանավակայանի  և Մեղրիի մաքսային կետ-բաժինների տեղակայման վայրերը: Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ Պետական եկամուտների կոմիտեի կառուցվածքում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, մասնավորապես Մաքսային հսկողության վարչությունից, Արևելյան, Հարավային և Հյուսիսային մաքսատուն-վարչություններից առանձնացման եղանակով ստեղծվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Երևանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն վարչությունը միացվել է Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Մաքսային հսկողության վարչությունից, Հյուսիսային մաքսատուն-վարչությունից առանձնացման եղանակով ստեղծվել  է Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը, Հարավային և Արևելյան մաքսատուն-վարչությունները միացվել են Պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությանը, Հյուսիսային մաքսատուն-վարչությունը միաձուլվել  է Արևմտյան մաքսատուն-վարչությանը և ստեղծվել  է Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունը և Մաքսային հսկողության վարչությունը միաձուլվել  է Հետբացթողումային հսկողության վարչությանը և ստեղծվել է Հետբացթողումային հսկողության և ստուգումների վարչությունը, ուստի անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 3-ի թիվ 546-Ն որոշմամբ սահմանված դրույթները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի սեպտեմբերի 5-ի թիվ 897-Լ որոշմամբ ձևավորված կառուցվածքին:
Մնաց {days} օր
0 3008

Discussed 08.07.2024 - 23.07.2024

«Արդյունաբերական երեք գոտիների՝ որպես ենթակառուցվածքների և միջավայրի գերազանցության կենտրոնների հիմնման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Առաջին հատուկ տնտեսական գոտիները ստեղծվել են 1950-ական թվականների վերջերին՝ արդյունաբերական երկրներում։Դրանք նախատեսված էին բազմազգ կորպորացիաներից օտարերկրյա ներդրումներ ներգրավելու համար: Միջազգային պրակտիկայում հատուկ տնտեսական գոտիների ստվար զանգվածն ունի արդյունաբերական ուղղվածություն, ուստի անհրաժեշտ է անդրադառնալ վերջիններիս դերակատարմանը։ Արդյունաբերական գոտիները միտված են ենթակառուցվածքի կամ վարչարարական էկոհամակարգի ձևավորմանը, որն այլ հավասար պայմաններում անհնարին կլիներ իրագործել ողջ տնտեսության համար: Արդյունաբերական գոտին առանձնացված տարածք է, որը համապատասխանում է օրենքով սահմանված պահանջներին, և որտեղ իրականացվում է բացառապես արտադրական գործունեություն: Այն որոշակիացված, սահմանափակ աշխարհագրական տարածքում վայր է, որտեղ գործում են ընդհանուր կարգավորումներից տարբերվող, հատուկ կանոնակարգեր, և հասանելի են առավել բարձր որակի ենթակառուցվածքներ ու հանրային ծառայություններ։ Հայաստանի Հանրապետության արդյունաբերության ոլորտում առկա են մի շարք մարտահրավերներ և խնդիրներ (հայրենական արտադրության ապրանքների  ցածր մրցունակություն, արտադրողականության ցածր մակարդակ, աշխատուժի որակավորման ոչ բավարար մակարդակ, ռեսուրսների սակավություն, փոքր շուկա, աշխարհաքաղաքական իրավիճակ, սոցիալ-տնտեսական իրավիճակ և այլն), ինչը բացասաբար է անդրադառնում ոլորտի ներդրումային գրավչության վրա։ Ուստի արդյունաբերական գոտիների ստեղծումը կարող է լուծումներ առաջարկել այս խնդիրները նվազեցնելու համար:
Մնաց {days} օր
0 2777
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: