Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 17.08.2017 - 14.09.2017

<<Նյութական պահուստի մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Կարգավորում է` նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները Ակնկալվում է` ձևավորել  Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը, և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը Ակնկալվում է` << Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի  նյութական պահուստի ռազմավարական պաշարների  կուտակման  ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար Ակնկալվում է` <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը անհրաժեշտ հիմքեր կստեղծի  նյութական պահուստի ռազմավարական պաշարների  կուտակման  ժամանակ բարենպաստ պայմանների ապահովման համար  
0 9388

Located in RA Government

Discussed 17.08.2017 - 01.09.2017

««Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ   Նախագծով առաջարկվում է ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների օրինականացման արգելքի փոխարեն կիրառել Խորհրդի հետ համաձայնեցումը և գույքի օրինականացման նպատակահարմարությունը վերապահել Խորհրդին: Բացի այդ, նախագծում տեղ են գտել մի շարք խմբագրական և ընթացակարգային բնույթի փոփոխություններ: Մասնավորապես, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում սահմանված է, որ Խորհուրդը տալիս է եզրակացություն՝ համայնքի զարգացման քառամյա ծրագրի նախագծի վերաբերյալ: Մինչդեռ, համայնքի զարգացման ծրագիրը 2017 թվականի հունվարի 1-ից սկսած, ընդունվում է հինգ տարի ժամկետի համար: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրվում են այն գործառույթները (այդ թվում՝ հողամասի օտարման, վարձակալության, կառուցապատման, օգտագործման իրավունքով այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրման վերաբերյալ եզրակացության տրամադրում), որոնց իրականացման համար ստեղծվում է հասարակական հիմունքներով մշտապես գործող՝ Դիլիջանի քաղաքաշինական և ներդրումների խրախուսման խորհրդակցական մարմին (Խորհուրդ): Մինչդեռ, օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում խոսքը գնում է միայն օգտագործման տրամադրվող հողամասի տրամադրման վերաբերյալ եզրակացության մասին:
0 8164

Located in RA Government

Discussed 16.08.2017 - 31.08.2017

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատումը ՀՀ 2016-2025 թվականների տարածքային զարգացման ռազմավարության համատեքստում իրականացնելու անհրաժեշտությամբ:
0 8142

Discussed 14.08.2017 - 04.09.2017

«Ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորոշիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար կայանալիք մրցույթի մասնակցության հայտերին, մրցույթի մասնակիցների որակավորմանը, ֆինանսական և տեխնիկական կարողություններին ներկայացվող չափորո­շիչները, ինչպես նաև մրցութային փաթեթների պատրաստման ընթացակարգերը:
0 7754

Located in RA Government

Discussed 04.08.2017 - 19.08.2017

Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Հաշվի առնելով, որ մեծ հզորությամբ արևային և հողմային էլեկրտրակայանների կառուցման համար անհրաժեշտ հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունների գումարը ֆինանսական լրացուցիչ բեռ է առաջացնում ներդրողների համար, նախագծով ներկայացվող լրացումներով առաջարկվում է կադաստրային արժեքների տարբերությունները՝ քսան միլիոն դրամ գերազանցելու դեպքում, համայնքային բյուջե եռամսյա ժամկետում մուծումների փոխարեն քսան միլիոն դրամը գերազանցող գումարի համար նախատեսել տարաժամկետ վճարման հնարավորություն:Միաժամանակ, առաջարկվում է՝ արևային և հողմային էլեկրտրակայանների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը փոփոխված համարել պարզեցված կարգով՝ միայն համայնքի ղեկավարի կողմից այդ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշում ընդունելուց և շինարարության թույլտվություն տալուց հետո:
0 8106

Under development

Discussed 04.08.2017 - 01.09.2017

«ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Օրենքի նախագծով առաջարկվող  փոփոխությունները եւ լրացումներն ուղղված են էներգետիկայի բնագավառում ինքնավար արտադրողների գործունեության իրականացման վարչարարության պարզեցմանը և գործող մեխանիզմների կատարելագործմանը:  
0 8305

Discussed 27.07.2017 - 18.08.2017

«Լիազոր մարմնի և ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման համար հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված անձի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումով կսահմանվի ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության համար անցկացվող մրցույթի արդյունքում հաղթողի և լիազոր մարմնի միջև  կնքվող  նախնական պայմանագրի օրինակելի ձևը, որում կամրագրվեն շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի և երկրաբանական ուսումնասիրության նյութերի փորձաքննության ներկայացնելու ժամկետները:
0 7384

Under development

Discussed 25.07.2017 - 09.08.2017

«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումների և փոփոխությունների ներկայացված օրինագծով կարգավորման առարկան ՀՀ տարածքում ԱՎՕ-ների շինարարության, շահագործման, ընդլայնման, վերակառուցման, տեխնիկական վերազինման, կոնսերվացման, ապամոնտաժման ընթացքում շրջակա միջավայրի, պետական, համայնքային, ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի պաշտպանության և մարդու առողջության անվտանգության ապահովման հետ կապված հարցերն են, որոնք կարգավորվելու են հետևյալ կերպ. Ըստ վտանգավորության աստիճանի ներդրվում է առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների պարտադիր ապահովագրությունը. Առանձնապես վտանգավոր արտադրական օբյեկտների տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացվելու է պետական մակարդակով. Ներդրվում է փորձագետների պատասխանատվության պարտադիր ապահովագրման ինստիտուտը. Առավել հեշտացվում է արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցումը և գրանցումը դադարեցնելուն առաջադրվող պահանջները. Սահմանվում է պատասխանատվության հստակ միջոցներ օրենքի լրացվող դրույթների խախտման համար:
6 11458

The draft has been accepted

Discussed 24.07.2017 - 08.08.2017

«Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2018 թվականի տարեկան ծրագրին հավանություն տալու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման խնդրի հետ, որի համար անհրաժեշտ է  ապահովել Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի  բնական պաշարների կայուն օգտագործմանն  ուղղված 2018թ. նախատեսված  ծրագրերի ու միջոցառումների պարտադիր կատարումը:
0 7981