Under development Discussed 03.01.2025 - 18.01.2025 «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունք վերապահել ծառայության վայրի վարչական տարածքից առնվազն 60 կիլոմետր հեռավորությամբ սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունեցող զինծառայողներին: Միաժամանակ պայմանագրային զինծառայողներին վճարվող ամսական դրամական հատուցումը փոխարինել այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց պայմանագրային զինծառայողներին վճարվող դրամական փոխհատուցմամբ: 4 98 21 2240
Discussed 05.10.2022 - 20.10.2022 «Խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել հանքարդյունաբերության ոլորտում խտանյութի իրացման շրջանառության հաշվարկման նպատակով հիմք ընդունվող՝ մատակարարված խտանյութում մետաղների վերջնական պարունակության վերաբերյալ եզրակացություն տրամադրող լաբորատորիաների ցանկը: 0 1 0 3808
Discussed 05.10.2022 - 25.10.2022 «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագիծ 2023 թվականի բյուջետավորման քաղաքականությունը իրականացվել է առաջնորդվելով ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի և ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Ն որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի առաջնահերթություններով: Իրականացվելիք միջոցառումների հիմնական նպատակը լինելու է տնտեսության մրցունակության և արտադրողականության աճը: Չնայած 2022 թվականին ակնկալվող բարձր տնտեսական աճին 2023 թվականին Կառավարությունը շարունակում է թիրախավորել երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում` 9%: 14 7 13 7609
Discussed 19.09.2022 - 04.10.2022 «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի (տոտալիզատորի, ինտերնետ տոտալիզատոր) պետական տուրքի գծով բեռը և կարգավորել խաղադրույքների հասկացության, ինչպես նաև կարգավորել խաղադրույքներ ընդունելու իրավունքի հետ կապված հարաբերությունները: 4 0 0 4928
Discussed 31.08.2022 - 15.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ակցիզային հարկով հարկվող ապրանքների՝ Հայաստանի Հանրապետություն ներմուծման և հետագայում արտահանման դեպքերում ներմուծման ժամանակ վճարված ակցիզային հարկի գումարները տնտեսավարող սուբյեկտների հետ վերադարձնելն է: 3 4 2 4553
Discussed 30.08.2022 - 14.09.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերանայումն է այնպես, որ այն իրապես ծառայի հարկման այս համակարգի առջև սկզբնապես դրված նպատակներին: Մասնավորապես, ինչպես հայտնի է, միկրոձեռնարկատիրության հարկման համակարգը սկզբնապես բնութագրվում էր որպես հարկման արտոնյալ համակարգ, որի նպատակն էր բնակչությանը ծառայություններ մատուցող, բնակչության համար աշխատանքներ կատարող և ապրանքներ մատակարարող փոքր տնտեսավարող սուբյեկտների համար ստեղծել հարկման արտոնյալ պայմաններ: 3 79 6 9423
Discussed 26.07.2022 - 10.08.2022 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի նպատակը ԱԱՀ-ով և շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով գույքային միավորների օտարման կամ վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու որոշ գործարքների գծով Հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 62-րդ հոդվածի 8-րդ մասով և 109-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կանոնների կիրառության առումով բացառություններ սահմանելը, ինչպես նաև ֆինանսական որոշ գործարքների և իրավաբանական անձանց բաժնեմասի օտարման գործարքների հարկման կանոնները վերանայելն է: 0 1 0 5200
Discussed 06.07.2022 - 21.07.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-Ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է կատարել հետևյալ հիմնական փոփոխությունները. - էլեկտրոնային աճուրդի ձևով կազմակերպված գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու որոշ դեպքերում, գնումը կարող է կատարվել գնման այլ ընթացակարգի կիրառմամբ, - եթե վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում մեկ հարյուր հազար դրամը, ապա գնումը կարող է կատարվել մեկ անձից՝ «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով, - մասնակցի՝ հիշյալ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ցուցակում ներառվելը, դրանում գտնվելու ժամանակահատվածում, ինքնաբերաբար հանգեցնում է վերջինիս հետ փոխկապակցված անձանց գնումների գործընթացին մասնակցության իրավունքի սահմանափակման, - գնումը հիշյալ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա կազմակերպված լինելու դեպքում հանվում է մասնակիցների հետ միաժամանակյա բանակցություններ վարելու պարտադիր պայմանը, - ուժը կորցրած են ճանաչվում քննարկվող կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի պարբերությունները և գնումների պլանում գնման մրցակցային ձևը մեկ անձից գնման ձևով փոխելու իրավասությունը վերապահվում է պատվիրատուներին: 0 0 0 4383
Discussed 04.07.2022 - 20.07.2022 «Առևտրի և ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքով նախատեսված առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին ճանաչելու մասին» որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման տեսակներից առևտրի կենտրոնների, սպառողական ապրանքների և գյուղատնտեսական արտադրանքի շուկաների կազմակերպման գործունեության տեսակների մասով «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի իմաստով լիազոր մարմին սահմանել ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ ապահովելով հանրային կառավարման արդյունավետությունը: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության միասնական իրականացումը, Ծրագրով Կառավարության կողմից որդեգրած տնտեսական քաղաքականության նպատակները: 0 2 0 4725