Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 10.11.2022 - 26.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 25-Ի N 1240-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշմամբ հաստատված Բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորողների ակադեմիական շարժունության կարգում փոփոխություններ  կատարելու մասին
0 2239

Discussed 10.11.2022 - 25.11.2022

«Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգերը, հարգորոշման և հարգադրոշմման պահանջները սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի N 1916-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N 1935-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծերի փաթեթ Փաթեթի նպա­տակն է ապահովել ««Թանկարժեք մետաղների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 15-ի ՀՕ-254-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների՝ ՀՀ վարչապետի N 1148-Ա առ 04․10․2022թ․ որոշման 1-ին և 2-րդ կետերի կատարումը։
0 1986

Discussed 10.11.2022 - 25.11.2022

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու, այն կառավարելի դարձնելու միջոցով կոռուպցիոն ենթադրյալ հանցանքների նախաքննությունը պատշաճ և որակյալ իրականացնելու հրամայականով:
0 2357

Under development

Discussed 09.11.2022 - 24.11.2022

«Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը հաստատելու և տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր          Սույն փոփոխությունը պայմանավորված է «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխություններով, որի լիազորող նորմերով նախատեսվում է՝ հաստատել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը, սահմանել տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը:Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1745-Ն որոշումը կարգավորում էր հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման կարգերը, որոնք ուժը կորցրած են ճանաչվել, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել գործող կարգը ևս ուժը կորցրած ճանաչել և վերոնշյալ գործընթացները կարգավորել մեկ իրավական ակտով:Հարկ է նշել, որ հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման և հավելավճարի տրամադրման գործընթացը կարգավորվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1509-Ն որոշմամբ:
2 2615

Located in RA Government

Discussed 09.11.2022 - 30.11.2022

«Հայաստանի Հանրապետության անտառային ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվի անտառային ծառայության կարգավիճակը, ինչպես նաև անտառների պահպանության գործառույթները, անտառային օրենսդրության կիրառման նկատմամբ պետական վերահսկողության և հսկողության լիազորությունները:
0 3005

Under development

Discussed 09.11.2022 - 24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1035-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պետական հավաստագրերով, ինչպես նաև առանց պետական  հավաստագրի տրամադրվող աջակցող միջոցների համար նախատեսված փոխհատուցման գումարի չափը սահմանելու վերաբերյալ։
0 2296

Discussed 09.11.2022 - 27.11.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն տրամադրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Ներկայացված նախագծերը նպատակաուղղված են կարգավորել ընդերքի երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունները, որոնք ըստ էության կարգավորված չեն, քանի որ 2004 թվականի օգոստոսի 19-ի «Երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքն օգտագործման տրամադրելու կարգը հաստատելու  մասին» N 1192 որոշման  լիազորող նորմը ուժը կորցված է ճանաչվել և որոշումը փաստացի չի գործում։ Գործող օրենսդրությամբ բացակայում է նաև  ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնությամբ սահմանված աշխատանքների իրականացման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի ձևի սահմանումը, իսկ ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 35-րդ հոդվածը նախատեսում է պայմանագրի կնքում ընդերքի երկրաբանական ուսումնասիրության համաձայնություն ստացած ընդերքօգտագործողի և լիազոր մարմնի միջև, ուստի պայմանագրի ձևի սահմանումը կրկին բխում է երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման նպատակով համաձայնություն հայցող անձանց և լիազոր մարմնի իրավահարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունից: Այդ նպատակով նախագծերով առաջարկվում է  լրացում  կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 22-ի N 437-ն «Ընդերքօգտագործման պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» որոշման մեջ և նշված որոշումը լրացնել՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրության պայմանագրի օրինակելի ձևը սահմանող հավելվածով։ Ինչպես նաև նշված որոշման N 1 և N 2 հավելվածներով հաստատված են՝ «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության» և «Օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով» ընդերքօգտագործման պայմանագրերի օրիանակելի ձևերը, որոցում առկա են որոշակի եզրույթներ, որոնք  իմաստային առումով չեն համաատասխանում ՀՀ ընդերքի մասին գործող օրենսգրքում օգտագործվող հասկացություններին և տարընկալման առիթ են ստեղծում: Այսպիսով՝ առկա անհամապատասխանությունները վերացնելու նպատակով առաջարկվում է նշված որոշման հավելվածներում առկա տարընկալում առաջացնող եզրույթները փոխարինել համապատասխան եզրույթներով։
0 1846

Discussed 09.11.2022 - 24.11.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԾԱԾԿՈՒՅԹԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» Կառավարության որոշման նախագիծը Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման կարգը հաստատվել է Կառավարության 2019 թվականի ապրիլի 11-ի N431-Ն որոշմամբ: Համաձայն կարգի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումն իրականացվում է հողերի ընթացիկ հաշվառման արդյունքում կազմված հողային ֆոնդի առկայության և բաշխման վերաբերյալ հաշվետվության (հողային հաշվեկշռի) յուրաքանչյուր տարվա տվյալների հիման վրա: Ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը կազմվում է ըստ վարչատարածքային բաժանման` համայնք, մարզ, հանրապետություն: Շրջակա միջավայրի նախարարությունն ամփոփում և վերլուծում է մարզպետների և Երևանի քաղաքապետի ներկայացրած ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգումը և կազմում է «Հայաստանի Հանրապետության ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգման մասին» Կառավարության որոշման նախագիծը: 
0 2375

Under development

Discussed 08.11.2022 - 24.11.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 956-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2022/2023 ուսումնական տարվա օրդինատուրայի ընդունելության համար հատկացված անվճար ուսուցման տեղերի վերաբաշխում
0 2128