Discussed 01.11.2022 - 17.11.2022 «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՇԱՀԱՌՈՒԻՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՅՑ ՏՎՈՂ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է «Պրոբացիայի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա սահմանել հոգեբանական օգնություն ստանալու պարտականություն ունեցող պրոբացիայի շահառուին հոգեբանական օգնություն ցույց տվող կառույցների ցանկը: 0 2 0 2664
Discussed 03.08.2022 - 18.08.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1691-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը» Սոցփաթեթի շահառուների ցանկում ներառելու մասին 0 0 0 3308
Discussed 25.05.2022 - 09.06.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2206-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՐևԱՆ ՔԱՂԱՔԻ ԳՐԻԲՈՅԵԴՈՎԻ ՓՈՂՈՑԻ N 48 ՀԱՍՑԵՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԻՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջականերում՝ 2 փուլով, բնակարանի ձեռքբերման հասանելիություն շուրջ ապահովել 826 հանրային ծառայողի համար, որից սույն նախագծով՝ կանոնակարգվում է 2-րդ փուլում շահագործման հանձնվող գույքերի (348 բնակարան և 348 ավտոկայանատեղի) վաճառքի հետ կապված հարցերը: Առաջին փուլի շրջանակներում նախատեսված թվով 478 բնակարան և թվով 478 ավտոկայանատեղի արդեն իսկ բաշխվել են: 4 0 0 5144
Discussed 10.05.2022 - 26.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի համաձայն հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով հատուցման գումարը այլ շահառուների մեջ բաժանելու և վճարելու, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ներառյալ նրանց, ովքեր հանդիսանում են նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար, հաշվետու օրացուցային տարվա համար դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու ժամկետների սկզբի և ավարտի որոշման ընթացակարգերը, այդ գործընթացում մի շարք փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջները չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ, դրոշմանիշային վճարի գումարները հետ վերադարձնելու համար անհրաժեշտ ժամկետ է սահմանվում մինչև 15 աշխատանքային օրը։ 0 0 0 3494
Discussed 01.02.2022 - 16.02.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 375-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 17-ի N 375-Ն որոշման ընդունման լիազորող նորմերը և դրանից բխող կարգավորումները: 0 0 0 4606
Discussed 21.10.2021 - 07.11.2021 «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման, սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության հաշվետվական էլեկտրոնային համակարգում ընդգրկման և հաշվառված զբոսաշրջային օպերատորներին հաշվառումից հանելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի մարտի 19-ի N 170-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրաման Նախագծով նախատեսվում է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության շրջանակներում զբոսաշրջային փաթեթների և առանձին հյուրանոցային ծառայությունների ամրագրման և հաշվետվական էլեկտրոնային համակարգի ներդրում, որի նպատակն է սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը դարձնել առավել թափանցիկ և վերահսկելի` չխոչընդոտելով մասնավոր հատվածի բնականոն գործունեությանը, նվազագույնի հասցնել հնարավոր չարաշահումների ռիսկը: Համակարգի ներդրումը նպատակ ունի պարզեցնել սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկված զբոսաշրջային օպերատորների, ծառայություններ մատուցող այլ անձանց (այդ թվում` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց) գործառույթները` շահառուների համար առավել մատչելի դարձնելով ծառայությունների մատուցումը: 6 0 0 5081
Discussed 29.03.2021 - 13.04.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարություն 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է համապատասխանեցնել Հիմնադրամի կանոնադրությունը «Հիմնադրամների մասին» օրենքին և ապահովել Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված հանձնարարականի կատարմանը: 0 0 0 6860
Under development Discussed 29.10.2020 - 16.11.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը ռազմական դրության պայմաններում երեխայի ծննդյան միանվագ նպաստի վճարման գործընթացի կանոնակարգումն է։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում է դիմումը ներկայացրած ծնողին կամ նրա լիազորած անձին (եթե ներկայացվել է ծնողի տված՝ նպաստը այլ անձի վճարելու վերաբերյալ նոտարի վավերացրած կամ դրան հավասարեցված լիազորագիր)։ Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Այսպիսով ստացվում է, որ եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվել է ռազմական դրության ժամանակ հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողին, ապա երեխայի մյուս ծնողին նպաստ վճարելու համար անհրաժեշտ է ներկայացնել նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիր։ Հարցը բարձրացվել է հայրենիքի պաշտպանության համար ռազմաճակատ մեկնած ծնողների ամուսինների կողմից՝ բազմաթիվ հեռախոսազանգերի միջոցով: 0 0 1 5689
Discussed 13.10.2020 - 30.10.2020 ««Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի օրենսդրության զարգացման, այդ թվում՝ միջազգային պահանջներին համապատասխանեցման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով ներկայացվող փոփոխությունները և լրացումները նպատակ ունեն վերացնել Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից ՀՀ ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման արդյունքում արձանագրված մի շարք թերությունները, այդ թվում՝ Օրենքի կիրառման ընթացքում ի հայտ եկած անհստակությունները։ 0 1 0 8961