Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 20.09.2018 - 05.10.2018

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդրին լուծում տալն է: «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հոնիսի 22-ի ՀՕ-96-Ն օրենքի 57-րդ հոդվածի 2-րդ մասի  համաձայն` հիմնական աշխատավայրի գործատուն պարտավոր է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2017 թվականի հունվարի 1-ից հետո՝ երկու տարվա ընթացքում, իր մոտ վարվող աշխատանքային գրքույկները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայություն` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու նպատակով: Մինչ օրս 550 000 աշխատողների աշխատանքային գրքույկներից մշակվել է շուրջ 260000 աշխատանքային գրքույկ, 290000 աշխատանքային գրքույկ անհրաժեշտ է մշակել: Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում սահմանված ժամկետում կմշակվեն բոլոր աշխատանքային գրքույկները:  
Մնաց {days} օր
0 10338

Discussed 19.09.2018 - 06.10.2018

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔ Նախագծի մշակումը պայմանավորված է ՓՄՁ սուբյեկտների, ներդրողների խախտված կամ վիճարկվող իրավունքների վերականգնման արտադատարանական անկախ ինստիտուտի ներդման անհրաժեշտությամբ: Հիմք ընդունելով միջազգային փորձի վերլուծությունը` Նախագիծը նախատեսում է գործարարների շահերի պաշտպանությամբ զբաղվող մասնագիտացված ինստիտուտի ստեղծում` ի դեմս Ձեռնարկատիրական հաշտարարի: Նախագծով նախատեսվում է, որ Հաշտարարն օրենքով սահմանված կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում և դրանց ենթակա կազմակերպություններում գործարարների շահերը ներկայացնող և դրանց պաշտպանությունն իրականացնող անձ է, որի գործունեությունն ուղղված է գործարար միջավայրի բարելավմանը, վարչարարական խոչընդոտների և գործարար ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Պաշտպանի անկախության և գործունեության այլ երաշխիքները սահմանվում են օրենքով: Պաշտպանին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ հինգ տարի ժամկետով՝ Գրասենյակի հոգաբարձուների խորհրդի առաջադրած թեկնածուներից:
Մնաց {days} օր
2 12634

Discussed 12.09.2018 - 28.09.2018

«Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ներկայումս օտարերկրացու արտաքսումը Հայաստանի Հանրապետությունից հնարավոր է իրականացնել միայն նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում: Նախագծով նախատեսվում է հնարավորություն արտաքսման որոշում կայացնել նաև այն օտարերկրացիների նկատմամբ, ովքեր Հայաստանի Հանրապետությունում քրեորեն պատժելի արարք են կատարել և օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են ազատազրկման ձևով պատիժը կրելու:  
Մնաց {days} օր
0 9415

Discussed 12.09.2018 - 27.09.2018

Հրապարակվում է «Բռնադատվածների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ 10.08.2018 - 25.08.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագիծը Ներկայումս բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժառանգներին բռնադատվածի կամ նրա առաջին հերթի ժառանգի վկայականը (այսուհետ՝ վկայական) տրվում է բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից, մինչդեռ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով այդ ոլորտում Կառավարության քաղաքականությունը մշակում և իրականացնում է Արդարադատության նախարարությունը: Բացի այդ, բռնադատվածին կամ նրա առաջին հերթի ժանագին վկայականի տրամադրումը, ըստ էության, վարչարարություն է, որը, Սահմանադրության 50-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, կարող է իրականացվել բացառապես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց կողմից: Այս առումով բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց կամ նրանց առաջին հերթի ժառանգներին վկայական տվող հանձնաժողովի կողմից վկայականի տրամադրումը խնդրահարույց է: Վերոշարադրյալը վկայում է «Բռնադատվածների մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտության մասին:
Մնաց {days} օր
0 8973

Discussed 11.09.2018 - 26.09.2018

««Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։ Կենսաթոշակային ապահովության ոլորտում ՀՀ կառավարության վարած քաղաքականության թիրախային նպատակադրումներից մեկը կենսաթոշակառուների շրջանում ծայրահեղ (պարենային) աղքատությունը հաղթահարելն է։ 2019 թվականի հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների թիվը կանխատեսվում է 497394, որից. աշխատանքային կենսաթոշակառուներ՝ 463069 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (ուժային մարմիններից կենսաթոշակ ստացող)՝ 32420 անձ, զինվորական կենսաթոշակառուներ (Ծառայությունից կենսաթոշակ ստացող)՝ 1905 անձ։ Համաձայն 2017 թվականի դեկտեմբերին լույս տեսած «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2017» հրապարակման (http://armstat.am/am/?nid=82&id=1988)` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2016 թվականին կազմել է 23313 դրամ: Յուրաքանչյուր տարի կիրառելով 3 տոկոս գնաճ` պարենային (ծայրահեղ) աղքատության գիծը 2019 թվականին կանխատեսվում է 25500 դրամ։ Հաշվի առնելով վերը նշվածները և կենսաթոշակառուների շրջանում աղքատությունը նախ նվազեցնելու նպատակադրումը՝ առաջարկվում է պետական կենսաթոշակային ապահովության համակարգում ներդնել նոր գործիք՝ նվազագույն կենսաթոշակի չափ։ Առաջարկվում է նվազագույն կենսաթոշակի չափը սահմանելու լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Այս գործիքը հնարավորություն կտա էլ ավելի հասցեական դարձնել վարվող քաղաքականությունը՝ թիրախավորելով ցածր կենսաթոշակները։ Ընդ որում, ՀՀ բյուջետային գործընթացի շրջանակներում կատարված հաշվարկներում,  2019 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը նախատեսվել է 25500 դրամ (ծայրահեղ աղքատության գծի չափով)։ Ըստ այդմ, սահմանվել է, որ oրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից։ Նախագիծն ընդունվելու դեպքում «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն ՀՀ կառավարությունը կսահմանի նվազագույն կենսաթոշակի չափ, որից պակաս չեն կարող լինել օրենքով հաշվարկված կենսաթոշակները։ Ըստ այդմ, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաշվարկված՝ նվազագույն կենսաթոշակի չափից ցածր կենսաթոշակները 2019 թվականի հունվարի 1-ից կվճարվեն նվազագույն կենսաթոշակի չափով։
Մնաց {days} օր
0 17521

Discussed 10.09.2018 - 28.09.2018

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է նախատեսել, որ կողմերի փոխադարձ համաձայնությամբ նոտարական այն գործողությունները, որոնց անձամբ ներկա են գտնվում կողմերը, կարող են տեսաձայնագրել:
Մնաց {days} օր
0 7564

Discussed 04.09.2018 - 19.09.2018

«Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» ՀՀ օրենքի նախագիծ և դրանից բխող` Հայաստանի Հանրապետության «Բույսերի սորտերի պահպանության մասին», «Սերմերի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին», «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին», «Օրգանական գյուղատնտեսության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կերի մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների  մասին» ՀՀ օրենքի նախագծի  նպատակն է Հայաստանի Հանրապետությունում կանոնակարգել գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների գործածությունը և ապահովել կենսաանվտանգությունը՝ բացառելով դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի, բուսական ու կենդանական ծագման մթերքի անվտանգության վրա
Մնաց {days} օր
12 18512

Discussed 29.08.2018 - 13.09.2018

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել են՝ կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը նաև լիազորված անձի միջոցով ներկայացնելու կարգավորումներ, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու դեպքում տարին մեկ անգամ բանկ ներկայանալու միջոցով Հայաստանի Հանրապետությունում լինելու փաստի հաստատման փոխարեն կենսաթոշակի վճարումը շարունակելու մասին համաձայնություն տալու, իսկ Հայաստանի Հանրապետութունում չգտնվելու կամ բանկ ներկայանալու անհնարինության այլ դեպքում ողջ լինելու փաստի հաստատումը՝ անկախ կենսաթոշակառուի Հայաստանի Հանրապետությունում լինելու հանգամանքից, լիազորագրի հիման վրա դադարեցված կենսաթոշակի վերսկսման և դրա հետագա վճարման կարգավորումներ և այլն:
Մնաց {days} օր
0 12445

Discussed 29.08.2018 - 14.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԻ ԾԽԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՎՈՂ ՎՆԱՍԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումն նպատակ ունի նկատի ունենալով միջազգային փորձը, իրականացնել  օրենսդրական փոփոխություններ` համահունչ Հայաստանաի Հանրապետության կողմից 2014 թվականին վավերացված Առողջապահության Համաշխարհային կազմակերպության «Ծխելու դեմ պայքարի» Շրջանակային կոնվենցիայի պահանջներին: Մասնավորապես, մշակված «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին»   օրենքի նախագծով ամրագրվում է  ծխախոտի օգտագործման ամբողջական արգելք հանրային վայրերում,  սահմանվում է «փակ» տարածքներ հասկացությունը օրենքի իմաստով և թվարկվում են ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների   օգտագործմանը ներկայացվող արգելքները և սահմանափակումները,  ծխելու և ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների նմանակների, ծխախոտային փոխարինիչների ծխախոտային արտադրատեսակի պատկանելիքների   գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքները, առաջին անգամ սահմանվում են ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում Հայաստանի  Հանրապետության կառավարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների լիազորությունները, ինչպես նաև  ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման ոլորտում ֆիզիկական  և իրավաբանական անձանց իրավունքները և պարտականությունները և այլն:
Մնաց {days} օր
2 20668
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: