Discussed 11.12.2019 - 27.12.2019 Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը հաստատելու մասին Տրանսֆերային գնագոյացման մեթոդների կիրառության կարգը հաստատելու մասին 2 2 0 8491
Located in RA Government Discussed 11.12.2019 - 27.12.2019 ՊԱՐԶԱԾ ՁԵՌՔԻ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշումը սահմանում է պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կարգը։ 1 1 0 9087
Under development Discussed 19.11.2019 - 05.12.2019 ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԶԵՆՔ ԿՐԵԼՈՒ, ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ԶԵՆՔԻ ՏԵՍԱԿԸ, ՁԵՎԸ, ՄՈԴԵԼԸ, ՔԱՆԱԿԸ, ԶԵՆՔՈՎ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔՈՎ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ (ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ), ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԹԻՎ 656 ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի ԹԻՎ 201-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս հարկային և մաքսային ծառայություններում զենքի և ռազմամթերքի տրամադրման և օգտագործման հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, որոնց ընդունումը բխում է հարկային և մաքսային ծառայություններին վերաբերվող օրենքների պահանջներից, որոնց դրույթները զենքի և ռազմամթերքի մասով կամ ուժը կորցված է ճանաչվել, կամ էլ փոփոխվել և լրացվել է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հանդիսանում է մեկ մարմին, որում առկա են հարկային և մաքսային ծառայություններ, հետևաբար, դրանով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հարաբերությունները կարգավորել մեկ միասնական ակտով: Արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության մի շարք որոշումներ, սահմանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զենք (զինամթերք) կրելու, պահելու և օգտագործելու իրավունք ունեցող մաքսային և հարկային ծառայողների պաշտոնների ցանկը, մաքսային և հարկային ծառայողների կողմից օգտագործվող զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը, ինչպես նաև հարկային և մաքսային ծառայողներին զենքով և ռազմամթերքով ապահովելու (տրամադրելու), պահելու, կրելու և օգտագործելու կարգը՝ դրանք համապատասխանեցնելով «Զենքի մասին», «Հարկային ծառայության մասին» և «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության գործող օրենքների պահանջներին: 6 5 2 8558
Discussed 05.11.2019 - 22.11.2019 «Այն գործունեության ոլորտները սահմանելու մասին, որոնցում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձինք կարող են մաքսատուրքերի, հարկերի վճարումից ազատմամբ եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծել իրենց նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքները առանց մաքսատուրքերի և հարկերի ներմուծման հնարավորության սեղծումն է: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել հնարավորություն Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի թույլտվություն ստացած օտարերկրյա ֆիզիկական անձանց համար առանց մաքսատուրքերի հարկերի վճարման նախկինում օգտագործված անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար: 2 1 0 6472
Under development Discussed 25.10.2019 - 15.11.2019 «ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՄԱՔՍԱՏՈՒՆ-ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԹԲԻԼԻՍՅԱՆ ԽՃՈՒՂԻ 2/14 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՏԱՐԱԾՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԳՈՏԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ Նախագծի ընդունման պարագայում հնարավորություն կապահովվի Հյուսիսային մաքսատուն-վարչության Թբիլիսյան խճուղի 2/14 հասցեում գտնվող ստորաբաժանման տարածքում ԱՏԳ ԱԱ 8702-8705 ապրանքային դիրքերին դասվող, «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձևակերպման ենթակա, ինչպես նաև վերոնշյալ ապրանքային դիրքերին դասակարգվող և ազատ շրջանառության համար բացթողնման նպատակով որպես անձնական օգտագործման տրանսպորտային միջոց ներմուծվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնությունների իրականացման համար: 2 7 0 8238
Under development Discussed 21.10.2019 - 06.11.2019 ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով նախատեսվում է հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը: 4 2 1 9104
Under development Discussed 21.10.2019 - 06.11.2019 ««Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այն սնանկության գործերով, որում առկա են գույքով ապահովված պահանջատերեր՝ հաճախակի ի հայտ են գալիս դեպքեր, երբ ապահովված պահանջատերը դատարանի համապատասխան որոշմամբ գույքը իրացնում է արտադատական կարգով: Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում հիմնականում չի վերականգնվում տվյալ գույքի իրացումից առաջացած անուղղակի հարկային պարտավորությունների գումարը, իսկ պարտապանի կողմից գնորդներին տրամադրվում են հարկային հաշիվներ, որոնց հիման վրա գնորդները հաշվանցում են իրացումից առաջացած հարկային պարտավորությունները: 3 8 3 8611
Discussed 14.10.2019 - 29.11.2019 «Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 865-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծով սահմանվում են Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների ակնհայտ առևտրային չափաքանակներն ու ներմուծման հարկային հայտարարագիր ներկայացնելու և անուղղակի հարկերի վճարումն իրականացնելու պարտավորության վերաբերյալ ծանուցման ձևը: 2 0 1 9569
Discussed 26.09.2019 - 11.10.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել, որ հսկիչ գնումների համար հատկացված դրամական միջոցների հաշվին ստացված ծառայությունների, աշխատանքների դիմաց կատարված վճարումները համարվում են այդ ծառայությունները, աշխատանքները ստացած ֆիզիկական անձանց համար (օգտին) կատարված վճարումներ, իսկ ձեռք բերված և չվերադարձված ապրանքները դրանք ստացող ֆիզիկական անձանց համար հանդիսանում են անհատույց ստացված ակտիվներ: 5 3 2 8039