Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրականացվող տարանցման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 1930-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­­րապետության տարածքում մի մաքսային մարմնից մյուս մաքսային մարմին իրա­կա­նաց­վող­ տարանցման առանձնահատկությունների սահմանմանը:
0 2621

The draft has been accepted

Discussed 16.02.2017 - 03.03.2017

«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարությունը 2016 թվականի հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը:  Ռազմավարության հիման վրա մշակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները, որոնց հիմնական նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում:       Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով` ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։ բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ:  
0 3512

Discussed 16.02.2017 - 05.03.2017

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը՝ վեր հանելով առկա խնդիրները` հիմք հանդիսանալով հանքարդյանբերության ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար: Հայեցակարգում նախ ներկայացված է հանքարդյունաբերության ներկա իրավիճակը, անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական խմբերի մեջ, տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները: 
0 2917

Under development

Discussed 15.02.2017 - 20.05.2017

«Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման հայեցակարգին և դրանից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել ՀՀ կառավարության տեսլականը պետական գույքի կառավարման կառավարման ոլորտի զարգացման համար: Մասնավորապես` վարվող ընդհանուր քաղաքականության, պետական գույքի հաշվառման և գրանցամատյանի վարման արդիականացման, պետական մասնակցությամբ ընկերությունների և պետական ոչ առևտրային կազմակերպությունների գործունեության բարելավման, ֆինանսատնտեսական ցուցանիշների կայունացման ուղղությամբ:
0 2271

The draft has been accepted

Discussed 15.02.2017 - 02.03.2017

ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ձեռք կբերի 13000 կգ թունանյութ, որով հնարավոր կլինի պայքարի միջոցառումներ իրականացնել 162.5 հազ. հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատեսքերում: Պայքարի միջոցառումներ իրականացված տարածքներում մկնանման կրծողների կողմից գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը հնարավոր կլինի նվազեցնել շուրջ 85 տոկոսով
0 2663

Located in RA Government

Discussed 15.02.2017 - 11.03.2017

Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին Սահմավում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը:
0 2938

Discussed 14.02.2017 - 01.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
0 2202

Discussed 13.02.2017 - 28.02.2017

<Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավորինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությանը ներկայացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Վթարների դեպքում մարդու առողջության համար դրանց հետևանքների նվազեցմանը և բնապահպանական վնասի չափի գնահատմանը և վնասի փաստացի կամ հնարավո­րինս նվազեցմանը վերաբերող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջների և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ օրենսգրքի պահանջներին համապատասխան կսահմանվեն վթարների դեպքում համապատասխան լիազոր մարմիններին տրամադրվող տեղեկատվությա­նը ներկա­յացվող պահանջները և կկարգավորվի նշված տեղեկատվության տրամադրման գործընթացը:
0 2421