Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 25.07.2025 - 11.08.2025

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը նպատակ ունի հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք (կացության կարգավիճակ) ունեցող՝ վարձու աշխատող կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող օտարերկրյա քաղաքացիների՝  նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը  կենսաթոշակային հաշվում առկա միջոցները ստանալու պայմանները, ինչպես նաև լուծել իրավակիրառ պրակտիկայում ծագած խնդիրները։    
Մնաց {days} օր
1 1555

Discussed 24.07.2025 - 08.08.2025

ՍՆԴԻԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ         Նախագծով նախատեսվում է  «Սնդիկի մասին» օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝     Օրենքով սահմանված՝ սնդիկի միացություններ եզրույթի բացատրական մասից հանել թվարկվող սնդիկի միացությունների անվանումները,    Օրենքով սնդիկի արտահանման համար նախատեսված շրջակա միջավայրի նախարարության համաձայնության տրամադրումը փոխարինել սնդիկի արտահանման մեկանգամյա լիցենզիայի տրամադրման գործընթացով՝ ԵՏՀ և ՀՀ էկոնոմիկայի նախ. առաջարկությամբ, ԵԱՏՄ օրենսդրությանը համապատասխանեցնելու համար,    Օրենքով ամրագրել սնդիկի գործածության մեջ ներգրավված անհատ ձեռնարկատերերի և իրավաբանական անձանց պարտավորությունները՝ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» և   «Ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռներ և չվնասազերծված տարաներ փոխադրելու մասին» օրենքների  պահանջներին համապատասխան,     Օրենքով արգելել՝ որպես անհատ ձեռնարկատեր չհաշվառված ֆիզիկական անձանց կողմից սնդիկի գործածությունը։
Մնաց {days} օր
0 1425

Discussed 24.07.2025 - 08.08.2025

««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ », ««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում կհանվի բժշկական արտադրատեսակներ արտադրողներին լիցենզավորման պահանջը և կհետաձգվի բժշկական արտադրատեսակների սպասարկման գործունեությունների լիցենզավորման պարտադիր պահանջի գործողության ժամկետը, ինչով նշված ոլորտի տնտեսավարողներին կտրվի լիցենզավորմանը պատշաճ պատրաստվելու համար պահանջվող բավարար ժամանակ, ինչն էլ կբարելավի դրան հաջորդող գործընթացներում նրանց իրավական վիճակը:
Մնաց {days} օր
0 1384

Discussed 22.07.2025 - 06.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ     «Սեյսմիկ պաշտպանության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունումը հնարավորություն կտա ապահովել պաշտպանվածությունը հնարավոր ուժեղ երկրաշարժերից և զգալիորեն բարձրացնել սեյսմիկ անվտանգության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում՝ կիրառելով այդ թվում միջազգային լավագույն փորձը:    
Մնաց {days} օր
1 1496

Discussed 21.07.2025 - 06.08.2025

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԵՎ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծով նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կատարվող հրապարակմամբ։ Առաջարկվող կարգավորումը կհանգեցնի հրապարակման գործընթացի արդիականացմանը և իրենց արդյունավետությունը կորցրած իրավակարգավորումների փոխարինմանը ժամանակին առավել համահունչ և կիրառելի իրավակարգավորումներով։ Իրավական տեղեկատվության կենտրոնացումն ու միասնականացումն azdarar.am պաշտոնական էլեկտրոնային հարթակում կնպաստի նաև իրավական գործընթացների թվայնացմանը և պարզեցմանը։  
Մնաց {days} օր
0 1479

Discussed 14.07.2025 - 29.07.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է ՀՀ քաղաքացիական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում բացահայտել գործերի քննության «ողջամիտ ժամկետ» եզրույթի բովանդակային ծավալը, այն է՝ սահմանել գործի քննության ուղենիշային ժամկետ՝ պատճառաբանված որոշմամբ այն երկարաձգելու հնարավորություն նախատեսելով հանդերձ, ինչը կարող է ունենալ գործերի քննության ողջամիտ ժամկետների, ուստի արդար դատաքննության իրավունքի խախտումները կանխարգելող նշանակություն, քանի որ ստեղծում է խախտումը a posteriori (հետագայում) վերացնելու հնարավորություն, կանխում է նույն տեսակի վարույթների մասով հաջորդական խախտումների հայտնաբերումը: Նշվածը կկանխի գործերի քննության կամայական հետաձգումները՝ դատարանների համար ստեղծելով օբյեկտիվ պատճառներով գործի քննության ժամկետները երկարաձգելու պարտականություն, իսկ գործին մասնակցող անձանց համար կանխատեսելի դարձնելով իրենց իրավունքներին և պարտականություններին առչվող վեճի հանգուցալուծման հնարավոր ժամկետը՝ ժամկետի երկարաձգման դեպքում երաշխավորելով նաև դրա հիմքերի մասին պատճառաբանված որոշում ստանալու իրավունքը: Մյուս կողմից նշվածը կարող է օժանդակ բնույթ կրել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննության շրջանակներում, եթե չհիմնավորվեն երկարաձգումների օբյեկտիվ հիմքերը:
Մնաց {days} օր
8 2412

Discussed 11.07.2025 - 27.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրության հետ կապված հարաբերությունները ներկայումս կարգավորվում են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք)։ Սակայն Օրենքի դրույթների վերլուծությունը և դրանց կիրառման պրակտիկան ցույց են տալիս, որ Սահմանադրական դատարանի դատավորների վարձատրությունը՝ իր կառուցվածքով և չափերով, համարժեք չէ վերջիններիս բարձր իրավական կարգավիճակին, սահմանադրական լիազորությունների ծավալին և գործունեության համար բնորոշ բարձր պատասխանատվության աստիճանին։ Հաշվի առնելով Սահմանադրական դատարանի դատավորների սահմանադրական առաքելությունը, պատասխանատվության բարձր մակարդակը և լիազորությունների տարբերակված շրջանակը, անհրաժեշտ է ապահովել Սահմանադրական դատարանի դատավորների կարգավիճակին և պատասխանատվությանը համահունչ հիմնական աշխատավարձի, ինչպես նաև լրացուցիչ աշխատավարձի մաս կազմող հավելավճարի տարբերակված մեխանիզմ։ Նախագծով առաջարկվող լրացումների պայմաններում օրենսդրորեն կվերանայվեն սոցիալական և նյութական անկախության լրացուցիչ երաշխիքները Սահմանադրական դատարանի դատավորների համար, որի արդյունքում Նախագծերի ընդունմամբ Սահմանադրական դատարանի դատավորներին Օրենքով սահմանված կարգով կտրամադրվի պաշտոնային դրույքաչափի 100 տոկոսի չափով հավելավճար, ինչպես նաև նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն պաշտոնային դրույքաչափերի գործակիցները կբարձրացվեն՝ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 17, Սահմանադրական դատարանի փոխնախագահինը՝ 16, իսկ Սահմանադրական դատարանի 7 դատավորներինը՝ 15:
Մնաց {days} օր
1 2002

Discussed 11.07.2025 - 01.08.2025

«Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել քրեադատավարական նորմերի համապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը:
Մնաց {days} օր
1 1470
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: