Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 09.01.2026 - 25.01.2026

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի փոփոխության և լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի որոշակի գործառույթներում նախատեսվող փոփոխություններով։ Նախագծով առաջարկվում է կատարել մի շարք փոփոխություններ և լրացումներ՝ նպատակ ունենալով արդիականացնել և կատարելագործել հավատարմագրման ոլորտի կարգավորումները, ապահովել դրա համապատասխանությունը միջազգային լավագույն փորձին և ընթացիկ կարիքներին։  Նախագծի ընդունման արդյուքում՝ ü  կբարելավվի հավատարմագրման ոլորտի կարգավորման հստակությունն ու կիրառելիությունը, ü  կներդրվեն նոր հասկացություններ և մեխանիզմներ (օրինակ՝ ճկուն հավատարմագրման ոլորտ, համապատասխանության գնահատման սխեմա, տեխնիկական գնահատող), ü  Կսահմանվեն հստակ ընթացակարգեր՝ բողոքարկման, գնահատման, ռեեստրների վարման և նոր սխեմաների հաստատման համար։
Մնաց {days} օր
0 415

Discussed 09.01.2026 - 25.01.2026

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծ ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) անհրաժեշտությունը պայմանավորված է ««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թ. դեկտեմբերի 1-ի ՀՕ-374-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 12-րդ հոդվածով սահմանված պահանջների կիրարկման ապահովմամբ:
Մնաց {days} օր
0 324

Discussed 09.01.2026 - 30.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1851-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով համապատասխան փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման մեջ՝ վերջինս դրույթներն Օրենքով ամրագրված նոր կարգավորումներին համապատասխանեցնելու նպատակով։ Բացի այդ Նախագծով հիշյալ որոշումը լրացվում է նոր N 2 հավելվածով, որով ներկայացվում է նոտարական վավերացում չպահանջող և էլեկտրոնային թվային ստորագրությամբ ստորագրվող պայմանագրերի օրինակելի ձևերը։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Օրենքի հիշյալ կարգավորումներն ունեն գործողության կոնկրետ ժամանակահատված՝ կրում են պիլոտային բնույթ, Նախագծով դեռևս սահմանվել է միայն անշարժ գույքի վաճառքի պայմանագրի օրինակելի ձևը։
Մնաց {days} օր
0 744

Discussed 08.01.2026 - 23.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2013թ. դեկտեմբերի 12-ի թիվ 1446-Ն որոշումը:
Մնաց {days} օր
0 469

Discussed 08.01.2026 - 24.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵԱՏՄ) անդամ չհանդիսացող պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (ներմուծված), Հայաստանի Հանրապետությունում արտադրված, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ դրվող տրանսպորտային միջոցներին ներկայացվող պահանջները և դրանց համապատասխանության գնահատման կանոնները, անվավոր տրանսպորտային միջոցի տիպի գնահատման, ամրաշրջանակի տիպի գնահատման և եզակի տրանսպորտային միջոցի գնահատման մասին եզրակացությունների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի ընդունման մասին» N 877 որոշման 3․2․7 կետի 2-րդ և 3-րդ պարբերություններով սահմանված կարգավորումները և ընթացակարգերը ազգային մակարդակով ապահովելու անհրաժեշտությամբ։ Նախագծի կարգավորման առարկան՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից անվավոր տրանսպորտային միջոցներ Հայաստանի Հանրապետություն ներմուծուման և շրջանառության ավելի պարզեցված համապատասխանության գնահատման ընթացակարգի սահմանումն է:
Մնաց {days} օր
0 668

Discussed 08.01.2026 - 23.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N 816-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն ֆիզիկական և իրավաբանական անձանց տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները լիարժեք կերպով, իսկ դրանում չներառված, սակայն մի կողմում՝ աջ կամ ձախ համադրվում է միայն «0»-ներ, իսկ մյուս հատվածում մի քանի արաբական թվեր և կրկնվող կամ տարբերվող լատինական տառեր պարունակող համարնիշերի համադրությունները ինքաբերաբար կհամարվեն ցանկալի համարնիշեր։
Մնաց {days} օր
0 738

Discussed 08.01.2026 - 24.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N153-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2026 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել hամայնքի բյուջեի հավելուրդի կամ պակասուրդի (Դեֆիցիտի) կատարման վերաբերյալ  ճշտումներ և համապատասխանաբար ճշգրտված ծախսերի պլանավորում:
Մնաց {days} օր
0 405

Discussed 08.01.2026 - 25.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ-2 ՄԻԿՐՈՌԵԳԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14․3 հոդվածի 8-րդ մասի և ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշմամբ հաստատված կարգով և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի N2-5, դրական եզարակացությունը՝ Գավառ համայնքի ավագանին որոշում է․  Հաստատել քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ի N2-5, դրական եզրակացությունը ստացած Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գեղարքունիք-2 միկրոռեգիոնալ մակարդակի գլխավոր հատակագիծը համաձայն հավելվածների։
Մնաց {days} օր
0 687
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: