Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 24.03.2026 - 09.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը մշակվել է գործուղման ծախսերի հատուցման կարգի գծով իրավակիրառ պրակտիկայում վեր հանված որոշակի խնդիրները կարգավորելու, ինչպես նաև աշխատողների և գործատուների համար գործուղման ծախսերի հատուցման արդիական և ճկուն մեխանիզմներ սահմանելու նպատակով ։
Մնաց {days} օր
0 758

Discussed 24.03.2026 - 14.04.2026

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում փոփոխություններ և լրացում կատարելու մասին
Մնաց {days} օր
0 308

Discussed 24.03.2026 - 08.04.2026

««ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ ԵՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն կարգավորումներ, որոնք կալանավորված անձանց թույլ կտան խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել, առանց տեսակցությունների թվի և տևողության սահմանափակման տեսակցություններ ունենալ միջազգային դատարանում նրանց՝ փաստաբան կամ փաստաբան չհանդիսացող ներկայացուցչի հետ: Բացի այդ, կապահովվի կալանավորված անձանց՝ նրանց պաշտպանությունը ստանձնելու նպատակով տեսակցության եկած փաստաբանի հետ խորհրդապահական կարգով (կոնֆիդենցիալ), անարգել տեսակցություններ ունենալու իրավունքը։
Մնաց {days} օր
0 492

Discussed 24.03.2026 - 10.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը լրացնել մի շարք լավարկող բնույթի կարգավորումներով: Մասնավորապես, նախատեսվում է վերանայել ռիսկայնության հաշվարկման որոշ մեխանիզմներ, որոնք բավարար չափով չեն արտացոլում ուսումնական հաստատությունների գործունեության իրական ռիսկային պատկերը։
Մնաց {days} օր
0 441

Discussed 24.03.2026 - 08.04.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծմամբ անհրաժեշտ է դադարեցնել Առողջապահության նախարարության կազմում գործող պետական առողջապահական գործակալության գործունեությունը:
Մնաց {days} օր
12 623

Discussed 23.03.2026 - 13.04.2026

ՎՏԱՆԳԱՎՈՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԵՎ ԿԵՐԻ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1060-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ուժը կորցված կճանաչվի Կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N 1060-Ն որոշումը և կհստակեցվեն  սննդամթերքի և կերի արտադրության ու շրջանառության փուլերում գործող շահագրգիռ կողմերի համար օգտահանման և ոչնչացման ընթացակարգերը, կկրճատվի օգտահանում և ոչնչացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտների համար ավելորդ բեռը, կնպաստի սննդամթերքի անվտանգության բարձրացմանը, գործող իրավակարգավորումների չափանիշների հետ ներդաշնակեցմանը:
Մնաց {days} օր
0 490

Discussed 23.03.2026 - 08.04.2026

ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՎԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է կարգավորել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց կարգավիճակի հաստատման գործընթացը։ Առաջարկվող կարգավորման նպատակն է գործընթացը դարձնել թափանցիկ, ապահովել մասնագիտական գործընթացի լիարժեք իրականացումը՝ բացառելով պարզապես տեխնիկական հաշվառում իրականացնելը։ Բացի այդ, հաշվի առնելով այն, որ հաճախ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք միջին մասնագիտական կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ տրամադրելու նպատակով հայցում են տեղեկանք՝ նախագծի ընդունման արդյունքում այն կկարողանան ձեռք բերել անհատական օգտահաշիվներից՝ առանց սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր պետական մարմնին դիմում ներկայացնելու։  
Մնաց {days} օր
0 494

Discussed 23.03.2026 - 07.04.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 10-ի N 1459-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Կառավարության որոշմամբ սահմանված կարգավորումները տարածել նաև Ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակման հետ կապված հարաբերությունների վրա։
Մնաց {days} օր
0 422

Discussed 23.03.2026 - 07.04.2026

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲՈՆՈՒՍԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ, ԴՐԱՆՑ ՄԻՋՈՑՈՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել՝ - բոնուսային միավորների հաշվարկման մեխանիզմը՝ որպես առողջ ապրելակերպի խրախուսման գործիք, - լրացուցիչ գործակիցների կիրառման պայմաններն ու չափերը՝ արյան անհատույց, կամավոր դոնորության, մարմնի զանգվածի ինդեքսի նորմավորման, ծխելուց և ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու դեպքերում, - բոնուսային միավորների հաշվառման և փոխանցման կարգը՝ առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում, - բոնուսային միավորների միջոցով անկանխիկ վճարումների իրականացման ընթացակարգը, - բոնուսային միավորների օգտագործման ուղղությունները:
Մնաց {days} օր
0 619
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: