Ministry of Defense

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 04.08.2021 - 20.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 4-ի N 922-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» Որոշման նախագծի համաձայն ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի կառուցվածքում ավելացվում է տարածքային պաշտպանության և պահեստային ուժերի հրամանատարություն կառուցվածքային ստորաբաժանումը:
0 4117

Discussed 28.07.2021 - 13.08.2021

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Հանրային ծառայության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը և վճարման կարգը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են որպես պետական վարչական պաշտոններ այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:
0 5317

Discussed 28.07.2021 - 13.08.2021

<<Վարժական հավաքներ հայտարարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ      Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է, որ պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները ներգրավվեն ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների:
0 10412

Discussed 23.07.2021 - 08.08.2021

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>>   Օրենքի նախագծի համաձայն կարգավորվում են զինծառայողին հանգստյան և տոնական օրերին ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավման ժամանակահատվածը հանգստի լրացուցիչ օրերի ձևով հիմնական (տարեկան) արձակուրդին միացնելու, զինվորական ծառայությունից արձակվելիս չօգտագործված արձակուրդի օրերի դիմաց հատուցում տրամադրելու և դրա հաշվարկի հետ կապված հարաբերությունները, զինվորական ծառայությունից արձակման հիմքերի շարքում, որոնց դեպքում պահպանվում է բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված զինծառայողի բնակարանային ապահովության իրավունքը, լրացվում է հաշվառված զինծառայողի զինվորական հաստիքը քաղաքացիական հատուկ ծառայության կամ քաղաքացիական ծառայության հաստիքով փոխարինվելու կապակցությամբ հաստիքների կրճատմամբ զինվորական ծառայությունից արձակելու հիմքը:
0 4394

Discussed 12.07.2021 - 27.07.2021

<<Պետական սահմանի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ: Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է պետական սահմանի օդային տարածքի պաշտպանության ժամանակ հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների կիրառման կարգը սահմանել ՀՀ կառավարության որոշմամբ:
0 5580

Discussed 10.06.2021 - 25.06.2021

<<Հայաստանի Հանրապետության 2020 թվականի նոյեմբերի 28-ի N 1703-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով հստակեցվում են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրակցվող տրանսպորտային միջոցների տեսակները և արտադրության տարեթվերը:
2 4184

Discussed 08.06.2021 - 24.06.2021

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն ընդլայնվում է հիփոթեքային վարկավորման ծրագրի շրջանակներում զինծառայողի հետ համավարկառու հանդիսացող նրա ընտանիքի անդամների շրջանակը, հստակեցվում են զինծառայողի կողմից անհատական բնակելի տան կառուցման դեպքում կանխավճարի ֆինանսավորման, վարկի տոկոսադրույքի և  վերաֆինանսավորման հետ կապված հարաբերությունները:
0 4112

Discussed 31.05.2021 - 16.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 143-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող նախագծով նախատեսվում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի Խորհրդի կազմում ընդգրկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալին։
0 3907

Discussed 03.05.2021 - 18.05.2021

««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ։ Օրենքների նախագծերի փաթեթի համաձայն նախատեսվում է զինծառայողների զինվորական կոչումների համար սահմանել հավելավճարներ, որոնց չափերը նախատեսվելու են ՀՀ կառավարության որոշմամբ, ինչպես նաև հանվում են այլևս առանձին գոյություն չունեցող մի շարք զինվորական պաշտոններ:
0 5690