Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 03.03.2017 - 19.03.2017

«Մեքենանների և սարքավորումների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 2390-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին նախագիծ Հաստատվում է «Մեքենաների և սարքավորումների անվտանգության մասին»  տեխնիկական  կանոնակարգը Հաստատվում է մեքենաների և սարքավորումների անվտանգության հիմնական պահանջները Հաստատվում է անվտանգության լրացուցիչ պահանջներ մեքենաների և սարքավորումների որոշակի կարգերի համար Ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի «Մեքենաների և մեխանիզմների անվտանգությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 2390-Ն որոշումը
1 8971

Discussed 03.03.2017 - 20.03.2017

«Զբոսաշրջության մասին», «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Ներկայացված ՀՀ օրենքների նախագծերը ՀՀ կառավարության ծրագրի «Զբոսաշրջության զարգացում» բաժնի իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում: Նախագծերի նպատակն է նպաստել ներկա զարգացումների և նոր մարտահրավերների պայմաններում Հայաստանի և հայկական զբոսաշրջային արդյունքի մրցունակության ամրապնդմանն ու բարձրացմանը, վիճակագրական-տեղակատվական համակարգի կատարելագործմանը, համակարգված ու արդյունավետ համագործակցության ապահովմանը, սահմանային անցման գործընթացների դյուրացմանը, մրցակցային շուկայի պաշտպանությանն ու զարգացմանը, ներգնա և ներքին զբոսաշրջային այցելությւնների ավելացմանը` առաջիկա հինգ տարիների ընթացքում հասցնելով համապատասխանաբար տարեկան ավելի քան 3.5 մլն և 2 մլն և մինչև 2020 թվականը` 2.5 մլն և 1.5 մլն:
0 20431

Discussed 01.03.2017 - 23.03.2017

«Վերելակների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի № 692-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հաստատվում է «Վերելակների անվտանգության մասին»  տեխնիկական  կանոնակարգը, Հաստատվում է վերելակների անվտանգության պահանջները Հաստատվում է սերտիֆիկացման ենթակա վերելակների անվտանգության սարքերի ցանկը՝ Ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 9-ի «Վերելակների և դրանց շահագործման անվտանգության պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» № 692-Ն որոշումը
0 9602

The draft has been accepted

Discussed 24.02.2017 - 12.03.2017

«Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» «Պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը հաստատելու մասին» ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի հրամանի ընդունումը պայմանավորված է «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, որի համաձայն Արխիվային գործի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը սահմանում է պետական մարմինների, պետական հիմնարկների և կազմակերպությունների փորձագիտական հանձնաժողովների և արխիվների օրինակելի կանոնակարգերը:
0 9004

The draft has been accepted

Discussed 22.02.2017 - 15.03.2017

«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպանման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրականացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» Ընդերքի մասին ՀՀ օրենսգրքի 60.8-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթներին համապատասխան մշակվում է «Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի վերջնական փակումից հետո ընդերքի օգտագործման հետ կապված շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահ­պա­նության բնագավառի պետական կառավարման լիա­զոր մար­մնի կողմից ընդերքօգտագործողի փոխարեն ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի պահպան­ման, դիտանցման և հսկողության միջոցառումներն իրա­կանացնելու դեպքերը և կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշ­ման նախագիծը:
0 9851

Located in RA Government

Discussed 17.02.2017 - 07.03.2017

«Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, «զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացում ու փոփոխություններ կատարելու մասին ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպվում է ««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:        2.««Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացման ձևով վերակազմակերպվում է միացնելով` «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:  
0 9745

The draft has been accepted

Discussed 16.02.2017 - 03.03.2017

«Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարությունը 2016 թվականի հուլիսի 29-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարությունը:  Ռազմավարության հիման վրա մշակվել են Հայաստանի Հանրապետության մարզերի 2017-2025 թվականների զարգացման ռազմավարությունները, որոնց հիմնական նպատակներն են` զբաղվածության ընդլայնում, մարդկային կապիտալի զարգացում և տարածքների մրցունակության բարձրացում:       Ռազմավարական տեսանկյունից տարածքային զարգացման արդյունքը կգնահատվի երկու ընդհանուր, սակայն հստակ ու չափելի հետևյալ ցուցանիշներով` ա. 2025թ.-ի դրությամբ մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70%-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավել քան 30%-ը։ բ. 2025թ.-ի դրությամբ բոլոր մարզերում միջին մասնագիտական և բարձրագույն կրթություն ունեցողների, ոչ գյուղատնտեսական ֆորմալ զբաղվածների և ակտիվ ձեռնարկությունների թվաքանակը կաճի առնվազն 10 տոկոսով` համեմատած 2014 թվականի հետ:  
0 12254

Discussed 16.02.2017 - 05.03.2017

«Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգի նպատակն է նպաստել ոլորտի կայուն զարգացմանը՝ վեր հանելով առկա խնդիրները` հիմք հանդիսանալով հանքարդյանբերության ոլորտի քաղաքականության և ռազմավարության մշակման համար: Հայեցակարգում նախ ներկայացված է հանքարդյունաբերության ներկա իրավիճակը, անդրադարձ է կատարված առկա խնդիրներին, որոնք խմբավորվել են ութ հիմնական խմբերի մեջ, տրվել են այդ խնդիրների լուծման հնարավոր ուղղությունները: 
0 9293