Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 12.04.2023 - 05.05.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի նոյեմբերի 15-ի «Արտակարգ իրավիճակների, արտակարգ և (կամ) ռազմական դրության ժամանակ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման և կառավարման կարգը հաստատելու մասին» թիվ 1442-Ն որոշման մեջ փոփոխությունների կատարմամբ նախատեսվում է կարգավորել արտակարգ իրավիճակներում, արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության (այսուհետ՝ Իրավասու մարմնի) կողմից էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը շահագործելու, կառավարելու, լրացուցիչ կապուղիների տրամադրման գործընթացները, ինչպես նաև հստակեցնել Իրավասու մարմնի և այլ պետական գերատեսչությունների, հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջև փոխգործակցության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմները:  
0 1915

Under development

Discussed 11.04.2023 - 26.04.2023

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ունենալով նպատակ շարժվել պրոֆեսիոնալ և մասնագիտացված ծառայություն ստեղծելու ճանապարհով՝ մոտեցում է ձևավորվել մարզային մակարդակում (նաև Երևան քաղաք) ունենալ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության անմիջական ենթակայությամբ գործող տարածքային ստորաբաժանումներ (ինչպես այժմ գործում է Պարեկային ծառայությունը), որոնց կվերապահվի միայն ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման, օպերատիվ կանխարգելման և հետախուզվողների հայտնաբերման նպատակով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը:   Մարզային մակարդակում քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների կադրային համալրումը նախագծային լուծումներով առաջարկվում է իրականացնել պարեկային ծառայության օրինակով՝ մրցութային տարբերակով, որի շրջանակներում դիմորդները կանցնեն քրեական ոստիկանի որակավորման նախնական կրթական ծրագիր։ Մրցույթին կարող են մասնակցել բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները և ոստիկանության գործող ծառայողները։   Հատկանշական է, որ Քրեական ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ձևավորումից հետո ներկայիս մարզային վարչությունները լուծարվելու են: Միաժամանակ, Ոստիկանության կառավարման համակարգում օպտիմալ լուծումներ ապահովելու նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել, որ Ոստիկանությունում պարեկային ծառայության, քրեական ոստիկանության և հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչությունների պետերն ի պաշտոնե հանդիսանալու են Ոստիկանության պետի տեղակալներ։  
0 4473

Discussed 11.04.2023 - 26.04.2023

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿՎԵԼՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՄԻՆՉԵՎ ԵՐԿՈՒ ԺԱՄ ՏԵՎՈՂՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԻՄԱՑ ՀԱՇՏԱՐԱՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅՑՎՈՐԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտարարության իրականացման մինչև երկու ժամի համար կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում հաշտարարի վարձատրության դրույքաչափը  յուրաքանչյուր մեկ ժամի համար Նախագծով սահմանվում է 10.000 ՀՀ դրամ: Նախագծով սահմանվում են նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը՝ հաշտարարության յուրաքանչյուր մեկ ժամի համար 10.000 ՀՀ դրամ չափով: Ըստ Նախագծի՝ պետական բյուջեից փոխհատուցումը ստանալու համար հայցվորը դատարանի վճիռն  օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում դիմում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
1 2111

Under development

Discussed 11.04.2023 - 02.05.2023

Ջրօգտագործման թույլտվության տրամադրման, դրա ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, վերանայման, կասեցման, ուժը կորցրած ճանաչելու, դադարեցման կարգերը և ջրօգտագործման թույլտվության օրինակելի ձևաթուղթը, հորատանցքի անձնագրերի, հորատանցքի նախագծային երկրաբանատեխնիկական կտրվածքի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի N 218-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականի հուլիսի 7-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-319-6-Ն Օրենքի պահանջների կիրարկումը և կկարգավորվի ջրօգտագործման թույլտվության տրամադրման գործընթացի իրականացումը՝ օրենսգրքի պահանջներին համապատասխան:
0 2323

Discussed 11.04.2023 - 27.04.2023

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2020 թվականի մայիսի 6-ի ՀՕ-268-Ն օրենքով կատարված փոփոխությամբ, որի համաձայն Օրենքը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի հիմքում անհրաժեշտություն է առաջացել կատարել համապատասխան փոփոխություններ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 47.1-ին հոդվածի 2-րդ մասում՝ համապատասխանեցնելով նշված օրենքների իրավակարգավորումները։
0 1658

Discussed 11.04.2023 - 26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 1530-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 16-ի N 1550-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 50-րդ և 55-րդ գլուխներին։
0 1674

Discussed 11.04.2023 - 26.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 9-Ի N 172 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 9-ի N 172 որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 140-րդ հոդվածին, «Պետական տուրքի մասին» օրենքի 19․9-րդ հոդվածին։ Միաժամանակ, կստեղծվեն հիմքեր՝ մաքսային մարմիններ համապատասխան դիմումների՝ էլեկտրոնային եղանակով ներկայացման համար, կսահմանվի մաքսային մարմինների կողմից դիմումների քննարկման ժամկետ։
0 1703

Under development

Discussed 11.04.2023 - 26.04.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով` նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման մեջ՝ սահմանելով պաշտոնաթող վարչապետի գրասենյակի աշխատողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:
0 1414

Located in RA Government

Discussed 11.04.2023 - 26.04.2023

«Պաշտոնաթող վարչապետի գրասենյակի գործունեության և ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծով առաջարկվում է սահմանել պաշտոնաթող Վարչապետի գրասենյակի գործունեության ֆինանսավորման կարգը, ըստ որի` 1) նախատեսվել են Գրասենյակի գործունեության իրականացման համար երկու հիմնական ուղղություններ (գրասենյակի աշխատողների աշխատանքի վարձատրություն (1) և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերում (2)), 2) սահմանվել է Գրասենյակի աշխատողների հիմնական աշխատավարձի չափը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 737-Ն որոշման N 5 հավելվածի, 3) սահմանվել է Գրասենյակի կողմից վարձակալվող տարածքի տարեկան վարձի առավելագույն չափը (2 մլն դրամ):
2 1559