State Revenue Committee

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 08.09.2023 - 23.09.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ «ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱՆՑՈՒՄ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ, ՀԱՐԿԵՐԻ, ՀԱՏՈՒԿ, ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք ընդունվող տեղեկությունները՝ այդ թվում այն դեպքում, երբ ապրանքների վերաբերյալ ճշգրիտ տվյալներ առկա չեն․ 2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար պարտավորությունների կատարման ապահովման չափի հաշվարկման համար հիմք ընդունվող տեղեկություններն այն դեպքում, երբ ապրանքները փոխադրվելու են նաև Եվրասիական տնտեսական միության անդամ այլ պետությունների տարածքներով։ Նախագծով նախատեսվում է սահմանել «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքի և հարկերի վճարման գծով պարտավորությունների ապահովման չափի հաշվարկման նպատակով համապատասխան իրավական հիմքեր: Նախագծով սահմանվող դրույթները կիրառելի կլինեն այն դեպքում, երբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով փոխադրվող ապրանքների համար կպահանջվի ներմուծման մաքսատուրքի, հարկերի վճարման գծով պարտավորությունների կատարման ապահովում։
0 1294

Discussed 08.09.2023 - 23.09.2023

«ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌՎԵԼՈՒՆ ՀԱՎԱԿՆՈՂ ԵՎ ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ՝ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է սահմանել՝ 1) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման պարբերականությունը. 2) լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների ռեեստրներում ներառման նպատակով և այդպիսի ռեեստրներում ներառված անձանց հաշվառման համակարգի՝ սահմանված պահանջներին համապատասխանության ստուգման նպատակով անձանց կողմից ներկայացվող փաստաթղթերը: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հմապատասխան հաշվառման համակարգերի ստուգման միջոցով ապահովել լիազորված տնտեսական օպերատորների և ազատ պահեստների տիրապետողների գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության արդյունավետությունն ու նշված անձանց գործունեության անխոչընդոտ իրակնացումը:
0 1261

Discussed 08.09.2023 - 23.09.2023

«ՆՈՒՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ԵՎ ՀԱՄԱՆՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԱՐԺԵՔԻ ՄԵԹՈԴՆԵՐՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով մասնավորապես նախատեսվում է սահմանել՝ 1) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև խորհրդակցությունների իրականացման համար ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները․ 2) մաքսային մարմինների կողմից իրականացվող խորհրդակցության արդյունքում հայտարարատուին տեղեկությունների տրամադրման ձևաչափը․ 3) մաքսային մարմինների և հայտարարատուների միջև տեղեկությունների փոխանակման ժամկետներն ու դրանց գործողության շրջանակը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել հայտարարատուների կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի որոշման՝ 2-րդ և 3-րդ մեթոդների կիրառման համար հիմնավորված արժեքային հիմքի ընտրության համար մաքսային մարմիններից համապատասխան տեղեկատվության ստացման հնարավորությունը։
0 1112

Discussed 07.09.2023 - 22.09.2023

Մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային զննման արդյունքները, փաստաթղթերը կնքելու կամ փաստաթղթերում համապատասխան նշումներ իրականացնելու միջոցով ձևակերպելու դեպք սահմանելու մասին Նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային զննման արդյունքներով մաքսային կարգավորման ոլորտի օրենսդրությամբ սահմանված դրույթների խախտումներ չհայտնաբերվելու դեպքում մաքսային զննման ակտ չի կազմվում և այդպիսի զննման արդյունքները արձանագրվում են համապատասխան տեսակի կնիքով ապրանքներն ուղեկող փաստաթղթերի կնքմամբ կամ մաքսային մարմնի պաշտոնատար անձի կողմից այդպիսի զննման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերի վրա գրառում կատարելով։Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է մաքսային զննմանն առնչվող և հետագա մաքսային գործառնությունների ժամանակահատվածի կրճատում և վարչարարության պարզեցում։
0 1035

Discussed 07.09.2023 - 22.09.2023

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ», «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻՑ ՊԱՏՐԱՍՏՎԱԾ (ՍՏԱՑՎԱԾ) ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅԴՊԻՍԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝1) «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված և ազատ տնտեսական գոտիներում ու ազատ պահեստներում իրականացվող գործառնությունների վերաբերյալ հաշվառման վարման կարգը.2) մաքսային մարմիններին համապատասխան հաշվետվությունների ներկայացման կարգը.3) մաքսային մարմիններին ներկայացվող հաշվետվությունների ձևն ու լրացման կարգը:Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ազատ տնտեսական գոտիներում և ազատ պահեստներում իրականացվող գործունեության նկատմամբ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության աճ:
0 1146

Discussed 06.09.2023 - 21.09.2023

«ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ԵՎ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ԱՅԼ ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐՈՎ ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել՝1) մաքսային ընթացակարգերի գործողության ավարտի համար հայտարարատուի կողմից ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.2) այդպիսի փաստաթղթերի և տեղեկությունների ուսումնասիրության ժամկետները.3) հայտարարատուների և մաքսային մարմինների կողմից իրականացվող գործողությունների նկարագիրը՝ ըստ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանված առանձին հիմքերի.4) հայտարարատուի կողմից մաքսային մարմին ներկայացվող դիմումի ձևը։Նախագծով նախատեսվում է կանոնակարգել «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերի գործողության՝ առանց ապրանքներն այլ մաքսային ընթացակարգերով ձևակերպելու ավարտմանն առնչվող հարաբերությունները:
0 1067

Discussed 06.09.2023 - 21.09.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՎԱԿՆՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երկրորդ տեսակի վկայականի տրամադրմամբ լիազորված տնտեսական օպերատորների ռեեստրում ընդգրկման նպատակով և ռեեստրում ընդգրկումից հետո իրավաբանական անձի ֆինանսական կայունությանը համապատասխանության ապահովման նպատակով, նախագծով նախատեսվում է ստեղծել աուդիտորական կազմակերպությունների կողմից իրավաբանական անձի ֆինանսական կայունության հաստատման համար, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված վարկային բյուրոների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա իրավաբանական անձի ֆինանսական կայունության որոշման համար անհրաժեշտ իրավական հիմքեր։
0 1067

Discussed 01.09.2023 - 16.09.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ -   սահմանել, որ հարկային հաշվարկներ չեն կարող ներկայացվել նաև այն դեպքերում, երբ հարկային հաշվարկը վերաբերում է այն հաշվետու ժամանակաշրջանին, որը տվյալ հարկատեսակի գծով գտնվում է ստուգման ընթացքում կամ այն հաշվետու ժամանակաշրջանին, որի ստուգումը՝ տվյալ հարկատեսակի մասով, սկսվել է, սակայն հաշվարկի ներկայացման օրը ստուգման ընթացքը կասեցված է, բացառությամբ տրանսֆերային գնագոյացման հարկային հաշվարկների, -   սահմանել, որ հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող հարկային հաշվարկները (այդ թվում՝ ճշտված հարկային հաշվարկները) ԱԱՀ-ի մասով կարող են ներկայացվել նաև այն հաշվետու ժամանակաշրջանի մասով, որը հարկային մարմնի կողմից ուսումնասիրվել է, ինչպես նաև այն հաշվետու ժամանակաշրջանին, որի արդյունքներով առաջացած ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվել է Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասին համապատասխան՝ Կառավարության սահմանած պարզեցված ընթացակարգով, -   ուժը կորցրած ճանաչել համալիր հարկային ստուգումների տարեկան ծրագիրը հրապարակելու պահանջը, -   սահմանել, որ համալիր հարկային և տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը ստուգումն սկսելու օրը ներկայացվում է հարկ վճարողին՝ ծանոթացման, -   սահմանել, որ հարկային պարտավորությունների առաջադրման ժամկետները լրացած լինելու պարագայում, եթե հարկային պարտավորությունների ճշտման արդյունքում ավելանում է հարկային պարտավորությունը և (կամ) նվազում է հաշվանցվող (պակասեցվող) գումարը, ապա օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան կատարվում են հարկային պարտավորությունների կամ հաշվանցվող (պակասեցվող) գումարների փոփո­խություններ։
5 5154

Discussed 29.08.2023 - 13.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N1676-Ն որոշման իմաստով  պայմանագրային եկամուտ չի համարվում «Կամավոր աշխատանքի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված Կազմակերպության կողմից կամավորին նույն օրենքով սահմանված կարգով վճարված եկամուտը (ֆինանսական կամ գույքային միջոցների կամ կամավոր աշխատանքներից բխող լրացուցիչ ծախսերի փոխհատուցման կամ իր բնակության վայրից (քաղաքից կամ գյուղից) դուրս կամավոր աշխատանք կատարելու դեպքում կատարված ծախսերի հատուցումը)։ Նախագծով նախատեսվում է նաև, որ հարկային մարմին ներկայացվող գրանցման հայտի հիման վրա հարկային մարմնի անձնավորված հաշվառման տեղեկատվական բազան ներառում է նաև աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն սկսելու տարին, ամիսը, ամսաթիվը, աշխատանքային պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման օրերի պրակտիկայի կամ մասնագիտական ուսուցման սկզբի և ավարտի ժամերը, աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումն ավարտելու տարին, ամիսը, ամսաթիվը, ինչպես նաև այն մասնագիտության, որակավորման կամ պաշտոնի անվանումը, որով փորձնակը կամ աշակերտն անցնելու է աշխատանքային պրակտիկան կամ մասնագիտական ուսուցումը։
0 1654