Ministry of Healthcare

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 17.08.2022 - 01.09.2022

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում կյանքի է կոչվել 2009 թվականից մեկնարկած Ուռուցքաբանության գերազանցության կենտրոնի ստեղծման ծրագրի առաջին փուլը: «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Կենտրոն) գործում է 2020 թվականի հունիսից: Կարող ենք փաստել, որ սա ազգաբնակչության առողջության բարելավմանն ուղղված, տարածաշրջանում մրցակցող դեր ունեցող կենտրոն է: Կենտրոնն ունի բարձրագույն մասնագիտական որակավորում ստացած տարբեր բնագավառների մասնագետներ, որոնց թիմային աշխատանքի շնորհիվ արդեն իսկ իրականացվել է ավելի քան 100 պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա (այսուհետ` ՊԷՏ/ՀՏ) հետազոտություն: Կենտրոնում ստեղծվել են նոր աշխատատեղեր, որոնցում ներգրավված մասնագետներն անցնելով համապատասխան վերապատրաստումներ, կնպաստեն ծառայությունների ծավալների մեծացմանը: Այսօր կենտրոնը շարունակում է իր հետագա ծրագրային զարգացումը՝ միջուկային բժշկության ոլորտում նոր ձեռքբերումների հասնելու ուղղությամբ, ինչպես նաև առկա է սերտ և ակտիվ համագործակցություն «Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա» (Երեւանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի հետ, որը միտված է միջուկային ֆիզիկայի ոլորտը զարգացնելու՝ օգտագործելով կենտրոնի հնարավորությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կենտրոնը տարածաշրջանում միակն է իզոտոպների արտադրության գործառույթով և կենտրոնի սարքավորումների արտադրանքի թողունակությունը շատ ավելին է, քան պահանջարկը, կենտրոնի առաջիկա ուղղություններից է ստացված արտադրանքի արտահանման կազմակերպումը: Կենտրոնը սերտ համագործակցում է նաև Հայաստանում ուռուցքաբանության ոլորտի առաջատարը հանդիսացող ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ի հետ: Հարկ է նշել, որ չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի գործընթացում հաջողության անկյունաքարն է վաղ ախտորոշումը: Ուռուցքաբանական համալիր ծառայությունների մատուցման տեսանկյունից անհրաժեշտ է, որ ուռուցքաբանության կենտրոնն ունենա նաև ուռուցքաբանության մեջ այսօր անփոխարինելի համարվող ՊԷՏ/ՀՏ, որը թույլ է տալիս հայտնաբերել ուռուցքային օջախները, տալ դրանց քանակական և որակական գնահատականը: ՊԷՏ/ՀՏ-ի դերը մեծանում է բարորակ և չարորակ նորագոյացությունների տարանջատման, նորագոյացության տարածվածության գնահատման և բուժումից հետո հիվանդության կրկնության վաղ հայտնաբերման գործընթացում: Այսպիսով, ուռուցքաբանական ծառայության բարելավման և շարունակական զարգացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում` «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն 2017-2020 թվականներին մասնավորեցման առաջարկվող ընկերությունների ցանկից հանելու նպատակով: Նախագծով առաջարկվում է «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲ ընկերությունը հանել «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքից` օրենքի հավելվածով հաստատված ցանկի 41-րդ կետն ուժը կորցրած ճանաչելով:
0 2681

Discussed 29.07.2022 - 13.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է բժշկական օգնության և սպասարկման հիվանդանոցային` հեմոդիալիզային տեսակով թույլ տալ գործունեություն ծավալել նաև մինչև 2014 թվականը (ներառյալ) 8 տարվա անընդմեջ համապատասխան աշխատանքային փորձով մասնագետներին` վերջին 5 տարվա ընթացքում համապատասխան վերապատրաստման առկայությաբ: Նշված փոփոխությամբ կլուծվի մի շարք մարզերում առկա կադրային խնդիրը, քանի որ համապատասխան կադրերի պակասն առկա է մի շարք բժշկական հաստատություններում: Լիցենզավորման գործընթացում հաճախակի հանդիպում են խնդիրներ կապված հիվանդանոցային բաժանմունքների կառուցվածքային ստորաբաժանումների տեխնիկական և գույքային հագեցվածության հետ, այսպես` միևնույն բաժանմունքի տարբեր կառուցվածքային տարրեր ներկայացվում են միևնույն շենքի տարբեր հարկերում կամ մասնաշենքերում, ինչն անթույլատրելի է: Առաջարկվում է սահմանել պահանջ, որ նշված դեպքերում առնվազն բժշկի կաբինետը, վիրակապարանը (միջամտությունների կաբինետ), hերթապահ բուժքրոջ կետը պետք է առկա լինեն յուրաքանչյուր հարկում:
0 2556

Discussed 25.07.2022 - 09.08.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի ԹԻՎ 1264-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության իրականացման վայրի հասցեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 6-ի թիվ 1264-Ն որոշման մեջ սահմանել ք. Երևան Մ. Հերացի 5/1:
0 2704

Discussed 15.07.2022 - 30.07.2022

«ԿԱՄԱՎՈՐ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԼԱՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի N 425 ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Առաջարկվող նախագծով կապահովվեն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական կամավոր ամլացման իրավական հիմքերը, ինչպես նաև կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները կհամապատասխանեցվեն արդի բժշկագիտության պահանջներին:
4 5189

Discussed 13.07.2022 - 28.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ԹԻՎ 601-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 15-ի թիվ 601-Ն որոշմամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը համապատասխանեցնել ՀՀ քրեական և ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքերի կարգավորումներին, լուծել դատաբժշկական փորձաքննության իրականացման ընթացքում գործնականում առաջացած մի շարք խնդիրներ, ինչպես նաև վերացնել գործող կարգում տեղ գտած տեխնիկական վրիպակները:
0 2623

Discussed 13.07.2022 - 28.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆ ՄԱՐՏԻ 26-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի անհրաժեշտությունը բխում է Եվրոպական պառլամենտի և խորհրդի 2006 թվականի դեկտեմբերի 20-ի 2006/126/ԵՀ հրահանգով (այսուհետ` Հրահանգ) սահմանված կարգավորումներն ազգային օրենսդրությանը համապատասխանեցնելու պահանջից,  իսկ Հրահանգով  սահմանված է, որ լսողության խնդիրներ ունեցող անձանց տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կարող է սահմանափակվել միայն 2-րդ խմբի («C», «CE», «D»,  «DE», «T»  կարգ  և  «C1», « D1», «C1E», «D1E»  ենթակարգ) վարորդների համար` բժշկական եզրակացության հիման վրա: 
0 2581

Discussed 12.07.2022 - 27.07.2022

ԲԺՇԿԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈՒ ԲԱՇԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է պետության կողմից կենտրոնացված կարգով բժշկական սարքավորումների և գործիքների (այսուհետ` բժշկական սարքավորումներ) ձեռքբերման ու բաշխման սկզբունքները և գործընթացը կանոնակարգելու նպատակով և ՀՀ վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 22-րդ կետի պահանջով: Նախագծով բժշկական սարքերի ձեռքբերումն իրականացնում է Առողջապահության նախարարությունը ՀՀ պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնի բյուջետային միջոցառումների շրջանակներում ցանկացած իրավակազմակերպական ձև ունեցող առողջապահական կազմակերպության համար, Առողջապահության նախարարության գնումների պլանի համաձայն, իրականացնելով թե գնման (այդ թվում` բնութագրերի կազմում, պայմանագրերի կառավարում և վճարումների կատարում) և թե բաշխման ընթացակարգերն ամբողջությամբ:
0 2605

Discussed 12.07.2022 - 27.07.2022

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել վարչապետի 2021 թվականի նոյեմբերի 2-ի թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը` համապատասխան լիազորող նորմեր սահմանող ենթաօրենսդրական իրավական ակտերի ընդունմամբ, առավելապես բացահայտել քողարկված բռնության դեպքերը:
0 2852

Discussed 11.07.2022 - 26.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-Ի ԹԻՎ 1369-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր ստանալու համար թեստավորման կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1369-Ն որոշման ձևակերպումները համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի ձևակերպումներին:
0 2448