Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 07.07.2022 - 28.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ 2021 թվականի դեկտեմբերի 27-ից ուժի մեջ է մտել «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-376-Ն օրենքը, ինչի արդյունքում փոփոխության են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք չեն տարածվել միևնույն հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի N 974-Ն որոշմամբ սահմանված դրույթների վրա։ Արդյունքում առաջացել են անհամապատասխանություններ իրավական ակտերի միջև՝ անձնագրի տրամադրման կարգի վերաբերյալ: Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կընձեռվի խուսափել միևնույն հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթների անհամապատասխանությունից:
Մնաց {days} օր
0 5826

Discussed 04.01.2022 - 19.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ      «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջի սահմանմամբ: Նախագծով կատարվում է վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգում լրացում այն մասին, որ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալները պետք է ներկայացվեն տեղական ինքնակառավարման մարմիններին:
Մնաց {days} օր
0 6574

Discussed 02.11.2021 - 19.11.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացի կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 6001

Discussed 10.09.2021 - 25.09.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է դյուրինացնել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին ըստ նրանց հաշվառման վայրի որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառելու գործընթացը և հանել հաշվառման ժամկետային սահմանափակումները, ինչպես նաև շահառուներին բնակարանային պայմանների բարելավում տրամադրելու առաջնահերթությունը սահմանել ըստ տարիների հաշվառման սկզբունքով:
Մնաց {days} օր
1 6550

Discussed 16.10.2020 - 31.10.2020

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ ՎԱՐՈՂ ՄԱՐՄՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԸՆԹԱՑԻԿ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի N 680-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից անշարժ գույքի կադաստր վարող մարմնին կտրամադրվեն հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ընթացիկ հաշվառման մասին տեղեկությունները։ Տրամադրված տեղեկությունների հիման վրա անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից կիրականացվեն անշարժ գույքի կադաստրային գնահատություններ, որոնց վերաբերյալ տեղեկությունները կներկայացվեն հարկ հաշվառող մարմիններին՝ անշարժ գույքի հարկը հաշվարկելու համար։
Մնաց {days} օր
0 7320

Discussed 16.03.2020 - 31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովի կազմի համալրման փոփոխություն, որն ուղղված է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախության մակարդակի բարձրացմանը: Լրացումներով հնարավորություն կտրվի փոփոխելու Հանձնաժողովի որոշակի անդամների ընտրության չափանիշները (այդ թվում՝ ՀՀ գործող գիտական հաստատություններից, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձանցից):  
Մնաց {days} օր
1 7923

Discussed 24.09.2019 - 09.10.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 884-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 13-ի N 884-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով նույն որոշման հավելվածի 18-րդ կետում Կառավարության 2006 թվականի մարտի 9-ի N 351-Ն որոշմանը տրված հղումը փոփոխվում է, նկատի ունենալով այն հանգամանքը, որ 351-Ն որոշումն ուժը կորցրած է ճանաչվել:
Մնաց {days} օր
0 8013
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: