Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 30.10.2025 - 16.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Նախագծով նախատեսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի շրջանակներում Սիսիան- Քաջարան ճանապարհահատվածի կառուցման  ծրագրի  (այսուհետ՝ Ծրագիր) իրագործման  նպատակով ՀՀ կառավարության 30․06․2022 թ․ թիվ 981-Ն և 24․12․2024 թ․ թիվ 2081-Ն որոշումներով հանրության գերակա շահ ճանաչված սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 1-ը։
Մնաց {days} օր
1 1091

Discussed 26.09.2025 - 17.10.2025

«ՇԻԿԱՀՈՂ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ, «ԶԱՆԳԵԶՈՒՐ», «ԽՈՒՍՏՈՒՓ», «ՍՈՍՈՒ ՊՈՒՐԱԿ», «ՍԵՎ ԼԻՃ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԵՐ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈԻ ՄԱՍԻՆ Նախագիծը սահմանում է պահպանվող տարածքների կառավարման ռազմավարական նպատակներն ու գործողությունները՝ ուղղված բնական համակարգերի, կենսաբազմազանության և մշակութային ժառանգության պահպանմանը։ Այն ներառում է վարչական, պահպանության, գիտահետազոտական, էկոկրթական և էկոտուրիզմի զարգացման ծրագրեր։ Միաժամանակ նախատեսվում է մշտադիտարկման համակարգերի ներդրում, համայնքների ներգրավում և միջազգային համագործակցության խորացում։
Մնաց {days} օր
0 1102

Discussed 26.09.2025 - 17.10.2025

«ԱՐԵՎԻՔ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ «ԲՈՂԱՔԱՐ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼԱՎԱՅՐԻ 2026-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՊԼԱՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել «Արևիք» ազգային պարկի և «Բողաքար» պետական արգելավայրի 2026-2030 թվականների կառավարման պլանը՝ ամրագրելով կառավարման ռազմավարական ուղղությունները, էկոհամակարգերի պահպանման և վերականգնման միջոցառումները, վարչական կարողությունների զարգացումը, մոնիթորինգի և վերահսկողության մեխանիզմները, ինչպես նաև տեղական համայնքների ներգրավման և մասնակցության ձևերը։ Կառավարման պլանի իրագործումն ուղղված է ազգային պարկի բնական և մշակութային ժառանգության արդյունավետ պահպանությանը՝ միաժամանակ խթանելով էկոտուրիզմը, կրթությունը և հետազոտությունները։
Մնաց {days} օր
0 1008

Discussed 23.05.2025 - 07.06.2025

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՈՐՈՏԱՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԼԾԵՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՇԱՄԲԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ԵՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՏԻՆԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները միաձուլման ձևով ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը բխում է գյուղական բնակավայրերում կրթական որակյալ ծառայությունների հասանելիության և հանրակրթության որակյալ արդյունքի ապահովման անհրաժեշտությունից։ Վերակազմակերպվող դպրոցները միավորելով որպես մեկ դպրոց՝ ուսուցչական և աշակերտական միասնական համակազմով, հնարավոր է դարձնելու ուսումնական գործընթացը բոլոր բնակավայրերում դարձնել շարունակական՝ միաժամանակ ընդլայնելով հնարավորությունները դասարանների կազմավորման և որակյալ ուսուցիչների ներգրավման ուղղությամբ։  ՀՀ Սյունիքի մարզի «Որոտանի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Լծենի հիմնական դպրոց», ՀՀ Սյունիքի մարզի «Շամբի միջնակարգ դպրոց» և ՀՀ Սյունիքի մարզի «Վաղատինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպմամբ չի խախտվի որևէ դպրոցահասակ երեխայի՝ ՀՀ Սահմանադրությամբ և ոլորտը կարգավորող օրենդրական նորմերով ամրագրված՝ կրթություն ստանալու իրավունքը։ 
Մնաց {days} օր
27 8369

Discussed 02.05.2025 - 26.05.2025

«Հարավային ջրավազանային կառավարման տարածքի 2025-2030 թվականների կառավարման պլանը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N539 -ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագիծը մշակվել է  հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 17-րդ հոդվածը, «Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» օրենքի 15-րդ հոդվածը: Ջրավազանային կառավարման պլանի հիմնական նպատակն է հավասարակշռել ջրօգտագործողների, ներառյալ գյուղատնտեսության, ձկնաբուծության, արդյունաբերության, էներգետիկայի և շրջակա միջավայրի փոխկապակցված հարաբերությունները, ինչպես նաև աջակցելու ջրային ռեսուրսների կառավարման համար պատասխանատու մարմիններին, վարչական մարմիններին և հանրությանը՝ ջրային ռեսուրսների ոլորտում որոշումների կայացմանը, և վերջին հաշվով դրանց ռացիոնալ և արդյունավետ օգտագործմանը:
Մնաց {days} օր
0 2088

Discussed 08.07.2024 - 28.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի N 981-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ) ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք ազդակիր տարածքներ հանրության գերակա շահ ճանաչելը։
Մնաց {days} օր
0 2595

Discussed 08.07.2024 - 28.07.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Մ 2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ ճանաչել հանրության գերակա շահ։  
Մնաց {days} օր
0 2377

Discussed 02.08.2023 - 20.08.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի Նախագծի նպատակն է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր- Ծրագիր 4-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Մ 2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք (կմ 10+650- կմ 42+875, Լոտ 1) և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք – Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ (կմ 0+000 – կմ 10+650, Լոտ 2), այդ թվում՝ Քաջարանի թունել (երկարությունը մոտ 7 կմ), ճանապարհահատվածի կառուցումն ապահովելու համար մի շարք տարածքներ հանրության գերակա շահ ճանաչել
Մնաց {days} օր
0 3702

Discussed 05.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հյուրանոցային ծառայությունների գնի փոխհատուցման միջոցով ակտիվացնել Սյունիքի և Վայոց ձորի մարզերի զբոսաշրջային հոսքերը
Մնաց {days} օր
1 5312
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: