Ministry of Defense

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 21.01.2021 - 05.02.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է համավարակների և համաճարակների ժամանակ վարակի օջախներում կանխարգելիչ աշխատանքների, ինչպես նաև համավարակով կամ համաճարակով պայմանավորված բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման ու իրականացման համար ՀՀ ԶՈՒ բուժծառայողների և բուժաշխատողների հավելումների չափի սահմանում:
0 6914

Discussed 30.12.2020 - 14.01.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 24-ի N 2137-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է պահեստազորի սպայական կազմի 2020թ. պարտադիր զինվորական ծառայության զորակոչն իրականացնել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
3 5494

Discussed 21.12.2020 - 05.01.2021

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն 2020 թվականի համար նախատեսված հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվելու ժամկետը երկարաձգվում է մինչև 2021թ. մարտի 31-ը ներառյալ:
2 4404

Discussed 16.12.2020 - 31.12.2020

«Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Որոշման նախագծով սահմանվում է պահեստազորի սպայական կազմի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի զորակոչի հայտարարման և կազմակերպման գործընթացը, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
0 8337

Discussed 11.11.2020 - 26.11.2020

<<Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին>>      Օրենքի ընդունումը կապահովի ռազմական գործողությունների ժամանակ (կամ հետևանքով) անհայտ կորած զինծառայողների և այլ քաղաքացիների ընտանիքների անդամների համար օրենսդրությամբ սահմանված սոցիալական երաշխիքների կիրառման գործընթացն իրականացնել առավել սեղմ ժամկետներում:
0 6233

Discussed 05.11.2020 - 20.11.2020

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»      Նախագծի ընդունմամբ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից կբարձրացվեն ամսական 3000 դրամի։ Նշված վճարիչափը առաջարկվում է՝ հիմք ընդունելով ապահովագրման ենթակա այն շահերը, որոնց հիմքում ընկած գործոնները ևս գնահատվել են։
26 19860

Discussed 13.10.2020 - 28.10.2020

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին     Որոշման նախագծի համաձայն նախատեսվում են ՌԴ և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված ՀՀ ԶՈՒ այն զինծառայողների հավելումների չափերը, ովքեր համապատասխան ռազմաուսումնական հաստատություններ ընդունվել են արտոնյալ պայմաններով՝ առանց ընդունող կողմի միջոցների հաշվին լրացուցիչ ֆինանսավորման:
0 4765

Discussed 02.10.2020 - 17.10.2020

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2000 թվականի օգոստոսի 7-ի N 436 որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ: Որոշման նախագծի համաձայն հստակեցվում է օրենքով սահմանված պետական մարմինների և նրանց ենթակա մարմինների դեմ ներկայացված հայցերով օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի հիման վրա գումարների բռնագանձման գործընթացը:
0 5593

Discussed 29.09.2020 - 15.10.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն քաղաքացիների առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության գործընթացի պատշաճ իրականացումը, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերի հստակեցումը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների միջև գործառությների տարրանջատումը, դրանց գործունեության կարգի հստակեցումը ու կանոնակարգումը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների ծավալների հստակեցումը և բժշկական հաստատությունների աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով ցանկի ընդլայնումը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգում տեղ գտած թերացումները վերացնելը և պատշաճ հատուցման կարգ հաստատելը:
0 8788