Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 18.04.2018 - 04.05.2018

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Նախագծով առաջարկվում է լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքի վճարման համար նախատեսված ժամկետի երկարաձգում, մասնավորապես՝ նախատեսվում է ամրագրել, որ հայտատուն պետական տուրք կարող է վճարել 5 աշխատանքային օրվա ընթացքում՝ 1 աշխատանքային օրվա փոխարեն։
Մնաց {days} օր
0 10674

Discussed 18.04.2018 - 11.05.2018

Հայաստանի Հանրապետության օրենքը «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ oրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից  ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և  դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
Մնաց {days} օր
0 10200

Discussed 12.04.2018 - 28.04.2018

Կուսակցությունների մասին ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենսի նախագիծ Առաջարկվում է Սահմանադրական օրենքում սահմանել, որ կուսակցության կանոնադրությունում և (կամ) ծրագրում կատարվող փոփոխությունները և (կամ) լրացումները ևս ենթակա են պետական գրանցման. ըստ այդմ նախագծով կարգավորվում են փոփոխություններով պայմանավորված պետական գրանցման ոլորտի հարաբերությունները (պետական գրանցման կարգը, ներկայացվող փաստաթղթերի ցանկը, գրանցումն իրականացնելու կամ մերժելու ժամկետը): Միաժամանակ, նախագծով հստակ սահմանվում են  գրանցումը մերժելու և դիմումը վերադարձնելու հիմքերը:
Մնաց {days} օր
0 11822

Discussed 11.04.2018 - 26.04.2018

Հրապարակվում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծերի՝ 02.10.2017 - 18.10.2017թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) կարգավորվել են հետևյալ հարցերը.1) նախատեսվել են սնանկության դատարանին սնանկության գործերի ենթակայությունը սահմանող դրույթներ.2) սնանկության վարույթին առնչվող առանձին քաղաքացիական գործերը կենտրոնացել են սնանկության վարույթի շրջանակներում և սահմանվել են դրանց քննության կարգը և ժամկետները՝ որպես կանոն նախատեսելով պարզեցված վարույթի ընթացակարգով քննությունը.3) սահմանազատվել և հստակեցվել են կամավոր և հարկադիր սնանկության վարույթների հարուցման ընթացակարգերը.4) սահմանվել է սնանկության վարույթի ընթացքում առանձին ակտի ձևով կայացվող որոշումների` դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակելու մասին դրույթ.5) հստակեցվել են սնանկության վարույթի ընթացքում որոշումների կայացման և բողաքարկման կարգը և ժամկետները.6) հանվել է սնանկության կառավարչի թեկնածություն առաջարկելիս դատարանին համապատասխան փաստաթղթեր ներկայացնելու պահանջը.7) կարգավորվել են սնանկության վարույթի կարճման կամ դիմումի մերժման դեպքում ժամանակավոր կառավարչի վարձատրության հարցերը.8) կառավարիչներին հաշվառելու, համակարգչային ծրագրի միջոցով ընտրելու գործառույթները վերապահվել է արդարադատության նախարարությանը՝ ի լրումն կառավարիչների որակավորումն իրականացնելու վերջինիս լիազորության.9) բացառվել է կառավարիչների ինքնակարգավորվող կազմակերպության կողմից առանց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ համաձայնեցման նվազագույն աշխատավարձի տասնապատիկը գերազանցող անդամավճարների և անդամներից գանձվող ցանկացած այլ վճարման չափի սահմանումը.10) սահմանվել են կարգապահական վարույթի հարուցման և իրականացման կարգը և այլ մանրամասները՝ ժամկետները, առիթներն ու հիմքերը.11) նվազեցվել են սնանկության կառավարիչների վարձատրության տոկոսադրույքները, սահմանվել են հավելավճարներ սնանկության վարույթը սեղմ ժամկետներում ավարտելու դեպքում և ավելացվել է ֆինանսական առողջացմամբ սնանկության վարույթն ավարտելու դեպքում վճարվող տոկոսադրույքի չափը.12) սահմանվել է որակավորված սնանկության կառավարչի գործնական հմտությունների զարգացման մասով ուսուցում անցնելու պարտադիր պահանջ.13) սնանկության կառավարիչների կողմից իրականացվող գործողությունների համար (օրինակ՝ գույքի գնահատում, աճուրդի կազմակերպում, կրկնակի աճուրդի կազմակերպում և այլն) սահմանվել են հստակ ժամկետներ.14) հստակեցվել է սնանկության կառավարչի գործողությունների և անգործության բողոքարկման կարգը.15) սահմանվել են սնանկության կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման, ինչպես նաև որակավորումը դադարեցնելու և կասեցնելու հիմքերը և կարգը.16) սահմանվել են ապահովված իրավունքի առարկայի վրա մորատորիում չտարածելու և արտադատական կարգով իրացման նոր կարգավորումներ, ապահովված պարտատիրոջը հնարավորություն է տրվել անխոչընդոտ իրացնելու ապահովված իրավունքի առարկան ինչպես դատական, այնպես էլ արտադատական կարգով՝ միաժամանակ հնարավորություն տալով դատարանի որոշմամբ այն օգտագործել ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում, եթե ֆինանսական առողջացումը հնարավոր չէ իրականացնել առանց դրա օգտագործման, և որպես ապահովված պարտատիրոջ իրավունքների պաշտպանության երաշխիք և միջոց սահմանելով վերջինիս համարժեք պաշպանություն տրամադրելու անհրաժեշտությունը.17) կարգավորվել են սնանկ ճանաչված պարտապանի և սնանկ ճանաչված երրորդ անձ գրավատուի գրավի առարկա գույքի վաճառքի հետ կապված հարցերը.18) երրորդ անձ գրավատուի, երաշխիք տված անձի և երաշխավորի համար ապահովվել են պարտապանի իրավունքներին հավասար իրավունքներ.19) կանոնակարգվել է պարտապանի իրական և հնարավոր գույքային զանգվածի վերաբերյալ տեղեկությունները պարտապանի կողմից հայտնելու գործընթացը, սահմանվել է պատասխանատվություն այդ առումով պարտապանի կողմից իր պարտականությունները չկատարելու համար, ինչպես նաև նախատեսվել է գույքագրման նպատակով պարտապանի բնակարան կամ այլ շինություն սնանկության կառավարչի ազատ մուտք գործելու հնարավորություն.20) սահմանվել են պարտատիրոջ հանդեպ երաշխավորի և երաշխիք տված անձի կողմից պարտատերերի պահանջների բավարարմանը, ինչպես նաև պարտապանի դեբիտորական պարտավորությունների հավաքագրմանն ուղղված կառուցակարգեր` կառավարչին օժտելով համապատասխան լիազորություններով.21) սահմանվել է սնանկ ճանաչված անձի ֆինանսական վիճակի վերլուծության ժամանակ կեղծ կամ կանխամտածված սնանկության հիմքերին անդրադառնալու պահանջ.22) սահմանվել է ֆինանսական առողջացման ծրագրին պարտատերերի քվեարկությունն ըստ պարտատերերի առանձին դասերի իրականացնելու կարգը.23) նախատեսվել է սնանկության գործի, այդ թվում՝ պարտատերերի պահանջների գրանցամատյանի վարման, ինչպես նաև հրապարակային սակարկությունների միջոցով պարտապանի գույքի վաճառքը իրականացնելու էլեկտրոնային կարգ.24) պարտատերերին վերապահվել է պարտապանի գույքի գնահատման հարցում ակտիվ դերակատարում.25) հստակեցվել է պարտապանի ֆինանսական վիճակի վերլուծության բովանդակությունը.26) սահմանվել է վաճառքի ենթակա, ինչպես նաև իրացված անշարժ գույքից դրանց տիրապետող անձանց վտարելու պահանջ ներկայացնելու` կառավարչի իրավունքը.27) սնանկության վարույթում էլեկտրոնային եղանակով աճուրդների իրականացման վերաբերյալ սահմանված դրույթից ելնելով՝ փոփոխություն է կատարվել նաև «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում.28) «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանվել է իրավաբանական անձի լուծարման գրանցման դեպքում այդ անձի մասնակցությամբ հարուցված և չավարտված դատական գործերի, ինչպես նաև հարուցված և չկարճված կատարողական վարույթների բացակայության մասին տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունը:
Մնաց {days} օր
0 11872

Discussed 10.04.2018 - 26.04.2018

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Հայաստանի Հանրապետությունում արևային և հողմային էներգետիկայի զարգացման պետական քաղաքականության և դրա իրագործմանն ուղղված ներդրումային գործունեության համար վարչարարական ընթացակարգերի պարզեցման նպատակով առաջարկվում է՝ արևային և հողմային էլեկտրակայանների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարել պարզեցված կարգով՝ միայն համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո: Իսկ գյուղատնտեսական նպատակային նշանակության խոտհարքների, արոտների և այլ հողատեսքերի փոփոխության դեպքում՝ եռամսյա ժամկետում համայնքային բյուջե որպես հողամասի կադաստրային արժեքի տարբերության մուծում առաջարկվում է սահմանել՝ 1 մ2 դիմաց 50 ՀՀ դրամի չափով: Առաջարկվում է՝ աճուրդով վաճառքի մեկնարկային գնի ստորին շեմի բարձրացում, որի արդյունքում կավելանան համայնքի սեփական եկամուտները, կապահովվի բաց դասական եղանակով աճուրդ կազմակերպելու և անցկացնելու հնարավորությունը, աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձանց կտրվի հնարավորություն հստակ նախավճարը վճարելու, մասնավորապես՝  տվյալ հողամասի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով, և նրանց այդ կապակցությամբ կտրվի  մասնակցի վկայական, կազմակերպչի կողմից հրապարակման ենթակա տեղեկություններում տեղ կգտնեն նաև նախավճարի և քայլի չափի մասին տեղեկությունները:
Մնաց {days} օր
0 12395

Discussed 09.04.2018 - 25.04.2018

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվել է գործարքի վավերությունը չկապել կնիքով դրոշմված չլինելու հանգամանքի հետ, ինչպես նաև բացառել իրավաբանական անձի կողմից կնիքի կիրառման անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
0 9912

Discussed 30.03.2018 - 14.04.2018

«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր ««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի նախագծով՝ 1. ամրագրվել են Պաշտպանի՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խախտումների կանխարգելում և պաշտպանություն իրականացնելու լիազորությունները, 2. նախատեսվել է ազատությունից զրկված անձանց և զինծառայողների մերձավոր ազգականների՝ նրանց իրավունքների պաշտպանության նպատակով Պաշտպանին դիմելու իրավունքը, 3. լրամշակվել են Պաշտպանին ներկայացված բողոքը չքննարկելու և բողոքը դադարեցնելու հիմքերը, 4. ամրագրվել են դրույթներ Պաշտպանի՝ իրավունքներին ու ազատություններին առնչվող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման սահմանադրական գործառույթին համահունչ, 5. սահմանվել է Պաշտպանի՝ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ գործերով Վճռաբեկ և Սահմանադրական դատարաններ օժանդակ դիրքորոշում (amicus curiae) ներկայացնելու լիազորությունը, 6. ապահովվել է եզրութաբանական միասնականությունը և այլն:
Մնաց {days} օր
3 11935

Discussed 30.03.2018 - 15.04.2018

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է սահմանել դրույթ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությանը ներկայացվող պահանջները, մասնավորապես՝ նախատեսվում են դրույթներ համաձայն որոնց. Ցանկացած անձ, որը ցանկանում է զբաղվել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությամբ, պարտավոր է այդ մասին տեղեկացնել տեղական ինքնակառավարման մարմիններին՝ ըստ նախատեսվող գործունեության իրականացման վայր(եր)ի: Շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը: Շրջիկ առևտրի կետի միջոցով սննդամթերքի և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական արտադրանքի վաճառքը պետք է կատարվի ըստ ապրանքախմբերի` տարանջատված մեկուսամասերում: Շրջիկ առևտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ` վաճառվող ապրանքների ապրանքային տեսքը, անվտանգությունը և որակն ապահովելու համար: Տեղական ինքնակառավարման մարմինները տարեկան կտրվածքով սահմանում են այն վայրերի ցանկը, որտեղ կարելի է շրջիկ առևտրի կետերի միջոցով իրականացնել վաճառք:  
Մնաց {days} օր
0 13393

Discussed 28.03.2018 - 16.04.2018

<<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Մշակվել է <<Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին>>Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է «Երևանի հենակետային բժշկական քոլեջ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը ընդգրկել մասնավորեցման ծրագրում, ինչի հետ կապված  առաջարվում է  նաև օրենքում կատարել լրացում՝ ներառելով դրույթ այն մասին, որ կրթական ծրագրեր իրականացնող   ընկերությունների մասնավորեցումը  չի կարող հանգեցնել  այդ ընկերությունների գործունեության հիմնական ուղղության` կրթական ծրագրերի իրականացման կամ  հանրային նշանակության փոփոխությանը կամ որևէ կերպ նվազեցնել դրանց գործունեության հանրային օգտակարությունը (այդ թվում՝ մատուցվող կրթական ծառայությունների որակի և մրցունակության ապահովման առումով):  
Մնաց {days} օր
0 12481
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: