The draft has been accepted Discussed 19.02.2019 - 07.03.2019 Առանց մրցույթի դրամաշնորհ հատկացնելու և ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Ներկայումս նախարարության կողմից Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում իրականացվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող երեք ծրագրեր՝ <<Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների>>, <<Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների գործունեության իրականացման>> և <<2019թ. Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի կազմակերպման>>: Որոշման նախագծի ընդունումը բխում է նախ և առաջ 2018թ. հունիսի 1-ի թիվ 581-Ա Կառավարության ծրագրով հաստատված տնտեսական զարգացման երեք հիմնական առաջնահերթությունների ապահովման կարևորությունից և <<Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին>> ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 17 կետի պահանջներից, այն որ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեից դրամաշնորհներն իրավաբանական անձանց տրամադրվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մրցույթի ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ միջոցների հաշվին ծրագրերի և միջոցառումների իրականացումը կարող է իրականացվել միայն կոնկրետ իրավաբանական անձի միջոցով` բացառիկության հանգամանքով պայմանավորված: Ընդ որում, առանց մրցույթի իրավաբանական անձին դրամաշնորհի տրամադրումն իրականացվում է Կառավարության որոշմամբ: Մինչև 2019թ նշված ծրագրերն իրականացվել են ոլորտում առաջատար համարվող «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության>> կողմից: Ներկայումս, նկատի ունենալով վերջիններիս բացառիկության հանգամանքը, նպատակահարմար է 2019թ ևս ծրագրերի համապատասխան միջոցառումների իրականացումը վերապահել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամին և «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը>>: 1 1 0 8220
The draft has been accepted Discussed 18.02.2019 - 06.03.2019 «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծով առաջարկվում է կատարել փոփոխություններ և վերաբաշխում ՀՀ 2019թ պետական բյուջեում՝ լ 901,028.2 հազար դրամի չափով՝ ՀՀ կառավարությունից /ԲԳԿ/ ուղղելով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը /ԲՍԿ/ 2 2 0 7627
Discussed 15.02.2019 - 03.03.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N 265-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկում փոփոխություն կատարելու վերաբերյալ 4 0 0 7901
Discussed 04.02.2019 - 20.02.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 10-Ի N 113-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ճանապարհային նշանների ստանդարտեցման և գծային չափանիշների սահմանման վերաբերյալ 1 3 0 7433
Under development Discussed 24.01.2019 - 09.02.2019 «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության «ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը գումար հատկացնելու մասին» որոշման ընդունումը պայմանավորված է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2-ի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում վերակառուցվող Մ 1 Երևան –Գյումրի – Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Աշտարակ- Թալին կմ29+600–կմ71+500 ճանապարհահատվածի կմ51+000-կմ71+500 հատվածի ընթացիկ ձմեռային պահպանումն ապահովելու անհրաժեշտությամբ: Հիշյալ ճանապարհահատվածի ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում և 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացնել 16.016.000 ՀՀ դրամ: 5 13 6 8655
Discussed 17.01.2019 - 02.02.2019 ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՀԱՄԱՐ ԿԻՐԱՌՎԱԾ ՏՈՒԳԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՆԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ 13 4 2 9744
Discussed 09.01.2019 - 26.01.2019 «ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին 159 5 13 10177
Discussed 28.12.2018 - 13.01.2019 «ԱՋԱԿՈՂՄՅԱՆ ՂԵԿԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՄԲ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱՐԳԵԼԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծման վերաբերյալ 37 21 6 11694
Discussed 17.12.2018 - 02.01.2019 ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<Գույք հետ վերցնելու և ամրացնելու մասին>> ՀՀ կառավարման որոշման նախագիծի համաձայն նախատեսվում է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության հաշվեկշռում գտնվող տրանսպորտային միջոցները հետ վերցնել և օգտագործման նպատակով ամրացնել <<Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպությանը և <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը: 2 0 0 8200