Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 31.03.2023 - 15.04.2023

«Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ««Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է. 1․ Ներդնել շարունակական վերապատրաստումների համակարգ՝ հարկադիր կատարողների համար սահմանելով որոշակի պարտադիր դասընթացներ։ Վերապատրաստման նման համակարգը թույլ կտա ոչ միայն ապահովել հարկադիր կատարողի պաշտոնը ստանձնող անձանց մասնագիտական պատշաճ պատրաստվածությունը, այլև արդեն իսկ այդ պաշտոնը զբաղեցնող անձանց գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը՝ այդպիսով նոր որակ ու զարգացման նոր թափ հաղորդելով հարկադիր կատարման ողջ համակարգին։ 2. Կարգավորել հարկադիր կատարողի փոխադրման հետ կապված իրավահարբերությունը՝ սահմանելով, որ առանց իր համաձայնության, հարկադիր կատարողը կարող է փոխադրվել` զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի` տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի՝ առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա, ինչպես նաև կարգավորվել է որոշակի դեպքերում հարկադիր կատարողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, հարկադիր կատարողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը  զբաղեցնելու հնարավորություն։ 3․ Առաջարկվում է ռոտացիայի կարգով այլ ստորաբաժանումում փոխադրվելու և ծառայելու դեպքում հարկադիր կատարողին, ինչպես առանձնահատկություն ունեցող այլ պետական ծառայողներին(Քրեակատարողական ծառայություն, Ոստիկանություն, Հարկային կոմիտե), տրամադրել փոխհատուցում բնակարանի վարձակալության համար կառավարության կողմից սահմանված կարգով և չափով։ 4․ Առաջարկվում է հարկադիր կատարողների էթիկայի հանձնաժողովի ձևավորման, գործունեության կարգը սահմանել ոլորտը համակարգող նախարարի հրամանով՝ գործառույթային առանձնահատկություններով պայմանավորված՝ հիմքում դնելով  կատարողական վարույթի  կողմերի իրավունքների և շահերի պաշտպանությունը, ինչպես նաև վարույթի մասնակիցների համար հարկադիր կատարողի ոչ բարեվարք վարքագիծը բարձրաձայնելու հասանելի և անկաշկանդ հնարավորությունը։ 5․ Ընդլայնվել է հարկադիր կատարողի երաշխիքների շրջանակը՝ և սահմանվել որ որոշ դեպքերում, որոշ դեպքերում գլխավոր հարկադիր կատարողը, կարող է շնորհել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը, որը հարկադիր կատարողի նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել մեկ անգամ։ 6․ Առաջարկվել է հստակեցնել Ծառայության կառուցվածքը և այն համապատասխանեցնել գործող կանոնադրությանը՝ սահմանելով որ Ծառայությունում գործում են բաժիններ, որոնք ունեն բաժանմունքներ, հստակեցվել է հարկադիր կատարողի լիազորությունների շրջանակը, կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունները տեղափոխվել  և նույն բովանդակությամբ կարգավորվել է Օրենքի՝  հարկադիր կատարողի վարձատրության գլխում։ Առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել, Օրենքի 51-րդ հոդվածը, քանի որ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի և «Կառավարչական իրավահարաբերությունների մասին» ՀՀ օրենքի ուսումնասիրությունից բխում է, որ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց հետ աշխատանքային պայմանագիր պետք է կնքի ոչ թե գխավոր հարկադիր կատարողը այլ, գլխավոր քարտուղարը։
0 2023

Located in RA Government

Discussed 31.03.2023 - 23.04.2023

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին     Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ՀՀ պետական և համայնքային բյուջեների կատարման գործընթացը կարգավորող հիմնական իրավական ակտի՝ ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի թիվ 706-Ն որոշման կիրարկման ընթացքում նախարարությունների ու գերատեսչությունների մոտ առաջացած խնդիրների լուծման եղանակները կատարելագործելու, բյուջետային գործընթացի մասնակիցների իրավասության շրջանակը և առկա ռեսուրսների խնայողության հնարավորությունները ճշգրտելու նպատակով, ներկայումս իրականացվող՝ բյուջեների կատարման ընթացակարգերը բարելավելու քաղաքականության տրամաբանության շրջանակներում ներկայացվում է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի «Բյուջեների կատարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 706-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
0 1600

Under development

Discussed 31.03.2023 - 15.04.2023

ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐ (ԿԱՆՈՆԱԳԻՐՔ) ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ, ԴԱՏԱՎՈՐԻ, ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ, ԴԱՏԱԽԱԶԻ, ՔՆՆԻՉԻ), ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ, ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ՆՐԱՆՑ ՏԵՂԱԿԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՈՆ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրք Հանրային ծառայողների վարքագծի տիպային կանոնների հաստատման և ոլորտային կանոնագրքերի մշակման տրամաբանական շարունակությունը հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների ներմուծումն է։ Բարեվարքության համակարգի մաս կազմող պահանջները և սահմանափակումները վերաբերելի են հանրային ծառայողներին և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, հետևապես, բարեվարքության համակարգի կայացման ճանապարհին հաջորդ կարևորագույն քայլը վարքագծի կանոնագրքի հաստատումն է՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց՝ օրենքով սահմանված շրջանակի համար։ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի  22-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովին վերապահված է լիազորություն ընդունելու պետական պաշտոն զբաղեցնող անձանց (բացառությամբ պատգամավորի, դատավորի, Բարձրագույն դատական խորհրդի անդամի, դատախազի, քննիչի), համայնքների ղեկավարների, նրանց տեղակալների, Երևան համայնքի վարչական շրջանների ղեկավարների, նրանց տեղակալների պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագիրքը (այսուհետ՝ Կանոնագիրք)։ 
0 2781

Discussed 31.03.2023 - 15.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-Ի N 157-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014թ. փետրվարի 20-ի «Փոստային կապի ոլորտում մոնիտորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 157-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում հղում կատարել կոնկրետ լիազորող նորմին: Հաշվի առնելով նաև այն, որ ՀՀ կառավարության 2005թ. մարտի 10-ի թիվ 292-Ն որոշմամբ փոստային կապի բնագավառում լիազորված պետական կառավարման մարմին է սահմանվել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը՝ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 4-րդ կետում կատարել համապատասխան փոփոխություն:
0 1847

Under development

Discussed 30.03.2023 - 15.04.2023

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Երեխայի իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ նախատեսվում է ներկայիս համայնքային ոստիկանության ու անչափահասների գործերով և ընտանեկան բռնության կանխարգելման ծառայության գործառույթները մեկտեղել միևնույն ծառայողի գործառութային պարտականությունների մեջ՝ վերջինիս օժտելով նաև ոչ մեծ և միջին ծանրության հանցագործությունների դեպքերով օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացնելու լիազորությամբ, ինչը մի կողմից հնարավորություն կընձեռի թիրախային արձագանքել համայնքի բնակչության կարիքներին, մյուս կողմից համայնքից զտել քրեական միջավայրը՝ վերջնարդյունքում արդարացնելով ոստիկանությունից համայնքի բնակչության ակնկալիքները:  Այսպիսով, համայնքային ոստիկանությունը կվերածվի բազմաֆունկցիոնալ ոստիկանության, որը կնպաստի համայնքամետ գործունեության ամրապնդմանը։  
1 3297

Under development

Discussed 30.03.2023 - 14.04.2023

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է նախատեսել նոր տեսակի չափորոշիչ ունեցող համարանիշ, որն իր արժեքով և տառերի ու թվերի համադրությունների արդյունքում կտարբերվի մեծ պահանջարկ ունեցող համարանիշերից և որոնց օգտագործելու առաջնահերթության իրավունքը ստանալու համար կիրականացվի աճուրդ։
0 2828

Discussed 29.03.2023 - 13.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել բնակարանի վարձակալության պայմանագրի շրջանակներում վարձակալ հանդիսացող անձանց իրավունքների պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ: Մասնավորապես՝ նախատեսվում է անորոշ ժամկետով կնքված բնակարանի վարձակալության պայմանագրից միակողմանի հրաժարվելու համար սահմանել նախնական ծանուցման վեցամսյա ժամկետ, իսկ բնակարանի վարձակալության պայմանագրով սահմանված վարձավճարի վերանայման նվազագույն ժամկետ սահմանել մեկ տարին:
2 2589

Discussed 29.03.2023 - 13.04.2023

«Ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները արտահանելու դեպքում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարի փոխհատուցման կարգը, չափը և ժամկետները սահմանելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծերի նպատակը ՀՀ հար­­կա­յին օրենսգրքի 101-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված՝ ռեզիդենտ կազ­­­­մա­կեր­պության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից Հայաստանի Հանրապե­տու­թյուն ներ­մուծ­ված ակցիզային հար­­կով հարկման ենթակա ապրանք­­ներն արտահանելու դեպքերում ներ­մուծ­ման ժամանակ վճար­­ված ակցիզային հարկի գումարները հարկ վճարողներին փոխհատուցելու (վերա­դարձ­նելու) ընթացակարգերի սահմանումն է:
2 1651

The draft has been accepted

Discussed 29.03.2023 - 13.04.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1292-Ն, 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1912-Ն ԵՎ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 547 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Համաշխարհային բանկի «Պետական հատվածի արդիականացման երրորդ ծրագրի» շրջանակներում «Վի Իքս Սոֆթ» ՍՊԸ-ի հետ համատեղ իրականացվող «Քաղաքաշինության բնագավառի լիցենզավորման և հավաստագրման ընթացակարգերի թվայնացման և լիցենզավորված քաղաքաշինական գործունեության սուբյեկտների և հավաստագրված մասնագետների ռեեստրների ստեղծման» ծրագրի շրջանակներում վերլուծվել են տնտեսվարող սուբյեկտների և մասնագետների ռեեստրներում տվյալների հավաքագրման և մշակման, ինչպես նաև ռեյտինգավորումն ինքնաշխատ կերպով իրականացման, տվյալների վավերականության ստուգման և մշտադիտարկման բիզնես գործընթացները:
0 1834