Ministry of High-Tech Industry

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 30.08.2019 - 15.09.2019

«Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ, փոփոխություններ կատարելու մասին»   Նախագծով նախատեսվում է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը (այսուհետ՝ ընկերություն) որպես նվիրաբերություն տրամադրելու համար՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին Ընկերության լրատվական ծառայության մասնաշենքի վերակառուցման, վերահատակագծման և կից տաղավարասարքասրահային համալիրի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման նպատակով ՀՀ 2019թ.-ի ինն ամսում հատկացնել 25,033.0 հազար դրամ:                                                                                                                                                                          
0 5635

Discussed 26.06.2019 - 12.07.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և N 211-Ն որոշումների մեջ լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 16-ի N 173-Ն և 211-Ն որոշումներով հաստատված Սուրհանդակային կապի օպերատորի և Փոստային կապի օպերատորի գործունեության կանոնակարգերում: Մասնավորապես, սուրհանդակային առաքանու տեսակներում և այլ փոստային ծառայությունների դասակարգման մեջ ավելացնել էքսպրես-բեռը:
0 6966

The draft has been accepted

Discussed 27.05.2019 - 12.06.2019

«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» Հիշյալ որոշման նախագծով առաջարկվում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության պահպանման ծախսերից, տեղեկատվական ծառայություններ հոդվածից Գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների համար նախատեսված 2000,0 հազար դրամը վերաբաշխման միջոցով ուղղել 1043 <<Տեղեկատվական տեխնոլոգիաների խթանում >> ծրագրի 11001` Աջակցություն Հայաստանի ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացման միջոցառմանը, պայմանավորված հայկական բարձր տեխնոլոգիական արտադրանքի և ծառայությունների բրենդը միջազգային շուկաներում ներկայացման անհրաժեշտությամբ, նկատի ունենալով, որ գազաբալոնի տեղադրման թույլտվության կտրոնների տպագրության անհրաժեշտությունը վերացել է:
0 6040

Discussed 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Ներկայացվող նախագծով առաջարկվում է օդային երթևեկության կառավարման ծառայության կարգավարի (դիսպետչերի), ավագ կարգավարի (ավագ դիսպետչերի), կարգավար-հրահանգչի (դիսպետչեր-հրահանգչի), թռիչքների ղեկավարի աշխատանքային ստաժը հաշվարկելիս այդ պաշտոններում մինչև 63 տարին լրանալն աշխատած ժամանակահատվածն աշխատանքային ստաժում հաշվառել չորս գործակցով՝ բարձրացնելով ՕԵԿ կարգավարի կենսաթոշակը:
0 6064

Discussed 21.05.2019 - 06.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 451-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգում փոփոխություն կատարելու մասին  
0 6067

Discussed 20.05.2019 - 06.07.2019

ՀՀ 2019 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն և ՀՀ կառավարության 2019 թվականի մարտի 21-ի թիվ 272-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Որոշման նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության  2019 թվականի մարտի 29-ի   N  305   - Ա որոշման պահանջներից, որով նախատեսվում է լուծարել <<Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն>> ՊՈԱԿ-ը:  Նկատի ունենալով, որ լուծարման գործընթացի համար սահմանված է երկամսյա ժամկետ, կազմակերպության աշխատողների վերջնահաշվարկը, արձակման նպաստը առաջին կիսամյակում վճարելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել վերաբաշխում` կազմակերպության պահպանման ծախսերով նախատեսված 76,150.0 հազար դրամը` ներառյալ 12,589,4 հազար դրամ ԱԱՀ-ն` չորրորդ եռամսյակից առաջին կիսամյակ տեղափոխելու համար:
0 6323

Discussed 17.05.2019 - 02.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԻՐԱՔԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՄԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության և Իրաքի Հանրապետության կառավարության միջև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության մասին
0 6661

Discussed 15.05.2019 - 31.05.2019

694-790ՄՀց և 3400-3800ՄՀց հաճախականային տիրույթներում Ցամաքային Շարժական Ռադիոկապի ցանցերի սպեկտրի կոորդինացման վերաբերյալ Արևելյան Գործընկերության երկրների՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի միջև հաճախականությունների կոորդինացման մասին Փոխըմբռնման Հուշագիր    Հաշվի առնելով Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցները՝ Արևելյան Գործընկերության երկրները համաձայն Ռադիոկապի Ռեգլամենտի 6-րդ հոդվածի եզրափակել են սույն Փոխըմբռնման Հուշագիրը, որը վերաբերում է 694-790ՄՀց և 3400-3800ՄՀց հաճախականային տիրույթներում ցամաքային շարժական ռադիոկապի ցանցերի կողմից օգտագործված հաճախականությունների կոորդինացմանը:
0 5907

The draft has been accepted

Discussed 13.05.2019 - 29.05.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պետական նշանակության ճանապարհների հիմնանորոգման հրատապությամբ: Հաշվի առնելով, որ 2019թ ՀՀ պետական բյուջեով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը արդեն հատկացվել է 9,000,000.0 հազար դրամ, ինչը բավարար չէ ՀՀ ողջ տարածքում ոչ բավարար վիճակում գտնվող ճանապարհների հիմնանորոգման համար, առաջնահերթությունից ելնելով անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել ևս 7,400,000.0 հազար դրամ:
0 5887