Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Defense

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 12.11.2025 - 28.11.2025

«2026 թվականի ընթացքում վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով հայտարարվում են 2026 թվականի ընթացքում անցկացվող վարժական հավաքները՝ ըստ անցկացման ժամկետների, նպատակների, ներգրավվող քաղաքացիների պահեստազորային հաշվառման կարգավիճակի, պահեստազորայինների թվաքանակի և մասնագիտությունների, ներգրավման փուլերի: Սահմանվում է նաև, որ հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Մնաց {days} օր
2 1363

Discussed 05.11.2025 - 21.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ներկայումս ՀՀ-ում ինտեգրված առողջապահական համակարգի ստեղծման նպատակահարմարության և առկա հնարավորությունների գնահատման վերաբերյալ ՀՀ Վարչապետի հանձնարարականի շրջանակներում առաջարկվում է Բերդի տարածաշրջանում գործող Պաշտպանության նախարարության զորամասերի և ստորաբաժանումների բուժապահովման խնդիրների կատարումը հանձնարարել «Բերդի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը՝ Զինված ուժերի բուժապահովման համակարգի արդյունավետությունը և զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց ու նրանց ընտանիքների անդամների բուժօգնության և սպասարկման ծառայությունների հասանելիությունը բարելավելու նպատակով հետագա միջոցառումների նախորոշման նպատակով:
Մնաց {days} օր
6 1267

Discussed 05.11.2025 - 21.11.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2001-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ:
Մնաց {days} օր
0 808

Discussed 06.10.2025 - 22.10.2025

«Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով սահմանվում է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ձմեռային զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:
Մնաց {days} օր
0 3828

Discussed 26.09.2025 - 12.10.2025

«Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից պետական աջակցությամբ բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բազմաբնական կամ ստորաբաժանված շենքից կառուցվող բնակարան կամ բնակելի տուն գնելու իրավունքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագիրը և հիփոթեքային վարկավորման պայմանները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծ իհամաձայն սահմանվում են հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի նվազագույն և առավելագույն մակերեսները, ձեռք բերվող բնակելի անշարժ գույքի առավելագույն արժեքը, պետական աջակցության պայմանները, ծրագրի իրականացման ընթացակարգը, ծրագրի շրջանակներում վարկատու կազմակերպություն­ներից համա­պատաս­խան տեղեկատվության ստացման և փոխանակման եղանակները, բնակարանի նկատ­մամբ զինծառայողի սեփականության իրավունքի դադարման դեպքում պայմանագրի լուծման և զինծառայողի կողմից բնակարանն ազատելու հետ կապված հարցերը: Բացի այդ, անշարժ գույքի կահավորման համար դրամական աջակցության, ձեռքբերվող բնակելի անշարժ գույքի նկատմամբ զինծառայողների գույքային իրավունքների պետական գրանցման, գրավի իրավունքի պետական գրանցման և պետական տուրքերի համար կատարված ծախսերը նախատեսվում է փոխհատուցել ՀՀ պաշտպանության նախարարության կող­մից, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում ՀՀ կառավարության 27.10.2022թ. N 1665-Ն որոշումը:
Մնաց {days} օր
3 851

0 741

Discussed 23.09.2025 - 09.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԹԻՎ 1976-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի իրականացնել  առողջապահական տվյալների մուտքագրման նկատմամբ համընդհանուր վերահսկողություն, որը հնարավորություն կատ  բժշկական փորձաքննության աշխատանքները կազմակերպելիս հիմնվել ամբողջական տեղեկատվության վրա ինչպես նաև կբարձրացնի փորձաքննության իրականացման գործընթացը։
Մնաց {days} օր
0 951

Discussed 23.09.2025 - 09.10.2025

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում ու Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 166-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն փոփոխվում են ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ չունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման գնահատման ձևաչափը և դրա արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը:  
Մնաց {days} օր
5 1517

Discussed 19.09.2025 - 04.10.2025

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով նախատեսվում է հստակեցնել զինծառայողների ատեստավորման գործընթացը, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 1816
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: