Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 04.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետով հաստատված՝ պետական (համայնքային) սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի օրինակելի ձևի 9․2 կետը, համաձայն որի՝ կառուցապատման իրավունք ունեցող անձը սույն պայմանագրով իր ստանձնած պարտավորությունների պատշաճ կատարման դեպքում պայմանագրի ժամկետն ավարտվելուց հետո այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի (օգտագործման) նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունք ունի:
0 2389

Discussed 04.01.2023 - 19.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 904-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունմամբ Որոշումը կհամապատասխանեցվի լիազորող նորմի բովանդակությանը:
0 2113

The project has not been accepted

Discussed 03.01.2023 - 18.01.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1274-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի  շրջանակներում կառուցվող Սիսիան-Քաջարան նոր ճանապարհահատվածի տարաբնակեցման շրջանակը։
0 2310

Discussed 30.12.2022 - 14.01.2023

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանելու է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախագծի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
0 2456

Discussed 30.12.2022 - 14.01.2023

««ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Խաղային գործունեության կարգավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Օրենքը կարգավորելու է խաղային գործունեության ոլորտում առաջացող իրավահարաբերությունները, ինչպես նաև սահմանելու է դրանց նկատմամբ պետական վերահսկողությունը: Նախագծի մշակմամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում։
0 2688

Discussed 29.12.2022 - 13.01.2023

ՀՐԱՉՅԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ, ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԻԳԵՆ ԽԱԼԱՏՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հրաչյա Սարգսյանին, Դավիթ Վարդանյանին և Վիգեն Խալատյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք քաղաքացիների կողմից ՀՀ կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի  N 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջներին բավարարելու և  իրենց գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմանը:
0 2571

Located in RA Government

Discussed 29.12.2022 - 13.01.2023

«ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում  արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ  դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել որոշ եզրույթների շտկումներ և կարգավորումների հստակեցումներ՝ ապահովելով օրենսդրության պատշաճ կիրառումը, և այլն:
0 2291

Discussed 29.12.2022 - 13.01.2023

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների տարակարգի շնորհման ու տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու, տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգերը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծ Սույն կարգով կարգավորվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ` հաստատություն) մանկավարժական աշխատողիների տարակարգի (այսուհետ` տարակարգ) շնորհման և տարակարգ ստացած մանկավարժական աշխատողներին հավելավճար տրամադրելու հետ կապված հարաբերությունները:
13 3387