Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 12.11.2018 - 27.11.2018

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է մաքսային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը: Նախագծի շրջանակներում «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով: Միաժամանակ, սահմանվել է մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտումը:
0 3160

Under development

Discussed 12.11.2018 - 27.11.2018

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  կատարվող փոփոխությունների արդյունքում իջեցվում է հարկային ծառայության առաջատար և գլխավոր պաշտոնների նշանակման համար անհրաժեշտ մասնագիտական աշխատանքային ստաժի շեմը, ինչպես նաև հստակեցվում են մասնագիտական ստաժ համարվող աշխատանքային գործունեության հետ կապված հարցերը: Նախագծի շրջանակներում «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում նախատեսվել է բացառություն քննիչների և հետաքննիչների համար, որով սահմանվել է, որ հարկային և մաքսային ծառայություններում անցկացվող մրցույթին մասնակցության համար մասնագիտական աշխատանքային ստաժ վերջիններիս համար չի պահանջվում՝ պայմանավորված նախաքննության և հետաքննության մարմինների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով: Նախատեսվել է նաև հարկային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կատարման կամ օժանդակման դեպքերի կանխումը, բացահայտում:
0 2985

Discussed 12.11.2018 - 27.11.2018

«Ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահավող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 30-ի N 550-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ոստիկանության, զինված ուժերի, ազգային անվտանգության ծառայության, քրեակատարողական ծառայության, դատական կարգադրիչների ծառայության, հարկադիր կատարումն ապահովող ծառայության, փրկարար ծառայության, դատախազության պաշտոնների համապատասխանությունը:
1 2985

Under development

Discussed 12.11.2018 - 27.11.2018

«Նույնականացման քարտերի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» , «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծի ընդունումը պայմանավորված է առանձին օրենքով ՀՀ քաղաքացիների ՀՀ մուտքի և ելքի հետ կապված հարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ:
0 2559

Discussed 08.11.2018 - 23.11.2018

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով սահմանվում է կառավարության նիստերի անցկացման կարգը, կառավարության և վարչապետի որոշումների հավելվածները ստորագրելու իրավասության ընդլայնումը:
0 4121

Under development

Discussed 08.11.2018 - 24.11.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 859–Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին>> N 859-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում փոփոխությւոն կատարելու վերաբերյալ:
0 3678

Discussed 08.11.2018 - 23.11.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի N985-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելումասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծով առաջարկվում է որոշման կից ցանկում ընդգրկված բնակիչների հետ որոշմամբ սահմանված նվիրատվության պայմանագիր կնքելու համար ժամկետը հանել, որը հնարավորություն կտա Կոմիտեին մնացած բնակիչների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր:
0 2764

Under development

Discussed 08.11.2018 - 29.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Բնական գազի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման նպատակն է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
0 3051