RA Public Services Regulatory Commission

Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 25.06.2019 - 11.07.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 13-ի №541Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում է հստակեցնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ ըստ էլեկտրական էներգիայի բաշխման և մատակարարման գործառույթների, անհրաժեշտ հասույթի կազմում ընդգրկված ծախսերի հաշվարկման մեխանիզմները՝ հնարավորություն ընձեռելով ունենալ ձևավորվելիք նոր շուկայական հարաբերություններին համահունչ սակագներ (մասնավորապես՝ բաշխման ծառայության մասով)։
0 6963

Under development

Discussed 13.06.2019 - 28.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 8-Ի №95Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաշվի առնելով ՀՀ համայնքների թաղամասերում կամ փողոցներում գազիֆիկացման աշխատանքներ կատարելու վերաբերյալ համայնքների ղեկավարներից ստացված դիմումները և նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը մշակվել է որոշման նախագիծ, որով առանձին բնակավայրերի գազիֆիկացման ընթացակարգում ներառվել է նաև թաղամասերի կամ փողոցների գազիֆիկացման ընթացակարգ։
0 5489

Discussed 08.06.2019 - 24.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №455Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №455Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի   1-ը վերակնքել նույն որոշման 11-րդ կետում նշված համապատասխան պայմանագրերը: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ նշված պայմանագրերի մի մասը օբյեկտիվ պատճառներով հնարավոր չի եղել վերակնքել՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը երկու ամսով:
2 6215

The draft has been accepted

Discussed 27.05.2019 - 15.06.2019

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 17-ի N161Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին Որոշման նախագծով նախատեսվում է համակարգային ծառայությունների սակագների սահմանման գործընթացի ժամկետը սահմանել 2021 թվականի փետրվարի 1-ը։
0 6059

Discussed 27.05.2019 - 11.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի №218Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 31.05.2017թ. №218Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի   1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու կամ դրանք չներկայացնելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով:
0 6103

Discussed 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12-Ի №456Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 12.12.2018թ. №456Ն որոշմամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի   1-ը վերակնքել օրենքով գնման երաշխիք ունեցող մինչև 30ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց հետ կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ վերոնշյալ պայմանագրերի հավելվածով հաստատված 4-րդ և 7-րդ հավելվածներում արտադրող կայանների տեխնիկական հարաչափերի, հոսանքի և լարման չափիչ տրասֆորմատորների վերաբերյալ տվյալների լրացումը ընկերության կողմից սահմանված ժամկետում անհնար է, քանի որ արտադրող կայանների մեծ մասը չափիչ տրանսֆորմատորների ստուգաչափում չի իրականացրել (,ինչը վճարովի ծառայություն է և մատուցվում է միայն մասնագիտացված և համապատասխան թույլտվություն ունեցող կազմակերպությունների կողմից), ուստի ընկերությունը խնդրել է երկարաձգել լիցենզավորված անձանց հետ առուվաճառքի պայմանագրերի  վերակնքման ժամկետը մինչև 2019 թվականի ավարտը:
0 5789

Discussed 16.05.2019 - 02.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 30.11.2016թ. №379Ն որոշմամբ «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերությունը պարտավորեցվել է մինչև սույն թվականի հունիսի 1-ը վերակնքել բաժանորդների հետ կնքված խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) պայմանագրերը՝ համաձայն նույն որոշմամբ սահմանված նոր օրինակելի ձևի: Սակայն ընկերությունը տեղեկացրել է հանձնաժողովին, որ բաժանորդների բացակայության, անհրաժեշտ փաստաթղթերի թերի լինելու պատճառներով, չի կարող նշված ժամկետում բաժանորդների հետ վերակնքել պայմանագրերը՝ խնդրելով երկարաձգել վերակնքման ժամկետը մեկ տարով:
0 6636

Under development

Discussed 13.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի №358Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների լրամշակման նպատակն է կարգավորման մեխանիզմների միջոցով մատակարար-սպառող հարաբերությունների հստակեցում, տրամադրվող անհրաժեշտ տեղեկատվության ընդլայնում։
0 6435

The draft has been accepted

Discussed 27.04.2019 - 13.05.2019

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի №88Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 15.04.2015թ. №88Ն որոշմամբ հաստատված մեթոդիկայում հստակեցնել 2018թ. նոյեմբերի 2-ից մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում  մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորությամբ արևային (գումարային 100 ՄՎտ հզորության շրջանակում) և մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորությամբ հողմային էլեկտրակայաններում արտադրության լիցենզիա ստացած կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի բազիսային սակագները, ինչպես նաև նշված մեթոդիկայով վերահաշվարկման ենթակա փոքր հիդրոէլեկտրակայանների շրջանակը։
0 6257