Ministry of Agriculture

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 13.04.2018 - 29.04.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի օգոստոսի 21-ի N1129-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում հնարավորություն կստեղծվի թելատու կանեփի արտադրության կազմակերպման համար։ Լինելով բարձրարժեք մշակաբույս կավելանան դրա մշակությամբ զբաղվող տնտեսավարողների եկամուտները,» կստեղծվեն նոր աշխատատեղեր։
0 1163

Discussed 11.04.2018 - 27.04.2018

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 13-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումն ուժը կորցրած ճամաչելու մասին»ՀՀ կառավարության արձանագրային որոշումը Ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում Ներդրված տարածքներում 2018-2022թթ. ժամանակահատվածում ակնկալվում է առնավազն 90 մլն խմ ջրի տնտեսում, շուրջ 7,5 մլրդ հավելյալ եկամուտ բերքատվության աճի հաշվին, բերքի որակի բարելավում, արդյունավետ գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանում: Ակնկալվում է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով:
1 865

Discussed 10.04.2018 - 26.04.2018

<<ՀՀ-ում 2018-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ <<Հայաստանի Հանրապետությունում 2018-2024 թվականների  տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում տավարաբուծության զարգացմանը, հանրապետությունում բուծվող ցեղերի ցեղայնության բարելավմանը և կատարելագործմանը, կաթի ու մսի արտադրության ծավալների ավելացմանը, տոհմասելեկցիոն աշխատանքների բարելավման միջոցով տոհմային մատղաշների աճեցմանը և այլն:
16 1301

Discussed 21.03.2018 - 06.04.2018

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը Որոշման նախագծի ընդունման դեպքում կկատարվի «Հրաշք այգի» ՍՊԸ կողմից լրացուցիչ պահեստավորման ծախսերի փոխհատուցման պահանջը։
10 1259

Discussed 19.03.2018 - 04.04.2018

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը «Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության ավելացած արժեքի հարկի գծով առաջացած պարտավորությունների մարում:
1 1083

The draft has been accepted

Discussed 22.02.2018 - 10.03.2018

«ՀՀ-ում 2018 թվականի գարնանացան ցորենի,ոլոռի,սիսեռի գարնանացան գարու,եգիպտացորենի,առվույտի և կորնգանի արտադրության զարգացման ծրագրին հավանություն մասին»արձանագրային որոշման նախագիծ Բարձր վերարտադրություն ապահովող սերմացուներով բավարարվածության մակարդակի բարձրացում և գյուղացիական տնտեսություններին սուբսիդավորված գներով գյուղատնտեսական մշակաբույսերի սերմացուների մատակարարում, ցանքատարածությունների և համախառն բերքի ավելացում, գյուղացիական տնտեսությունների եկամուտների աճ:
0 1211

The draft has been accepted

Discussed 22.02.2018 - 10.03.2018

«Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանութերի ձեռքբերման»ծրագրի շրջանակներում սուբսիդիա և դրամաշնորհ տրամադրելու մասին որոշման նախագիծ Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին մատչելի գներով ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման հարցում (հողի բերրիության բարձրացման և հողօգտագործողների եկամուտների ավելացում):
0 1174