Under development Discussed 26.01.2018 - 12.02.2018 Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր Նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով, որը բխում է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-225-Ն օրենքի պահանջից: 17 2 9 13227
Under development Discussed 26.01.2018 - 10.02.2018 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N34-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում սննդամթերք մատակարարող, կազմակերպող և մատուցող սննդի շղթայի օպերատորների գործառնությունների համար նորմատիվ պահանջների սահմանում, որը կնպաստի ստուգումների հստակեցմանը, բարելավմանը, թափանցիկությանը և որի արդյունքում կիրականացվի արդյունավետ վերահսկողություն: 2 0 0 4365
Discussed 25.01.2018 - 15.02.2018 ՀՀ օրենքը Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» ,«Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանգամանքով: 4 8 0 6048
Discussed 25.01.2018 - 15.02.2018 «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է Քաղաքացիական ծառայության մասին , Հանրային ծառայության մասին, Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանգամանքով: 4 2 0 4162
Discussed 25.01.2018 - 15.02.2018 ՀՀ օրենքը կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Սույն օրենքով կարգավորվում են օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններում կառավարչական իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմինների մասնակցության հիմնական պայմանները: 4 2 0 5023
Discussed 25.01.2018 - 15.02.2018 ՀՀ օրենքը քաղաքացիական ծառայության մասին Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության կազմակերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառայողի իրավական վիճակի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբերություններ: 5 3 3 10649
Discussed 25.01.2018 - 15.02.2018 Հայաստանի Հանրապետության օրենքը Հանրային ծառայության մասին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանն համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու, հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգի կատարելագործման հանգամանքով: 5 13 0 4544
Under development Discussed 25.01.2018 - 10.02.2018 «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանում և սփյուռքում Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները «1918 վերածնունդ», «Գերդաստաններ»,«Հայոց բանակ» ռադիոհաղորդումների միջոցով լայնորեն լուսաբանելու համար «Հայաստանի հանրային ռադիո ընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվում է 1000.0 հազ.(մեկ միլիոն) դրամ: 7 6 0 3348
Discussed 24.01.2018 - 09.02.2018 Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին Սույն օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից: 3443 3489 65 38639