Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 25.09.2023 - 10.10.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի N 517-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն ընդգրկել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում, որով կապահովվի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում ձեռք բերվող և փոխանցվող օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող տեղեկությունների անվտանգ հավաքումը և փոխանցումը՝ նպաստելով օպերատիվ-հետախուզական գործառույթների պատշաճ իրականացմանը։
0 1192

Discussed 25.09.2023 - 10.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-Ի N 1109-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 29-ի N 1109-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում, «Գործունեության իրականցման ծանուցման մասին» օրենքում և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը և դրանց գործնականում կիրարկումը։
0 1252

Discussed 25.09.2023 - 11.10.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Իրավական ակտում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է սույն իրավական ակտն ավելի մատչելի դարձնելու, նաև՝ 2023-2024 ուսումնական տարվանից Հանրապետության բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում, ինչպե նաև Տավուշի մարզի ուսումնական հաստատությունների 1-12-րդ դասարաններում Հանրակրթության նոր չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված՝ գիտելիքների յուրացման արդյունքում սովորողների՝ դասարանից դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրումը կանոնակարգված իրականցնելու պահանջից ելնելով։ Սույն նախագծով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ, որով նախատեսվում է ավելի պարզ, հստակ ձևակերպումներով ունենալ ընթացակարգը սահմանող իրավական ակտ։
1 1162

Discussed 23.09.2023 - 08.10.2023

«ՀԾԿՀ 25.12.2019թ. №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀԾԿՀ 25.12.2019թ. №522-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն և №522-Ն որոշումներով հաստատված՝ ՀՀ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոններում և հաղորդման ցանցային կանոններում կհստակեցվեն ԷՄՇ մասնակիցների գործունեության պայմանները, ՀԷԱ կայանների գործունեությանն առնչվող իրավակարգավորումները և առանձնահատկությունները, ԷՄՇ մասնակիցների կողմից էլեկտրաէներգետիկական շուկայի ՕԱՇ և ՉՈՒՊ բաղադրիչներում էլեկտրական էներգիայի առևտրի իրականացման ժամային միջակայքերը, արտահանման գործարքի դեպքում ԷՄՇ տվյալ կողմից հաղորդողի նկատմամբ հաշվարկվող պարտավորությունների հետ կապված հարաբերությունները։
0 1828

Discussed 22.09.2023 - 07.10.2023

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսում է կանոնակարգել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով հաստատված աղյուսակի 17-րդ բաժնով սահմանված քաղաքաշինության գործունեության տեսակներին համապատասխան հաշվետվությունների ներկայացման համար քաղաքաշինության գործունեության սուբյեկտներին ներկայացվող պահանջներն ու պայմանները:  
0 1725

Under development

Discussed 22.09.2023 - 07.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ և ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի փաթեթի նպատակն է կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքերի ձևավորումը ապահովելը՝ միջազգային իրավական պահանջներին համահունչ, ինչպես նաև գործնականում առկա խնդիրների հաշվառմամբ՝ անհրաժեշտ նյութական հիմքեր և դատավարական գործիքակազմ ձևավորելը։
0 1520

The project has not been accepted

Discussed 22.09.2023 - 07.10.2023

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սակագնային քվոտա կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2023 թվականի օգոստոսի 22-ի N 121 որոշմամբ հաստատված՝ ՀՀ ներմուծվող  առանձին տեսակի գյուղատնտեսական ապրանքների/տավարի միս, հավի միս, խոզի միս/ նկատմամբ սակագնային քվոտայի կիրառում։
0 2669

Discussed 22.09.2023 - 08.10.2023

««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳՈՎԱԶԴԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի ընդունումը պայմանավորված է դեղերի շրջանառության կարգավորման ոլորտում առկա տարընթերցումները բացառելու, առավել հստակ գործիքակազմի ներդրման, վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդունված կանոններին ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնելու անհրաժեշտությամբ:
1 2377

Discussed 22.09.2023 - 07.10.2023

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ՝ ՀՀ դատախազության ՀՀ դատախազության համակարգչային ցանցի և մինչդատական քրեական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի սպասարկման մասնագետների 4 հաստիք ավելացնելու նկատառումներով:
0 2118