Drafts

In the title
Draft development authority
Type
14.05.2024 04.06.2024
Ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինների և դրանց կողմից տրամադրված, գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի ռեեստրների վարման կարգերը և չափանիշները սահմանելու մասին Սույն նախագծով կարգավորվում են ազգային և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման ոլորտի շրջանակներում հավատարմագրված համապատասխանության գնահատման մարմինները (այսուհետ՝ ՀԳՄ) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների, ինչպես նաև վերոգրյալ ՀԳՄ-ների կողմից տրամադրված և գրանցված համապատասխանության գնահատման փաստաթղթերի՝ միասնական և ազգային ռեեստրում (այսուհետ՝ Ռեեստր) ներառելու, հանելու պահանջները։
0 109
14.05.2024 29.05.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 81-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի 81-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու միջոցով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության առարկայի շրջանակներից հանել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների կազմակերպման և իրականացման ապահովման գործառույթը։ 
0 314
13.05.2024 28.05.2024
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 1368-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Համաձայն ««Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 11-ի ՀՕ-398-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի՝ հիդրոֆտորածխածինների (ՀՖԱ) խառնուրդները 2025 թվականի հունվարի մեկից կհամարվեն կարգավորվող նյութեր և համաձայն «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի՝ ենթակա կլինեն քվոտավերման և լիցենզավորման: Նախագծի ընդունմամբ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածի ցանկում լրացվում են ՀՖԱ խառնուրդները:
0 204
13.05.2024 31.05.2024
ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 654-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԳԵՐՆՈՐՄԱՏԻՎԱՅԻՆ ՋՐԱՊԱՀԱՆՋԱՐԿ ՈՒՆԵՑՈՂ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
0 200
10.05.2024 27.05.2024
«Սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողների աջակցության ծրագիրը հաստատելու մասին Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կխթանվի սպանդանոցային սպանդը, սպանդանոցները կկայանան որպես լոգիստիկ կենտրոններ, հավասար մրցակցային պայմաններ կստեղծվի շրջանառության և ավելացված արժեքի հարկ վճարող սպանդանոցների համար և կբարելավվի ազգաբնակչությանը որակյալ և անվտանգ մսեղիքի մատակարարման գործընթացը։
0 313
10.05.2024 25.05.2024
ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՓԱՅՏԱՆՅՈՒԹԸ, ՈՉ ԲՆԱՓԱՅՏԱՅԻՆ, ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ ԱՆՏԱՌԱՆՅՈՒԹԸ, ՈՐՍՎԱԾ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ, ՈՐՍԻ ԱՐԳԱՍԻՔԸ, ԲՆԱԿԱՆ ԱՅԼ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ, ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԽԱԽՏՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ ԿԱՄ ԱՆՄԻՋԱԿԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՄԱՐՎՈՂ ԻՐԵՐՆ ՈՒ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծով նախատեսվում է սահմանել ապօրինի ձեռք բերված փայտանյութը, ոչ բնափայտային, երկրորդական անտառանյութը, որսված կենդանիները, որսի արգասիքը, բնական այլ ռեսուրսները, օրենսդրությունը խախտող անձանց իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ համարվող իրերն ու փաստաթղթերը տնօրինելու կարգը
0 225