Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 24.03.2025 - 08.04.2025

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2020 թվականի նոյեմբերի 12-ի «Հայտարարագրի ներկայացման և հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու կարգը, ինչպես նաև հայտարարագրի լրացմանը ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 04-Ն որոշման մեջ անհրաժեշտություն է առաջացել կատարել որոշակի լրացումեր և փոփոխություն՝ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմումների ընթացքը պատշաճ և արդյունավետ ապահովելու համար:
Մնաց {days} օր
0 2904

Discussed 24.03.2025 - 08.04.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 550-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պաշտոնների և զինված ուժերի, ազգային անվտանգության, ոստիկանության մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, քրեակատարողական, փրկարար և այլ ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը։
Մնաց {days} օր
0 2554

Discussed 24.03.2025 - 08.04.2025

«ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացված նախագիծը պայմանավորված է համայնքային ծառայության մասին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված գործընթացների դիտարկման արդյունքներով բացահայտված խնդիրներին լուծում տալու, գործընթացներին առնչվող ընթացակարգերը հստակեցնելու, աշխատակազմի կառուցվածքային փոփոխության ընթացքում համայնքային ծառայողների կարգավիճակը բարելավելու, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների համալրման գործընթացը կատարելագործելու անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
8 2947

Discussed 24.03.2025 - 09.04.2025

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն), Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր: Կանոնադրության վավերացումից հետո անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:
Մնաց {days} օր
0 1582

Discussed 24.03.2025 - 09.04.2025

Քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին և Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն), Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր: Կանոնադրության վավերացումից հետո անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:
Մնաց {days} օր
0 1440

Discussed 24.03.2025 - 08.04.2025

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Գործող օրենսդրությամբ քաղաքաշինության բնագավառի լիցենզավորումն ու հավաստագրումն իրականացվում է քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների միասնական urban.e-gov.am էլեկտրոնային հարթակի միջոցով: Էլեկտրոնային համակարգը համակցված է մի շարք պետական մարմինների տեղեկատվական բազաների հետ՝ լիցենզավորման ընթացակարգային ամբողջ գործընթացը թվայնացված իրականացնելու նպատակով:
Մնաց {days} օր
0 2093

Discussed 24.03.2025 - 09.04.2025

«Քրեական վարույթներով իրավական օգնության մասին օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված` Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով «Հայաստանի Հանրապետության կողմից Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին» օրենքով վավերացվել է 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը (այսուհետ նաև՝ Կանոնադրություն), Կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիմքով Հայաստանի Հանրապետությունը հետադարձորեն ճանաչել է Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության 6-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով նախատեսված՝ ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործությունների նկատմամբ՝ 2021 թվականի մայիսի 10-ի ժամը 00:00-ից ի վեր: Կանոնադրության վավերացումից հետո անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում այնպիսի իրավակարգավորումներ նախատեսելը, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցության հիմունքներին, համագործակցության համար պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:
Մնաց {days} օր
0 1319

Discussed 24.03.2025 - 08.04.2025

Արտակարգ իրավիճակներում քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների գործելու և Հայաստանի Հանրապետության պետական մարմինների հետ փոխհամագործակցության կարգը սահմանելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն նախագծի ընդունման նպատակն է կարգավորել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների գործողություններն ու փոխհամագործակցության ուղղությունները` ՀՀ տարածքում առաջացած արտակարգ իրավիճակների արձագանքման, մարդասիրական օգնության և միջազգային փրկարարական ստորաբաժանումների ընդունման, ինչպես նաև ՀՀ կողմից մարդասիրական օգնության ու փրկարարական ստորաբաժանումների` այլ երկիր ուղարկման հիմնահարցերում: Խոշոր աղետի դեպքում միջազգային մարդասիրական օգնության, փրկարարական և հատուկ մասնագիտական ստորաբաժանումների գերակշիռ մասի ընդունումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների միջոցով, հետևաբար, կանոնակարգված գործելու նպատակով՝ սույն որոշմամբ սահմանվելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի օդանավակայանների և պետական կառավարման համակարգի մարմինների միջև համագործակցության մեխանիզմները՝ ելնելով խոշոր աղետների դեպքում համակարգված և արդյունավետ գործելու առաջնահերթությունից։ Նախագծով առաջարկվում են նաև միջազգային օգնություն ընդունող երկրի աջակցության հստակ և առավել գործուն մեխանիզմներ, որը բխում է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) ճանապարհային քարտեզի 87-րդ կետից (Ընդունող երկրի աջակցության մեխանիզմների ներդնում)։
Մնաց {days} օր
0 2349

Discussed 24.03.2025 - 08.04.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 12-ի N 1989-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով կատարվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք նպատակ ունեն ապահովել ինչպես «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման և նոր ուսումնական հաստատության ստեղծման, այնպես էլ նորաստեղծ ուսումնական հաստատության հետագա գործունեության բնականոն ընթացքը։
Մնաց {days} օր
3 2409
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: