Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 31.01.2023 - 16.02.2023

«ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի մշակումը բխում է Սոցիալական նախարարական կոմիտեի 27.09.2022 թվականի N ԿԱ/282-2022 արձանագրության 7-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման անհրաժեշտությունից։ Երեխաների իրավունքների պաշտպանության 2023 թվականի տարեկան ծրագիրը բովանդակում է միայն բյուջետային միջոցառումներ, ինչը չի արտացոլում ոլորտում իրականացվող ոչ բյուջետային, սակայն կարևոր միջոցառումներ, որոնք ներառված են արդեն իսկ երեխայի ՀՀ կառավարության 2020 թվականի  ապրիլի 2-ի N 432-Լ որոշմամբ հաստատված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանն ու ներդաշնակ զարգացմանն ուղղված 2020-2023 թվականների համալիր ծրագրում և ծրագրի իրականացման միջոցառումներում։ Արդյունքում իրավական ակտերում ստացվում է միջոցառումների անհարկի կրկնություն։
0 2130

Discussed 30.01.2023 - 14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Երևան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի վաճառքն իրականացնել էլեկտրոնային աճուրդով: Հողամասերի էլեկտրոնային աճուրդով օտարման կիրառումը կնպասի իրականացվող գործարքների թափանցիկությանը, հանրության իրազեկման բարձրացմանը, սպասարկման որակի, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:
0 2146

Discussed 30.01.2023 - 14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N977-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 977-Ն որոշման 12-րդ կետը ուժը կորցրած է ճանաչվում, նշված կետով կարգավորվող իրավահարաբերությունների` «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով արդեն իսկ կարգավորված լինելու հանգամանքով պայմանավորված: Միաժամանակ, առկա է լիցենզավորման գործընթացի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 18-ի N 281-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվող ընթացակարգով իրականացման անհնարինություն:
1 2968

Under development

Discussed 30.01.2023 - 14.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով կատարվող փոփոխություններով որոշումը կհամապատասխանեցվի «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի դրույթներին:  
0 2460

Under development

Discussed 30.01.2023 - 14.02.2023

«Հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից մարտական զենքի առանձին տեսակներ ստանալու կարգը, հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից ժամանակավոր օգտագործման համար ծառայողական զենք ստանալու կարգը սահմանելու մասին» ՀՀկառավարության որոշման նախագիծը Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային զենքի շրջանառությունը և դրա հետ կապված հարաբերությունները, հատկապես, զենքի համապատասխան տեսակների ստանալու կարգը հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող իրավաբանական անձանց, ինչպես նաև հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց կողմից։
0 2598

The draft has been accepted

Discussed 30.01.2023 - 15.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2023/2024 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ (ԱՆՎՃԱՐ) ԵՎ ՎՃԱՐՈՎԻ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ  
0 2655

Discussed 30.01.2023 - 14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 504-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կարգելվի E128 սննդային հավելման ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք, սննդամթերքի արտադրության մեջ օգտագործումը և այդ հավելումը պարունակող ապրանքների վաճառքը՝ բացառելով մարդու առողջությանը սպառնացող վտանգը:
0 2951

The draft has been accepted

Discussed 30.01.2023 - 15.02.2023

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ, մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսում­նական հաստատությունների 2023/2024 ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստ­ների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուց­մամբ, մագիստրո­սի կրթական ծրագրով ընդունելության տեղերը հաստատելու մասին:
0 2534

Discussed 30.01.2023 - 14.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» նախագծի ընդունմամբ նախատեսվում է վերահսկել վտանգավոր սննդամթերքի շրջանառությունը, միաժամանակ՝ բացառելով վտանգավոր արտադրանքի սպառման կետերում ի հայտ գալու հավանականությունը:
0 2506