Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Ministry of Environment

Drafts

Draft development authority
Type
In the title

16.01.2026 09.02.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 500-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ««ԽՈՍՐՈՎԻ ԱՆՏԱՌ» ՊԵՏԱԿԱՆ ԱՐԳԵԼՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ շրջակա միջավայրի նախարարությունը կստանա այդ հողամասերի նկատմամբ նախագծով սահմանված գործառույթների իրականացման լիազորություններ, կապահովվի պետությանը վերադարձված պետական սեփականություն հանդիսացող հողամասերում առկա արժեքավոր էկոհամակարգերի պահպանությունը՝ մինչ դրանց չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացումը, կարձանագրվեն այդ հողամասերի նախնական սահմանները, որոնք հիմք կհանդիսանան չափագրման և սահմանների ճշգրտման աշխատանքների իրականացման համար: Արդյունքում՝ կապահովվեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքով և հարակից այլ օրենքներով սահմանված պահանջները:
Մնաց {days} օր
0 32

Discussed 24.12.2025 - 08.01.2026

«2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։ Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։ Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
Մնաց {days} օր
0 782

Discussed 22.12.2025 - 09.01.2026

2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները սահմանելու մասին 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները և ժամկետները, արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները:
Մնաց {days} օր
0 842

Discussed 18.12.2025 - 10.01.2026

«ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 17.1 կետով՝ սահմանելով նոր «հանրություն» հասկացությունը, ինչպես նաև խմբագրել «շահագրգիռ հանրություն» հասկացությունը։ Առաջարկվում է նաև փոփոխել ՌԷԳ-ի ենթակա հիմնադրույթային փաստաթղթերի տեսակների վերաբերյալ 21-րդ հոդվածը՝ հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին»  արձանագրության պահանջները։ Լրամշակվել է օրենքի 24-րդ հոդվածը հիմք ընդունելով ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվինցիայի պահանջները։   Առաջարկվում է նաև Օրենքի մի շարք հոդվածներում կատարել տեխնիկական փոփոխություններ՝ Օրենքի որոշ հոդվածների թյուրըմբռնումը բացառելու նպատակով։           «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման կամ ռազմավարական էկոլոգիական գնահատման հաշվետվության մշակման լիցենզիայի տրամադրման ժամկետ՝ 5 տարի։           «Պետական տուրքի մասի» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծող առաջարկվում է սահմանել պետական տուրքի արտոնություն անտառապատման ծրագրերի ՇՄԱԳ և փորձաքննության համար։
Մնաց {days} օր
0 543

Discussed 17.12.2025 - 05.01.2026

«Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշում    Նախատեսվում է հաստատել նախագծի հավելվածով սահմանված սնդիկի հավելիչով արտադրանքի Հայաստանի Հանրապետությունից արտահանման և Հայաստանի Հանրապետություն ներմուծման  արգելք՝ վեց ամիս ժամկետով։
Մնաց {days} օր
0 509

Discussed 16.12.2025 - 10.01.2026

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է -       հիդրոէներգետիկ նպատակով մակերևութային և ստորերկրյա ջրերի օգտագործման վճարի բազա սահմանել փաստացի արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը՝ չափման միավոր սահմանելով կվտժ-ը։ -       հաշվետու ժամանակաշրջանում փաստացի արտադրված յուրաքանչյուր կվտժ-ի համար սահմանել 0.23 դրամ դրույքաչափ։ -       Ստորերկրյա ջրերի մասով «արդյունահանում» բառը փոխարինել «օգտագործում» բառով՝ համապատասխանեցնելով Ջրային օրենսգրքի պահանջներին։
Մնաց {days} օր
0 826

Discussed 25.11.2025 - 17.12.2025

«ԱՆՇԱՐԺ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ ՄԹՆՈԼՈՐՏՆ ԱՂՏՈՏՈՂ (ՎՆԱՍԱԿԱՐ) ՆՅՈՒԹԵՐԻ ԱՐՏԱՆԵՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՄԵԹՈԴԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտման մասին» կոնվենցիայի Եվրոպական մոնիթորինգի և գնահատման ծրագրի / Եվրոպական շրջակա միջավայրի Գործակալության (EMEP/EEA) օդի աղտոտիչների արտանետումների հաշվարկման ուղեցույցի (2023 թվականի հրատարակչություն) դրույթներին համապատասխան անշարժ աղբյուրներից մթնոլորտն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման միասնական մեթոդաբանության և տվյալների համադրելիության ապահովում։
Մնաց {days} օր
0 938

Discussed 24.11.2025 - 16.12.2025

«Շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը հաստատելու մասին» Նախագծով առաջարկվող շարժական աղբյուրներից մթնոլորտն  աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվարկման մեթոդական ուղեցույցը նպատակ ունի ապահովել շարժական աղբյուրներից արտանետումների հաշվարկման միասնական, միջազգային ստանդարտներին համապատասխան մոտեցում՝ ապահովելով տվյալների համադրելիությունը և հաշվարկների համահունչությունը ինչպես ճանապարհային տրանսպորտային միջոցներից, այնպես էլ ոչ ճանապարհային տրանսպորտային միջոցներից։
Մնաց {days} օր
2 873
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: