Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of High-Tech Industry

Drafts

Draft development authority
Type
In the title

Discussed 02.07.2021 - 17.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am և govtravel.am կայքում առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Տեղեկատվության վերհանումից և հստակեցումից հետո իրականացվել է ՀՀ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի 1104-Ն և ՀՀ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններ վերոնշյալ տեղեկատվությունը արգելափակելու համար: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է e-gov.am և govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Որոշման փոփոխությունը նպատակ ունի կանխել հակառակորդի կողմից սանձազերծած վերջին պատերազմի հետևանքներով պայմանավորված պետական տեղեկատվության արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի: 
Մնաց {days} օր
0 6985

Discussed 17.02.2021 - 05.03.2021

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­­տակն է իրավական կարգավորմամբ ապահովել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ կտրվածքում՝ 2011֊2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
Մնաց {days} օր
0 7005

Discussed 29.12.2020 - 13.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ տարածքում ներդնելով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտա ՀՀ  ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից:
Մնաց {days} օր
0 6642

Discussed 29.12.2020 - 18.01.2021

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌԱՐՁԱԿՈՂԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթին մասնակցելու համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և դրանց ներկայացման ընթացակարգը:
Մնաց {days} օր
0 7757

Discussed 24.12.2020 - 08.01.2021

«ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ներպետական փոստային ծառայությունների մատուցման դեպքում սահմանել միատեսակ պայմաններ բոլոր մատուցողների համար, բացառելով խտրականությունն ու անհավասար մրցակցային պայմանները, ինչպես նաև կսահմանվեն հանրային փոստային ցանցին վերաբերվող պայմանները, որոնք հնարավորություն կընձեռեն իրավաչափ և տրամաբանական տարբերակում մտցնել փոստային բաժանմունքների և այլ վճարահաշվարկային կազմակերպությունների մասնաճյուղերի միջև:
Մնաց {days} օր
0 6702

Discussed 03.11.2020 - 18.11.2020

ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են շահագործումից հանված պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հետ կապված հարաբերությունները: Սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման հիմքերը, օգտագործման ենթակա մասերը, տեխնիկական միջոցները:
Մնաց {days} օր
0 7577

Discussed 29.10.2020 - 13.11.2020

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՐՁԱՆԱԳՐՎԱԾ ՊԱՏԱՀԱՐՆԵՐԻ՝ ՆԵՐԱՌՅԱԼ ՎԹԱՐՆԵՐԻ ԵՎ ԱՂԵՏՆԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է կանոնակարգել տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների՝ ներառյալ վթարների և աղետների քննության հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 7312

Discussed 30.09.2020 - 15.10.2020

«ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔ ««Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման նպատակն է սահմանել դրույթներ, որոնք հնարավորություն կտան իրավասու մարմնին իրականացնել կառավարական նշանակության հաճախականությունների սպեկտրի արագ և արդյունավետ կառավարում՝ պետական կառավարման համակարգի, այդ թվում՝ կառավարական կապի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության, պետական անվտանգության և հասարակական կարգի պահպանման կարիքների համար:  
Մնաց {days} օր
1 6979
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: