Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 01.04.2026 - 16.04.2026

«ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ Իրավական ակտի մշակումը պայմանավորված է երիտասարդական կենտրոնների գործունեության միասնական, համակարգված և որակյալ երիտասարդական ծառայությունների մատուցման անհրաժեշտությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում պետական երիտասարդական քաղաքականության նպատակների արդյունավետ իրագործման համատեքստում։
Մնաց {days} օր
1 560

Discussed 31.03.2026 - 15.04.2026

ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԿԱՐԳԸ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել երիտասարդական աշխատողների պատրաստման և վերապատրաստման միասնական կարգավորում, բարձրացնել երիտասարդական աշխատանքի որակը և արդյունավետությունը, ապահովել ոլորտում մասնագիտական կարողունակությունների համադրելիություն և ճանաչելիություն, ամրապնդել պետական երիտասարդական քաղաքականության իրականացման մեխանիզմները։ Նախագծի ընդունումը անհրաժեշտ և հիմնավորված քայլ է երիտասարդական աշխատողների վերապատրաստման, որակավորման և մեթոդաբանական կարգավորման միասնական համակարգի ձևավորման համար և ուղղված է պետական երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման ապահովմանը։
Մնաց {days} օր
7 656

Discussed 31.03.2026 - 15.04.2026

«Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Գնելու իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման մասին» օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է կառուցապատման գործունեության ոլորտում առկա խնդիրների լուծման ուղիների, գնման իրավունքով ծանրաբեռնված կառուցապատման գործունեության համակարգման և վերահսկողական գործիքակազմի ամրապնդման, կառուցապատողներից անշարժ գույք ձեռքբերողների իրավունքների և կառուցապատողների շահերի պաշտպանության, ինչպես նաև վեճերի արդյունավետ լուծման համար անհրաժեշտ կառուցակարգերի մշակմամբ։
Մնաց {days} օր
0 757

Discussed 31.03.2026 - 15.04.2026

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն փոփոխվում են մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող կամ այդպիսի գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքեր և հստակեցվում են այդ դեպքերով ատեստավորման անցկացման ընթացակարգերը:   
Մնաց {days} օր
0 591

Discussed 31.03.2026 - 15.04.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում են «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնող պայմանագրային զինծառայողների կողմից Օրենքով սահմանված ժամկետներով հերթական պայմանագրեր կնքվելու դեպքում հաշվարկվող պատվովճարների չափերը, դրա հետ կապված կարգավորումները, ինչպես նաև փոփոխվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու զեկուցագիր ներկայացնելու ժամկետը և ծրագրով պայմանագրային զինվորական ծառայության ընդունման պայման հանդիսացող կարգավորումը համապատասխանեցվում է Օրենքի դրույթներին:
Մնաց {days} օր
0 458

Discussed 31.03.2026 - 15.04.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳIԾ Որոշման նախագծի նպատակն է ապահովել վարժարանի գործունեության առանձնահատկություններին համապատասխան կարգավորում՝ նախատեսելով, որ ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ հաստատված ֆինանսավորման կարգի դրույթները չեն տարածվում «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի վրա։
Մնաց {days} օր
0 405

Discussed 31.03.2026 - 16.04.2026

«Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր Աշխարհում տրանսպորտային ծառայությունները արագ ինտեգրվում են էլեկտրոնային հավելվածներին ու տեխնոլոգիաներին, իսկ հարթակներում տրանսպորտային ծառայությունների թվայնացումը պահանջում է նոր մոտեցումներ ու հարկային կարգավորումներ։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաշվառման և հարկային թափանցիկության առավել հաջողված եղանակն է թվային հարկային հաշվառման ներդրումը, ֆիզիկական անձանց՝ էլեկտրոնային հարթակներով զբաղվածության կարգավորումը, ինչպես նաև մասնագիտական հարկման համակարգի ներդրումը։ Հարկ է նշել, որ Հայաստանում ուղևորափոխադրումների մասով 2024 թվականին նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված էր ֆիզիկական անձանց հարկային մարմնում հաշվառման բացակայությամբ, ֆիզիկական անձանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության բացակայությամբ, ֆիզիկական անձանց ամբողջական հարկազատմամբ, ֆիզիկական անձանց և գրանցված սուբյեկտների միջև անհավասար պայմանների առկայությամբ, ինչպես նաև ոլորտում ոչ լիարժեք վերահսկողության իրականացմամբ, իսկ ֆիզիկական անձանց մասով՝ դրա բացակայությամբ։ Ձեռնարկված բարեփոխումների նպատակադրումներն էին՝ ուղևորափոխադրման պատվերների ձևակերպում իրականացնող էլեկտրոնային հարթակների համակարգի հիման վրա ճկուն, պարզ ու հարմարավետ լուծումների նախատեսում՝ հարկային հաշվառման և հարկերի վճարման ապահովման համար, էլեկտրոնային հարթակների միջոցով ֆիզիկական անձանց հաշվառում, նրանց գործունեության վերաբերյալ տեղեկատվության ստացում, առանց հարթակների ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց համար հարկային մարմնի պարզեցված համակարգի ներդրում,  պետական լրացուցիչ եկամուտների ապահովում և հարկային արդյունավետ հսկողության ներդրում։
Մնաց {days} օր
6 771

Discussed 31.03.2026 - 16.04.2026

«Հայաստանի Հանրապետության տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության տարածքից Հայաստանի Հանրապետության ծագում ունեցող, սաղմոնազգիներից սիգի ձկնկիթի արտահանման արգելք 2026 թվականի հուլիսի 6-ից վեց ամիս ժամկետով։ 
Մնաց {days} օր
0 580

Discussed 31.03.2026 - 18.04.2026

«ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉՎԱԾ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱԶՄԵԼԻՍ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ, ՕՏԱՐՎՈՂ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ, ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ԿԱԶՄՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԻՄՔ ՀԱՆԴԻՍԱՑԱԾ ՆՅՈՒԹԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի N 108-Ն ՈՐՈՇՄԱՆ 4-ՐԴ ԿԵՏՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ N 2 ՀԱՎԵԼՎԱԾՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1355-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ             Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում իմպերատիվ պահանջ կսահմանվի օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրությամբ նկարագրել օբյեկտի ամբողջական և ճշգրիտ տվյալները՝ արձանագրության մեջ ներառելով օբյեկտի կառուցման կամ շահագործման տարեթիվը, նախագծային փաստաթղթերի առկայությունը, տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունների առկայությունը, օբյեկտի շահագործման ընթացքում հիմնանորոգման կամ վերակառուցման մասին տեղեկությունները, օբյեկտի կառուցվածքային համակարգի (կրող շրջանակ/պատ և այլն) և նրա հիմնական կառուցվածքային տարրերի համառոտ նկարագրությունը (պատի/կրող շրջանակի նյութը/տանիքի տեսակը և այլն), օբյեկտի տեխնիկական վիճակի համառոտ նկարագրությունը (ըստ նախնական ակնադիտական ստուգման արդյունքների)։       
Մնաց {days} օր
0 542
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: