State Revenue Committee

Drafts

In the title
Draft development authority
Type

Under development

Discussed 26.10.2021 - 11.11.2021

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է հարկային մարմին ներկայացվող հաշվարկներում հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ (ոչ հավաստի) լինելու դեպքում վարչական պատասխանատվության կիրառման հարցի կարգավորման նպատակով:  
4 5296

Discussed 26.10.2021 - 10.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է վերանայել միայն բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը։ Մասնավորապես, առաջարկվում է բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներին տրամադրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսների մասով եկամտային հարկի դրույքաչափը սահմանել ՀՀ հարկային օրենսգրքի 150-րդ հոդվածի 1-ի մասով սահմանված ընդհանուր չափին համապատասխան։ Նախագծով առաջարկվում է նաև տոկոսների, վարձակալական վճարների, ռոյալթիների, շահաբաժինների, գույքի օտարումից եկամուտների մասով, Օրենսգրքի 145-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ կառուցապատող համարվող ֆիզիկական անձի կողմից գույքի օտարումից ստացվող եկամուտների մասով եկամտային հարկով հարկման օբյեկտի հաշվառումն իրականացնել հաշվեգրման մեթոդով։
2 6851

Discussed 26.10.2021 - 10.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի հիմնական նպատակն է հարկային մարմին-հարկ վճարող շփումը նվազագույնի հասցնել` էականորեն կրճատելով նաև հարկային ստուգումների և ուսումնասիրությունների վարչարարության ժամկետը, կարգավորել պետական ռեգիստրի գործակալության կողմից պետական գրանցում (հաշվառում) չստացած, սակայն հարկային մարմնում հաշվառված հարկ վճարողների հաշվառումից հանման գործընթացը, հին սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների հաշվառումից հանման գործընթացը: Բացի այդ, բարձրացնել հարկային վարչարարության արդյունավետությունը` ապահովելով հարկային կարգապահություն:
0 5687

Discussed 22.10.2021 - 12.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 1048-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳՒԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների` մաքսային հսկողության իրականացման նպատակով, բեռնաթափումը կատարել ոչ թե մուտքի մաքսային մարմնի տարածքում, այլ համապատասխան պայմաններ ունեցող մաքսային պահեստներում` պայմանով, որ մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության արդյունքում հայտնաբերված թուրքական ծագում ունեցող ապրանքները պետք է նախագծում նշված ժամկետում վերաարտահանվեն:
0 5239

Discussed 19.10.2021 - 03.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. 1) ուժը կորցրած ճանաչել 44-րդ հոդվածի 5-րդ մասը, 2) հստակեցնել, որ ստուգման կամ ուսումնասիրության վաղեմության ժամկետի ընթացքը երկարաձգվում է կասեցման ժամանակահատվածում ներառված աշխատանքային օրերի քանակի չափով, 3) վաղեմության ժամկետներով պայմանավորված սահմանափակումները չտարածել հարկային հաշվարկներով հարկային պարտավորությունն ավելացնող և (կամ) հաշվանցվող (պակասեցվող) գումարը նվազեցնող փոփոխությունների նկատմամբ, 4) հարկ վճարողներին հնարավորություն տալ ստուգման կամ ուսումնասիրության ընթացքը կասեցված լինելու դեպքում ներկայացնել ստուգվող (ուսումնասիրվող) հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող հարկային հաշվարկներ, 5) հստակեցնել, որ հարկային մարմինը իր պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկերը և հարկային տարվա սկզբից նրանց վճարած ինչպես հարկերի, այնպես էլ վճարների մեծությունները, 6) հստակեցնել, որ օրենսգրքի 398-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան արձանագրությունը կազմվում է հնարավոր հարկային իրավախախտման ռիսկեր հայտնաբերելու դեպքում, 7) ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 65-րդ գլուխը:
3 5951

Discussed 19.10.2021 - 03.11.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է. 1)  ուժը կորցրած ճանաչել հարկային տարվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների երրորդ խախտումը կատարելու հիմքով կազմակերպություններին, անհատ ձեռնարկատերերին և նոտարներին շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտներին՝ այդպիսին չհամարվելու դրույթները, 2) ուժը կորցրած ճանաչել hսկիչ դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների խախտման 2-րդ և ավելի անգամ խախտումների հիմքով կազմակեր­պությունների, անհատ ձեռնարկատերերի գործունեությունը կասեցնելու հետ կապված դրույթները, 3) օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասում և 343-րդ հոդվածի 7-րդ մասում կիրառվող  «հարկային տեսչության պետ» հասկացությունը համապատասխանեցնել ՀՀ ՊԵԿ մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների  անվանումներին, 4) հստակեցնել, որ հսկիչ գնման իրականացման համար հիմք կարող է հանդիսանալ հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառության ճշտության թեմատիկ ստուգումը, որի դեպքում հսկիչ գնման առանձին ուսումնասիրության հանձնարարագիր չի պահանջվում, 5) անուղղակի եղանակով հարկ վճարողի հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) և հարկային պարտավորությունների հաշվարկման մեթոդների կիրառման հիմքերի ցանկում ներառել նաև էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկատվությունը, 6) ուժը կորցրած ճանաչել հարկային մարմնի ղեկավարի կողմից ՀԴՄ-ների իրացման առավելագույն գին սահմանելու վերաբերյալ դրույթը, 7) հստակեցնել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա է պետք է տպագրված լինի նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), 8) սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, 9) սահմանել ՀԴՄ կիրառության կանոնների խախտման համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն՝ անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից և գործունեության ոլորտից, 10) սահմանել, որ օրենսգրքի պահանջները չբավարարող հսկիչ դրամարկղային մեքենաները հաշվառումից հանվում են հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով:
1 7295

Discussed 15.10.2021 - 30.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 6-ի N783-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ առաջին 1000 խոշոր հարկ վճարողների և նրանց կողմից հարկային տարվա ընթացքում վճարված հարկերի և վճարների մեծությունների ցանկում չեն ներառվում Հայաստանի Հանրապետության պետական և համայնքային կառավարչական հիմնարկները:
2 5493

Discussed 12.10.2021 - 27.10.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահամնելու մասին» թիվ 1731-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 2068-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսայի պետական կոմիտեի  մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի  «Առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 123-Ն որոշումը:                                                                                                                                                                                                                                     «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի և  ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-17-Ն օրենքի դրույթների կիրարկումը:
0 5233

Discussed 04.10.2021 - 19.10.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1257-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել, որ. 1) հետագծելիության ենթակա ապրանքների մատակարարումը և տեղափոխությունը փաստաթղթավորելու համար ուղեկցող փաստաթուղթ է համարվում հարկային հաշիվը, ճշգրտող հարկային հաշիվը, հաշիվ վավերագիրը (այդ թվում` արտահանման հաշիվ վավերագիրը), ճշգրտող հաշիվ վավերագիրը, հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը, 2) հետագծելիության ենթակա ապրանքներ մատակարարելիս կամ տեղափոխելիս ուղեկցող փաստաթղթում պետք է լրացվի նաև ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը՝ 10 նիշի մակարդակով, հետագծելիություն իրականացնելու նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատված ապրանքի քանակական չափման միավորը և նախորդ ուղեկցող փաստաթղթի սերիան և համարը (ներմուծողի կողմից օտարվելու դեպքում՝ մաքսային հայտարարագրի գրանցման համարը)` տվյալ հաշվարկային փաստաթղթի փոխկապվածությունը նախորդ ուղեկցող փաստաթղթի հետ ապահովելու նպատակով: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքների մասով ուղեկցող փաստաթղթերում լրացված տեղեկատվությունը ներառվելու է հետագծելիության ազգային համակարգ` այդ ապրանքների ԵՏՄ անդամ պետություններ արտահանելու դեպքում ԵՏՄ անդամ պետությունների համապատասխան մարմինների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով, 3) Հայաստանի Հանրապետության տարածքից Եվրասիական տնտեսական միության տարածք հետագծելիության ենթակա ապրանքների արտահանման դեպքում էլեկտրոնային եղանակով պետք է դուրս գրվի հաշիվ վավերագիր: Ընդ որում, հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու մասով հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգում առաջարկվում է նախատեսել համապատասխան ձևով արտահանման հաշիվ վավերագիր և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիր: Արտահանման հաշիվ վավերագիրը և հետագծելիության ենթակա ապրանքի տեղափոխության բեռնագիրը հայերեն և ռուսերեն լեզուներով լրացվելու են միայն հետագծելիության ենթակա ապրանքները Եվրասիական տնտեսական միության տարածք արտահանելու դեպքում, 4) նախագծով առաջարկվող փոփոխությունները ուժի մեջ կմտնեն 2022թ. հուլիս 1-ից` հաշվի առնելով, որ ներկայումս քննարկվում են անդամ պետությունների կողմից Համաձայնագրով նախատեսված հետագծելիության պիլոտային համակարգի ներդրման ժամկետները և Հայաստանի Հանրապետության կողմից առաջարկվել է պիլոտային համակարգի ներդրման ժամկետ սահմանել 2022թ. հուլիսի 1-ից:
0 4408