Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 17.01.2019 - 01.02.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի N 1299-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Որոշման ընդունումը պայմանավորված է հիմնադրամի կառավարումն առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև  հսկողության առավել բարձր մակարդակ ապահովելու նպատակով: 
0 3049

Under development

Discussed 17.01.2019 - 08.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Բնակչության պետական ռեգիստրի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի սեպտեմբերի 24-ի ՀՕ-419-Ն օրենքը (այսուհետ` օրենք) լրացնել 8.1-րդ հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ. «Հոդված 8.1. Ռեգիստրում մշակվող անհատական տվյալները Հայաստանի Հանրապետությունում գործող ֆինանսական կազմակերպություններին փոխանցելը. Ռեգիստրում առկա տվյալները տրամադրվում են ֆինանսական կազմակերպություններին, եթե նրանք՝...
0 4577

Discussed 16.01.2019 - 01.02.2019

«ԽՈՇՈՐ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՄԻԳՐԱՑԻՈՆ ՀՈՍՔԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ կառավարության 2017 թվականի մարտի 23-ի նիստի N 12-16 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ՀՀ միգրացիայի քաղաքականության 2017-2021 թթ. ռազմավարության  և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրների համաձայն, որպես սահմանային կառավարման մեխանիզմների բարելավում, նախատեսված է Խոշոր աղետների կամ ռազմական գործո­ղությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի կառավարման գործողությունների պլանի մշակում: Խոշոր աղետների կամ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի հանրապետության տարածք մուտք գործելու և հետագա միջոցառումներն իրականացնելու համար անհրաժեշտ է կանոնակարգել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների գործողություններն ու դրանց իրականացման կարգը:
1 3689

Under development

Discussed 15.01.2019 - 30.01.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է փոխոխություններ և լրացումներ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, մասնավորապես՝ առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար: սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար:
5 3976

The draft has been accepted

Discussed 14.01.2019 - 29.01.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հաստատել «Դիլիջանի միջազ­գային դպրոց» ծրագիրն իրա­կա­նացնող կազմակերպությունների կողմից 2019 թվականին իրականացվող գործարք­ների ու գոր­­ծառ­­նությունների ծրագրերը:
0 3084

The draft has been accepted

Discussed 14.01.2019 - 29.01.2019

«ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի N 1467-Ն որոշ­ման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագԻծ Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել հարկման բազայի որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գյու­ղա­տնտեսական թռչունների պահման, փոխադրման և հարկադիր սպանդի ժամա­­­նակ առա­ջացող բնական կորուստների չափերը:  
0 3421

Under development

Discussed 11.01.2019 - 31.01.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Ուսումասիրությունները փաստում են, որ բազմաթիվ ջրօգտագործողների բացակայում են ջրաչափերը/հոսքաչափերը կամ ջրաչափական սարքերը՝ ինչը հակասում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված պահանջներին և հանգեցնում է ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրօգտագործման ծավալներից ավել օգտագործմանը: Դա իր հերթին բերում է ջրային ռեսուրսի հյուծմանն ու էկոհամակարգի, իր ողջ կենսաբազմազանությամբ, դեգրադացմանը կամ վերացմանը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ պատժամիջոցի չափի բարձրացումը կապահովի ջրօգտագործողների կողմից ջրային ռեսուրսի խնայողաբար օգտագործմանը և  կհանգեցնի ջրօգտագործման թույլտվության պահանջների լիարժեք կատարմանը:
1 3472

The draft has been accepted

Discussed 11.01.2019 - 01.02.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 3-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԻԾ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է հէկերի կողմից, ջրառի կետում ջրաչափի բացակայության դեպքում, փաստացի օգտագործված ջրի ծավալի այլընտրանքային հաշվառման հաշվարկային եղանակի կիրառման անհրաժեշտությամբ, որը հնարավորություն կստեղծի կապ հաստատել միավոր ժամանակահատվածում արտադրված էլեկտրաէներգիայի և օգտագործված ջրաքանակի միջև, ինչի արդյունքում հնարավոր կլինի՝ հաշվարկված  օգտագործված ջրաքանակը համեմատելով ջրօգտագորման թույլտվությամբ տրված ջրառի սահմանաչափի հետ, արձանագրել հնարավոր խախտումները և համապատասխան միջոցներ ձեռնարկել:
0 4306