Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

18.03.2026 02.04.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի մարտի 18-ի թիվ 113-Ն հրամանում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ 2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել տվյալ ենթաօրենսդրական իրավական ակտում՝ այն գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։ Այս համատեքստում անհրաժեշտություն է առաջանում հստակեցնել «հաստատության լիազոր մարմին» հասկացության հետ կապված իրավահարաբերություններն ու կարգավորումները: Միաժամանակ սահմանվում է, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և համապատասխան մարզպետի աշխատակազմը (Երևանի քաղաքապետարանը) հանրակթական ուսումնական հաստատությունների խորհուրդներում առաջադրելու են մեկական անդամ:
Մնաց {days} օր
0 181

17.03.2026 05.04.2026
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 393-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ ՀՕ-374-Ն օրենք) պահանջներով և ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի ս.թ. փետրվարի 5-ի N 87 որոշման հավելվածի 8-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ։ ՀՕ-374-Ն օրենքով կատարված փոփոխությունների արդյունքում առաջացել է ենթաօրենսդրական կարգավորման համապատասխանեցման անհրաժեշտություն։
Մնաց {days} օր
0 177

17.03.2026 01.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 111

17.03.2026 07.04.2026
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ և «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Դիվանագիտական ծառայության մասին օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ոլորտում առաջացած խնդիրների լուծման, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի, իրավական անորոշությունների կարգավորման, ինչպես նաև իրավական տեխնիկայի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:   «Հանրային ծառայության մասին» օրենքում առաջարկվում է կատարել փոփոխություն և դիվանագիտական ներկայացուցիչների պաշտոնը սահմանել որպես վարչական պաշտոն:
Մնաց {days} օր
0 176

17.03.2026 01.04.2026
ՀՀ կառ․ 2006թ․-ի օգոստոսի 10-ի N 1136-Ն և ՀՀ կառ․ 2023թ․ հունիսի 16-ի N 957-Ն որոշումներում լրացումներ կատարելու մասին Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում գործող որոշ ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի կատարումը ստուգվում է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման պահին, իսկ մնացած արտադրատեսակների համար՝ միայն իրացման ժամանակ։ Ընդ որում ազգային տեխնիկական կանոնակարգերով են սահմանվում համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության պահանջի ստուգման պահը (միայն իրացման կամ նաև ներմուծման ժամանակ): Հաշվի առնելով, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի իրացման ժամանակ տեսչական մարմինների կողմից իրականացվող վերահսկողության շրջանակներում հնարավոր չէ արտադրանքի ամբողջ ծավալի համար համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուգումներ իրականացնել և նպատակահարմար է այդ փաստաթղթերի առկայությունը ստուգել նաև ներմուծման պահին, իսկ որոշ ազգային տեխնիկական կանոնակարգերում դեռևս փաստաթղթերի առկայության ստուգման պահանջը նախատեսված է միայն իրացման ժամանակ, անհրաժեշտություն է առաջացել ներկայումս կատարել փոփոխություններ որոշ տեխնիկական կանոնակարգերում (մասնավորապես` ցեմենտներին, ցեմենտային կլինկերին և կենցաղային, սանիտարահիգիենիկ նշանակության ապրանքների համար) այդ մասով (նախատեսելով համապատասխանության գնահատման փաստաթղթերի առկայության ստուոգումը նաև ներմուծման պահին)։
Մնաց {days} օր
0 230

17.03.2026 01.04.2026
«Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրաման Սույն նախագծով նախատեսվում է ուժ կորցրած ճանաչել Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մարտի 30-ի N 257-Ն հրամանը:
Մնաց {days} օր
0 172

16.03.2026 31.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կապան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 182-Ն որոշման մեջ՝ համաձայն հավելվածների։ 
Մնաց {days} օր
0 104

16.03.2026 31.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 182-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Կապան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 24-ի N 182-Ն որոշման մեջ՝ համաձայն հավելվածների։ 
Մնաց {days} օր
0 106

16.03.2026 31.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 176-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշմամբ շտկվել է Կապան համայնքի ավագանու՝ <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքում 2026 թվականի համար տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը և արտոնությունները սահմանելու մասին>> 2025 թվականի դեկտեմբերի 24-ին N 176-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում տեղ գտած վրիպակները և ապահովել որոշման անխոչընդոտ կատարումը։ Բացի այդ, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների վճարների մասով սահմանվում է արտոնության առավել բարձր չափ, ինչը հնարավորություն է տալիս առավել հասցեական արձագանքել արտոնության համար դիմած անձանց կարիքներին։ 
Մնաց {days} օր
0 99
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: