Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 16.07.2019 - 31.07.2019

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Սույն նախագծերի ընդունումից հետո փոխարինման կենթարկվի նաև  Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի թիվ 344-Ն և 2011 թվականի թիվ 350-Ն որոշմամբ հաստատված կարգերը, որոնցով կնախատեսվի տեխնիկական զննության պահանջների որոշ մասը պարտադիր լինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար: Նոր թողարկվածների դեպքում առաջին զննությունը երեք տարի, երկրորդը` 2 տարի հետո, այնուհետ տարին մեկ պարբերությամբ: Ամբողջ ծավալով ստուգվեն միայն ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները /մոտ 12000 միավոր/ և 3500 կգ-ից ավել ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցները, կցորդ/կիսակցորդները, հատուկ և մասնագիտացված տրանսպորտային միջոցները տարին մեկ պարբերականությամբ: Արդյունքում ներկայիս 41 կետերից /62 ենթակետ/ կմնա 27-ը /48 ենթակետ/, որից 9-ը /36 ենթակետ/ պարտադիր կլինեն ոչ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների և մինչև 3500 կգ առավելագույն ընդհանուր զանգված ունեցող բեռնատար տրանսպորտային միջոցների համար:      Բոլոր տեսակի տրանսպորտային միջոցները կրկնակի տեխնիկական զննության ներկայացվեն միայն 1-ին և 2-րդ կետերով հայտնաբերված թերությունները կամ անսարքությունները վերացնելուց հետո: Մնացած դեպքերում արատորոշման քարտում և էլեկտրոնային շտեմարանում կլրացվեն անսարքությունները կամ թերությունները:   20-օրյա ժամկետում ներկայանալու դեպքում տեխնիկական զննությունը կանցկացվի կոնկրետ թերության կամ անսարքության մասով և անվճար:
Մնաց {days} օր
1 9521

Discussed 15.07.2019 - 31.07.2019

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն առավել համակարգված ձևով սահմանել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց սահմանումը, նրանց իրավունքները և պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ, սահմանել հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները այդ ոլորտում։ Նախագծով նախատեսվում է նաև ստեղծել Ազգային փոքրամասնությոնների պալատ, որը կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։   «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության վերացմանն ուղղված և խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմները, ինչպես նաև Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը։ Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։
Մնաց {days} օր
35 33695

Discussed 15.07.2019 - 30.07.2019

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին, Քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մասին և «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծեր «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն է արվել, որի համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքներից (բացառությամբ միակողմ գործարքների) ծագող իրավունքները պետական գրանցման ներկայացնելու պարտականությունը կրում է նշված գործարքները վավերացրաժ նոտարը, ինչպես նաև նախատեսվել է մինչև այս կարգավորումը նախատեսելը պետական գրանցման դիմում ներկայացնելու ժամկետը բաց թողնելու դեպքում այն հարգելի ճանաչելու հնարավորություն: Նախատեսվել են նաև այն հիմքերը, որոնց առկայության դեպքում դիմողի միջնորդությամբ պետական գրանցումն իրականացնող լիազոր մարմինը կարող է հարգելի համարել ժամկետը բաց թողնելը: Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսվող փոփոխությամբ հստակեցվել է անհատական իրավական ակտի՝ որպես իրավունք տրամադրող կամ իրավունքի սահմանափակում կիրառող ակտի բնույթը, ինչպես նաև հստակեցվել են անհատական իրավական ակտի առոչնչության և անվավերության հիմքով իրավունքի պետական գրանցումը մերժելու հետ կապված հարցերը: Բացի այ սահմանվել է, որ իրավունքի պետական գրանցումը չի կարող մերժվել, եթե պետական գրանցումն իրականացնող մարմինը հարգելի է համարել ժամկետը բաց թողնելը: Նշված փոփոխությունից բխում է նաև «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը, որոնք կապված են նոտարի կողմից իրավունքները պետական գրանցման ներկայացնելու հետ: Բացի այդ լրացում է կատարվել նաև Քաղաքացիական օրենսգրքի 505-րդ հոդվածում, որով սահմանվել է վճարումների կատարման բացառապես անկանխիկ եղանակ տարաժամկետ վճարելու պայմանով կնքված անշարժ գույքի  առուվաճառքի պայմանագրի դեպքում:   
Մնաց {days} օր
5 11931

Discussed 15.07.2019 - 30.07.2019

<<Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>>     Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է, որ կարգապահական իրավախախտումը ծանրացնող հանգամանք է հանդիսանում իրավախախտումը դատվածություն ունեցող զինծառայողի կողմից կատարելը, սահմանվում է կարգապահական իրավախախտումների համար օրենքով նախատեսված բոլոր կարգապահական տույժերի կիրառման հնարավորությունը, սահմանվում է նյութական վնաս հայտնաբերելու դեպքում կարգապահական տույժի կիրառման առավելագույն ժամկետը, ինչպես նաև այն ժամանակահատվածները, որոնք հաշվի են առնվում կարգապահական տույժ տալու համար սահմանված առավելագույն ժամկետում, նախատեսվում են կարգապահական տույժի տրման վերաբերյալ զինծառայողին պարտադիր տեղեկացնելու դրույթներ և ծառայողական քննության կասեցման հիմքերը, կիրառված կարգապահական տույժի վերաբերյալ զինծառայողի կողմից բողոք ներկայացնելու և բողոքի քննարկման արդյունքներով ընդունվող որոշումները, կարգապահական տույժերի հանման շրջանակներում նախատեսվում է նաև այն դեպքը երբ տույժը հանվել է բողոքարկման արդյունքում, կարգապահական իրավախախտումների տեսակները սահմանող հոդվածներում հստակեցվում են կարգապահական տույժերի անվանումները:
Մնաց {days} օր
0 8226

Discussed 11.07.2019 - 27.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈւԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ OՐԵՆՔՈւՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈւՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈւՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության  2019թ. մայիսի 16-ի № 650–Լ որոշման 126-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի և ՀՀ կառավարության 2017 թ. փետրվարի 2-ի նիստի № 4 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած էներգախնայողության գործողությունների ծրագրի միջոցառումների 6-րդ կետի, ինչպես նաև պետական միջոցների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել պետության կարիքների համար ձեռք բերվող էներգասպառող ապրանքատեսակների որոշակի խմբերի սարքերի և սարքվածքների ցանկի համար սահմանել էներգաարդյունավետության պարտադիր չափորոշիչներ՝ հետագայում դրանց արդիականացման հնարավորությամբ, ինչպես նաև ակնկալվող արդյունքների վերստուգելի մեխանիզմների ստեղծմամբ ու չափանիշների սահմանմամբ:
Մնաց {days} օր
0 8869

Discussed 09.07.2019 - 24.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքի համապատասխանեցումը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի պահանջներին, ինչպես նաև կվերանայվեն արական սեռի զինապարտ քաղաքացիներին անձնագրեր տրամադրելու ժամկետները և ընթացակարգը։
Մնաց {days} օր
1 9686

Discussed 08.07.2019 - 23.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ <<ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     Նախագծով առաջարկվող իրավակարգավորումներով որոշակիացվում է, որ շահագրգիռ անձիք Վարչապետին կամ կառավարությանը ենթակա մարմինների, մարզպետների վարչական ակտերը, ինչպես նաև նշված մարմինների գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկել ակտն ընդունած մարմին կամ դատարան:
Մնաց {days} օր
3 8802

Discussed 03.07.2019 - 18.07.2019

«Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել որակավորման հանձնաժողովի եզրակացության բնույթը և սահմանել հաշտարարների որակավորման դասընթացին մասնակցելու, որակավորման քննություն հանձնելու և որակավորման վկայագիր տրամադրելու համար գանձվող պետական տուրքի չափը:
Մնաց {days} օր
0 8780

Discussed 03.07.2019 - 19.07.2019

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»ՀՀ օրենքի և այլ օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է փոփոխություններ կատարել շուրջ 20 օրենքներում՝ դրանցում «բնապահպանության բնագավառ» կամ «բնապահպանական ոլորտ» բառերը փոխարինելով «շրջակա միջավայրի ոլորտ» կամ «շրջակա միջավայրի պահպանության բնագավառ» բառերով։
Մնաց {days} օր
1 9133
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: