Ministry of Education, Science, Culture and Sport

Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 22.03.2018 - 11.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2018/2019 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՆՎՃԱՐ ՈՒՍՈՒՑ¬ՄԱՄԲ (ՆՊԱՍՏԻ ՁԵՎՈՎ ՈՒՍՄԱՆ ՎՃԱՐԻ ԼՐԻՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՄԲ) ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար ուսուցման (նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ) տեղերում ընդունել բարձր առաջադիմություն ունեցող դիմորդներին և պատրաստել աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ:
0 8006

Discussed 17.03.2018 - 06.04.2018

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ «Հանրակրթության որակի և արդիականության բարելավման «Ապագան այսօր»» ծրագրի նպատակն է հանրակրթության որակի, արդիականության և արդյունավետության բարձրացումը՝ նորարարական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ապահովել տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների պարտադիր և արդյունավետ օգտագործումն ուսումնական գործընթացում:
16 9038

Under development

Discussed 14.03.2018 - 30.03.2018

<ՀՀ 2018/19 ուստարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը:
0 9659

Discussed 15.02.2018 - 05.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՔՈՒՄ ԴՐՎՈՂ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹՎԻ /ՀԱՄԱԿԱԶՄԻ/ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԵԿԱՄՏԻ ՃԱՆԱՉՄԱՆ ՊԱՀԻ ՄԱՍԻՆ   ՀՀ կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել մի շարք մեծություններ, որոնք լայն կիրառություն ունեն ուսումնական հաստատությունների ֆինանսավորման ժամանակ:   Միաժամանակ հստակեցվում են ուսումնական հաստատություններում հարկային կանոնակարգված հաշվառումն իրականացնելու նպատակով  ծառայությունների մատուցման, հասույթների ճանաչման պահի որոշման սկզբունքները:
0 6737

Located in RA Government

Discussed 13.02.2018 - 01.03.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է նվազեցնել պատահական մասնագիտություններով (պարզապես ինչ որ տեղ ընդունվելու համար) ներկայացված դիմում-հայտերի թիվը, դիմորդները հնարավորություն կստանան վերահանձնելու միասնական քննությունները, 12-րդ դասարանցիները հնարավորություն կունենան միասնական քննության ամբողջ ծավալը հանձնել մաս-մաս  
0 8202

The draft has been accepted

Discussed 31.01.2018 - 23.02.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպատակը ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման հավելված 1-ով հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներում և Տավուշի մարզի Բերդ համայնքում բնակվող ուսանողներին ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելն է
0 7342

Discussed 26.12.2017 - 19.01.2018

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ 1) վճարովի ուսուցմամբ մատուցվող ծառայությունները հնարավորություն կտան ուսումնական հաստատություններին ձևավորել արտաբյուջե` կանոնադրական նպատակներով օգտակործելու համար: 2) Լրացումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական կրթության արվեստի, առողջապահության և սպորտի ոլորտի մասնագիտությունների գծով բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտներին կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ` երկրորդ կուրսում` առկա ուսուցմամբ:
1 9196

Discussed 13.12.2017 - 28.12.2017

«Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի ընդունումը հնարավորություն կընձեռնի միջին մասնագիտական որակավորում ունեցող ուսուցիչների, որոնք ունեն երկար տարիների աշխատանքային ստաժ և սովորողների հետ կրթական և դաստիարակչական աշխատանքների մեծ փորձ, շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը  մինչև 2028 թվականի օգոստոսի 20-ը:
2 13271