Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 29.06.2017 - 17.07.2017

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձևավորել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ (ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոխարեն), որով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը ենթադրում է ՀՀ-ում բնակվող որևէ ընտանիքի, անկախ աղքատության կամ բարեկեցության մակարդակից, հաշվառման գործընթաց, որով կվերածվի նաև այդ համակարգին դիմելը նվաստացուցիչ հանգամանք ընկալելու փաստը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով գնահատական կտրվի ընտանիքի թե̀ անապահովության, թե̀ բարեկեցության ու բարօրության վիճակին` առաջին դեպքում նախատեսելով սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի տրամադրում, այդ թվում նաև նպաստ, իսկ երկրորդ դեպքում խնամատար ընտանիքի, խնամակալի ընտրության, ինչպես նաև երեխա որդեգրել ցանկացող ընտանիք հաշվառելու հնարավորություն:  
0 3469

Under development

Discussed 29.06.2017 - 15.07.2017

«ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման նախագիծ Երևան քաղաքի շրջակայքում կիսաանապատային գոտու անբարենպաստ պայմաններում ընտրված հատվածում կանտառապատվի շուրջ 31 հա տարածք։ Սևանա լճի Դրախտիկ հատվածում կանտառապատվի և կցանկապատվի 10  հա տարածք: Ընդհանուր առմամբ կատարված աշխատանքները կնպաստեն նաև բնակլիմայական պայմանների բարելավմանը, գեղեցիկ բնապատկերի գրավչությանը և հանգստի նոր գոտիների ձևավորմանը։
0 2473

Discussed 28.06.2017 - 14.07.2017

ԴԵՂԵՐԻ ԵՎ ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ, ՊԱՏՇԱՃ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ԴԵՂԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1089-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման նպատակը իրավական ակտերի համապատասխանեցումն է «Դեղերի մասին» ՀՀ օրենքին՝ սահմանելով  ինչպես դեղերի և դեղանյութերի արտադրության պատշաճ արտադրական  գործունեության կանոններին համապատասխանության դիտարկման,  պատշաճ  արտադրական գործունեության հավաստագրի տրամադրման, այնպես էլ դեղերի արտադրության լիցենզավորման նպատակով փորձաքննության իրականացման կարգը և  անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը: Որոշմամբ հաստատվող կարգերում նկարագրվում են ՊԱԳ հավաստագիր տրամադրելու, արտադրությունների լիցենզավորման նպատակով և ՊԱԳ հավաստագիր ունեցող արտադրություններում մշտապես իրականացվող դիտարկումների ընթացակարգերը, փուլերը և ժամկետները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում ընդունված պատշաճ արտադրական գործունեության կանոնները համապատասխանեցված են Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության պահանջներին, նախագծի մշակման ժամանակ հիմք են ընդունվել  նաև այդ տարածաշրջաններում ՊԱԳ համապատասխանության դիտարկման և հավաստագրի տրամադրման ընթացակարգերը:
0 3643

Under development

Discussed 28.06.2017 - 13.07.2017

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ 50% ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ, ԴՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԼՈՒԾԵԼՈՒ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇԵԼՈՒ, ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-Ի N 1844-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների /բացառությամբ  <<Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մասին>> ՀՀ օրենքի ցանկերում ընդգրկված ընկերությունների/ կառավարման արդյունավետության բարձրացոմւ և բնականոն գործընթացի ապահովոմւ, դրա շնորհիվ ֆինանսական և ոչ ֆինանսական ցուցանիշների ծրագրավորված աճի ապահովում, դրանց գործադիր մարմինների ղեկավարների գործունեության գնահատում  
0 3032

Under development

Discussed 28.06.2017 - 14.07.2017

«Հաշմանդամի սայլակների և Անկախ պետությունների համագործակցության երկրների արտադրության կամ դրան համարժեք լսողական սարքերի ձեռքբերման համար պետական հավաստագրերի տրամադրման, դրանց գնային արժեքի որոշման կարգը և պետական հավաստագրերի ձևերը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1035-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու և գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու թույլտվություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Նախագծով առաջարկվում է հաշմանդամի  սայլակները և լսողական սարքերը  տրամադրել հավաստագրերի հիման վրա՝ հնարավորություն տալով հաշմանդամություն ունեցող անձին ձեռք բերել իր կարիքին համապատասխան սայլակ կամ լսողական սարք: Բացի այդ` եթե անձը նախընտրում է ձեռք բերել սայլակ կամ լսողական սարք, որն ավելի թանկ արժե, քան հավաստագրի գնային արժեքն է, ապա նա իր միջոցներից կարող է վճարել գների միջև եղած տարբերությունը: եթե անձը նախընտրում է ձեռք բերել ավելի էժան սայլակ կամ լսողական սարք, քան հավաստագրի գնային արժեքն է, նախագծով առաջարկվում է հավաստագրի  ավելացած գնային  արժեքի սահմաններում նրան տրամադրել այլ պահեստամասեր կամ հարակից  պարագաներ (լրացուցիչ անիվներ, ոտնակներ, հակախոցային բարձիկներ, մարտկոցներ և այլն), որոնք օգտագործվում են պարագայի ֆունկցիոնալությունը, երկարակեցությունն կամ անձի հարմարավետությունն ապահովելու համար: Միաժամանակ, հաշմանդամի  սայլակի ձեռքբերման հավաստագրի յուրաքանչյուր չօգտագործված տարվա համար հավաստագրի գնային արժեքը ավելանում է  25 տոկոսի չափով: Սա կնպաստի, որպեսզի շահառուն ավելի խնամքով օգտագործի սայլակը, ինչը կնվազեցնի անհարկի դիմելիությունը։
1 3107

Discussed 28.06.2017 - 14.07.2017

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է` 1) տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով համապատասխան փոփոխությունների իրականացում, 2) հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ նախատեսվել է ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծվող երկրորդ ավտոմեքենայի համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, ֆիզիկական անձանց կողմից 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային վճարների հաշվարկման բազայի նվազեցում չհարկվող՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում հաշվառված ավտոմեքենաների օգտագործման հնարավորություն նաև տվյալ անձանց կողմից լիազորված անձանց կողմից, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների՝ առանց իրավատիրոջ դիմումի բացթողման կասեցման հնարավորության վերացում, 3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման հնարավորության ամրագրում, 4) մաքսավճարների վճարման ժամկետների փոփոխություն (մաքսային հայտարարագրերի ներկայացմանը զուգահեռ վճարելու փոխարեն նախատեսվել է դրանց վճարում մինչև ապրանքների բացթողումը), 5) պարզեցնել լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով իրավաբանական անձանց ներկայացվող պահանջները, 6) հստակեցնել ժամանակավոր ներմուծման և արտահանման, վերամշակման, մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման պայմանները, 7) Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնների, փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևի և դրա լրացման կարգի, մաքսային հսկողության ընտրողականության համակարգի մեթոդաբանության, «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման կարգի, հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման կարգի, մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման ընթացակարգի սահմանման իրավասության վերապահում Հայաստանի Հանրապետության կառավարությանը,  8) չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևի և ընդունման կարգի, ինչպես նաև վերամշակման ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամադրման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգի սահմանման իրավասության վերապահում վերադաս մաքսային մարմնին, 9) պայմանական բացթողնված, ինչպես նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանների հստակեցում, 10) մաքսավճարների սահմանում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման, չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման, ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային առաքանիներով առաքվող` Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով հայտարարագրվող առաքանիների հաշվառման համար:
0 4138

Located in RA Government

Discussed 28.06.2017 - 25.07.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1240-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրեր իրականացնող հաստատության սովորողի ակադեմիական շարժունության, ներառյալ՝ ակադեմիական տեղափոխությունների կազմակերպման կարգն ու պայմանները:
0 3141

Under development

Discussed 27.06.2017 - 12.07.2017

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների հստակեցումն է։  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):        Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հարկ է նկատի ունենալ, որ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի բովանդակությունը (աշխատանքի բնույթը) որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել «Հանրային ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների փոխակապակցված մեկնաբանություն, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է խնդիրներ։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերը նշված օրենքների դրույթների հիման վրա «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով հստակեցնել գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք հասկացությունը։
1 3227

Under development

Discussed 27.06.2017 - 12.07.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշմամբ սահմանված են կենսաթոշակի գործերը վարելու կանոնները: ՀՀ կառավարության 2014 թվականի հունիսի 26-ի N 635-Ն որոշմամբ սահմանված են ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գործերը վարելու կանոնները: Ընդ որում, սահմանված կանոնների հիմքում ընկած է այն մոտեցումը, որ կենսաթոշակի (նպաստի) գործում ներառվող տեղեկատվությունը ձևավորվում է (պահվում է) թղթային կրիչով: Մասնավորապես, սահմանված է, որ յուրաքանչյուր անգամ կենսաթոշակ (նպաստ) նշանակելիս, կենսաթոշակի չափը վերահաշվարկելիս և այլ դեպքերում տպվում է համապատասխան հաշվարկ-կարգադրություն, որը կցվում է կենսաթոշակի (նպաստի) գործին: Առկա ընթացակարգերը ռեսուրսատար են (թուղթ և համապատասխան նյութեր՝ տպելու համար, հետագա ծախսեր՝ դրանց պահպանման համար): Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ սկսած 2017 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակի (նպաստի) վերաբերյալ դիմումները կարող են ներկայացվել ցանկացած տարածքային բաժին, խնդրահարուց է ներկայացված փաստաթղթերը կենսաթոշակի (նպաստի) թղթային գործին կցելը։  Ներկայացվող նախագծով, հաշվի առնելով «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգի ընձեռած հնարավորությունը, սահմանվում է, որ հաշվարկ-կարգադրությունը ձևավորվում և պահպանվում է էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ, հստակեցվում է, որ բնօրինակ փաստաթղթերը պահպանվում են այն տարածքային բաժնում, որտեղ ներկայացվել է դիմումը (անկախ կենսաթոշակի գործը գտնվելու վայրից)։ Իրավական ակտի ընդունման դեպքում կկրճատվի կենսաթոշակի և նպաստի գործում փաստաթղթային կրիչով պահպանվող տեղեկատվությունը:
0 2789