Under development Discussed 11.07.2022 - 26.07.2022 «Թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Թափուր աշխատատեղի համալրման միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակն է աջակցել գործազուրկին ձեռք բերելու գործատուի կողմից ներկայացված պահանջներին համապատասխան մասնագիտական հմտություններ և կարողություններ՝ գործատուի մոտ թափուր աշխատատեղը համալրելու համար։ 0 3 0 3508
Discussed 14.06.2021 - 29.06.2021 Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի N 46-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի նախագծի ընդունումը կնպաստի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացմանը։ Ներկայացված որոշման նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազումներ չեն նախատեսվում: 1 0 0 6824
Under development Discussed 16.10.2017 - 31.10.2017 Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման, հաշվառման և ուղղորդման կարգ Ներկայացված նախագծի նպատակը յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի իրացումը, դպրոցահասակ երեխաների հաշվառման գործընթացի կանոնակարգումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, բոլոր պատասխանատու կառույցների և շահագրգիռ մարմինների պարտավորությունների իրականացման ապահովումն է՝ երեխաների՝ հանրակրթության մեջ ընդգրկման գործընթացում: 6 0 2 15045