Discussed 06.04.2022 - 21.04.2022 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գնահատման հաշվետվությունների ուսումնասիրությունների իրականացման կարգը և դեպքերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով կարգավորվում են գնահատման հաշվետվությունների ուսումնասիրության հետ կապված հարաբերությունները: 1 0 0 4464
Discussed 06.04.2022 - 21.04.2022 ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանել գնահատման մասնագիտական հանձնաժողովի կանոնադրությունը: 1 1 0 4514
Discussed 04.04.2022 - 19.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ստեղծման, հավաքագրման, պահպանման, օգտագործման, տրամադրման, տարածման, փոխանակման և կառավարման հետ կապված հարաբերությունները: 5 11 0 6147
Discussed 04.04.2022 - 19.04.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ «Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքի նախագիծը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում գեոդեզիական, քարտեզագրական գործունեության իրականացման արդյունքում ծագող հարաբերությունները: 1 5 0 5266
Discussed 16.03.2022 - 31.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 672-Լ ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 505-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի կարգավորման նպատակն է «ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 23-ի N 672-Լ և 2021 թվականի ապրիլի 8-ի N 505-Լ որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով փոփոխություններ կատարելը, դրանք համապատասխանեցնելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված Կադաստրի կոմիտեի կողմից իրականացվելիք «Ինտեգրված կադաստրի ստեղծում» միջոցառման կատարման ժամկետներին: 0 0 0 4347
Discussed 24.02.2022 - 11.03.2022 «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով կարգավորվում են հետևյալ ոլորտները. անշարժ գույքի պետական ռեգիստրի կառուցվածքային ստորաբաժանումների ստեղծում և վերջիններիս տարածքային ընդդատության հարցի կարգավորում, պայմանագրում ստորագրության իսկության ճանաչման գործընթաց և ստորագրության իսկությունը ճանաչված պայմանագրից ծագող իրավունքների պետական գրանցում, կառավարման ավտոմատացված համակարգերի կիրառմամբ ինքնաշխատ եղանակով իրավունքների պետական գրանցում: 0 0 0 4979
Discussed 04.01.2022 - 19.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 912-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածով ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջի սահմանմամբ: Նախագծով կատարվում է վերոնշյալ որոշմամբ հաստատված կարգում լրացում այն մասին, որ Կադաստրի կոմիտեում հաշվառման ծածկագիրը, իսկ դրա բացակայության դեպքում՝ իրավունքի պետական գրանցման վկայականի կամ կառույցը հաշվառված լինելու մասին Կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքի վերաբերյալ տվյալները պետք է ներկայացվեն տեղական ինքնակառավարման մարմիններին: 1 1 0 5096
Discussed 04.01.2022 - 19.01.2022 ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի 2-րդ հոդվածի պահանջների համաձայն սահմանվել է ինքնակամ կառույցները հաշվառելու պահանջ: 7 2 6 15335
Discussed 27.12.2021 - 11.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ԹԵՄԱՏԻԿ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագիծը կարգավորում է կառավարման համար անհրաժեշտ միասնական տարածական և կադաստրային տվյալների հավաքագրման, մշակման և օգտագործման գործընթացը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մարզերի, համայնքների և նրա առանձին տարածքների տնտեսական զարգացման արդյունավետ ծրագրերի մշակմանը, տնտեսության տարբեր ոլորտներում օգտագործվող կադաստրային տվյալների կրկնության և տվյալների հակասականության բացառմանը, տարածական տվյալների պահուստային պատճենների ստեղծման գործընթացի հեշտացմանը, օպերատիվության բարձրացմանը և ծախսերի նվազմանը, տվյալների լրիվության, հավաստիության ստուգման ներքին մեխանիզմների մշակմանը, ինչպես նաև շահառու մարմնին ամբողջական տարածական տեղեկատվության տրամադրման ժամանակի և աշխատատարության կրճատմանը։ 1 0 0 4661