Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 26.01.2018 - 12.02.2018

Մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագիր Նախագծի նպատակն է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 17-ի N 534-Ն որոշումը լրացնել մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը աշխատանքի վերադառնալու դեպքում երեխայի խնամքն աշխատանքին զուգահեռ կազմակերպելու համար աջակցության տրամադրման ծրագրի իրականացման կարգով, որը բխում է ««Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-225-Ն օրենքի պահանջից:
9 11477

Under development

Discussed 26.01.2018 - 10.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 20-ի N34-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սննդամթերքի անվտանգության ոլորտում հանրակրթական ու նախադպրոցական հաստատություններում սննդամթերք մատակարարող, կազմակերպող և մատուցող սննդի շղթայի օպերատորների գործառնությունների համար նորմատիվ պահանջների սահմանում, որը կնպաստի ստուգումների հստակեցմանը, բարելավմանը,  թափանցիկությանը և որի արդյունքում  կիրականացվի արդյունավետ վերահսկողություն:
0 3775

Discussed 25.01.2018 - 15.02.2018

ՀՀ օրենքը Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի ընդունումը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» ,«Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանգամանքով:
0 5494

Discussed 25.01.2018 - 15.02.2018

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը պայմանավորված է Քաղաքացիական ծառայության մասին , Հանրային ծառայության մասին, Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին  օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հանգամանքով:
0 3646

Discussed 25.01.2018 - 15.02.2018

ՀՀ օրենքը կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին Սույն օրենքով կարգավորվում են օրենսդիր, գործադիր, դատական իշխանության մարմիններում, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված այլ մարմիններում կառավարչական իրավահարաբերությունների առանձնահատկությունները, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին պետական մարմինների մասնակցության հիմնական պայմանները:
0 4468

Discussed 25.01.2018 - 15.02.2018

ՀՀ օրենքը քաղաքացիական ծառայության մասին Սույն օրենքով կարգավորվում են Հայաստանի Հանրապետությունում քաղա­քա­ցիա­­կան ծա­ռա­յության կազ­մա­կերպման, քաղաքացիական ծառայության պաշտոնների դասակարգման, քաղաքացիական ծառայության պաշտոնների համալրման, քաղաքացիական ծառայողների կատարողականի գնահատման, վերապատրաստման, քաղաքացիական ծառա­յող­­ի իրա­­­­­­­­վա­կան վի­ճա­կի, ինչպես նաև քաղաքացիական ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի հետ կապված այլ հարաբե­րու­թյուն­ներ:
3 9902

Discussed 25.01.2018 - 15.02.2018

Հայաստանի Հանրապետության օրենքը Հանրային ծառայության մասին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության նոր օրենքի ընդունումը պայմանավորված է 2015 թվականի փոփոխություններով  ՀՀ Սահմանադրությանն համապատասխանեցնելու, պաշտոնների հստակ դասակարգում ունենալու, հանրային ծառայողների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարեվարքության համակարգի կատարելագործման հանգամանքով:  
0 4067

Under development

Discussed 25.01.2018 - 10.02.2018

«Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին»  Հայաստանում և սփյուռքում  Հայաստանի Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները  «1918 վերածնունդ», «Գերդաստաններ»,«Հայոց բանակ» ռադիոհաղորդումների միջոցով  լայնորեն լուսաբանելու համար «Հայաստանի հանրային ռադիո ընկերություն» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրվում է 1000.0 հազ.(մեկ միլիոն) դրամ:
0 2960

Discussed 24.01.2018 - 09.02.2018

Հայաստանի Հանրապետության օրենք ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին Սույն օրենքի նպատակն է կանխարգելել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործումը, նպաստել ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտի փոխարինիչների օգտագործման դադարեցմանը և բնակչությանը պաշտպանել երկրորդային ծխի ազդեցությունից առաջացող բացասական հետևանքներից:
65 36980