Ministry of Healthcare

Drafts

In the title
Draft development authority
Type

The draft has been accepted

Discussed 05.01.2023 - 20.01.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կարգը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը սահմանելու մասին»  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն ամբողջությամբ կհստակեցնի Հայաստանի Հանրապետության տարածք բժշկական արտադրատեսակների ներմուծման կանոնները: Այս նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների ներմուծման նկատմամբ հսկողություն իրականացնելու համար:
13 3185

Discussed 21.10.2022 - 05.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 15-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈւԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների ընտրության (նշանակման) մրցույթի անցկացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2006 թվականի մայիսի 26-ի N 582-Ն և N 583-Ն հրամաններն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 15-Ն հրամանը:
0 2345

Discussed 14.10.2022 - 29.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1275-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի «Ստոմատոլոգիական կենտրոնների, պոլիկլինիկաների և կաբինետների գործունեության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու և հայաստանի հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի N 1662-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1275-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան ավագ բուժաշխատողի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային պայմաններում բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» N 1936-Ն որոշումներով սահմանված են բժշկական օգնության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական, գույքային և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները: Քանի որ դեղատնային գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական, գույքային և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները, ինչպես նաև լիցենզավորման կարգը միաժամանակ սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ, կարծում ենք առավել նպատակահարմար է, որ բժշկական օգնության և սպասարկման լիցենզավորման կարգը և դրան վերաբերող պայմաններն ու պահանջները նույնպես սահմանվեն մեկ նորմատիվ իրավական ակտով:
0 2300

Discussed 04.10.2022 - 19.10.2022

«ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Օրենքի կարգավորման նպատակն է հանրության (մարդու) առողջության ապահովումը, առողջության պաշտպանությունը և խթանումը, վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելումը, հանրության (մարդու) առողջության վրա շրջակա միջավայրի  սոցիալ-տնտեսական, վարքագծային և հնարավոր այլ վնասակար և վտանգավոր գործոնների ազդեցության կանխարգելումը, ներկա ու ապագա սերունդների կենսունակության համար բարենպաստ պայմանների ստեղծումը, շրջակա միջավայրի գործոնները վատթարացնելու կամ վնասելու միջոցով, հանրության (մարդու) առողջությանը վնաս հասցնելու բացառումը, հանրության (մարդու) առողջության ապահովման մատչելի ու հավաստի տեղեկատվության ապահովումը:
0 2726

Discussed 30.09.2022 - 15.10.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել բժշկական զննության իրականացումը նաև պաշտոնավարող դատավորների համար, ինչպես նաև վերոհիշյալ դեպքերում բժշկական զննության կազմակերպման գործընթացում կբացառվի Առողջապահության նախարարության ներգրավումը: Նախագծի ընդունմամբ օրենսդրական հիմք կսահմանվի առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից բժշկական զննության իրականացման կարգի ընդունման համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:
0 2530

Discussed 27.09.2022 - 12.10.2022

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում  բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների պատշաճ մակարդակը և ՀՀ-ում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական կարգավորման ոլորտում իրականացվող փորձաքննությունների հստակ, մրցունակ և իրատեսական վճարներ:
0 2916

Discussed 09.09.2022 - 24.09.2022

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱն ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Անհատական լիցենզիայի համակարգի ներդրման արդյունքում ակնկալվում է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման որակը, բացառել մասնագետի կախվածությունը բուժհաստատությունից, հնարավորություն ընձեռնել պացիենտին իրացնելու բժշկին ինքնուրույն ընտրելու իր իրավունքը, բժշկի կողմից թույլ տրված սխալի դեպքում սահմանափակել վերջինիս գործունեությունը` լիցենզիայից զրկելու միջոցով, իսկ կլինիկական օրդինատորներին (կլինիկական ռեզիդենտներին) իրավունք կտրվի բժշկի հսկողության ներքո որոշակի ծավալի բժշկական օգնություն և սպասարկում մատուցել` դրա դիմաց վարձատրվելով: Ավելին, անհատական լիցենզավորման համակարգի ներդնումով կհաստատի առողջապահության ոլորտի մասնագետների գիտելիքների և հմտությունների համապատասխանությունը մասնագիտական և կրթական չափորոշիչներին (որակավորում, հավաստագրում, շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտավորում շրջափուլում) և հնարավորություն կտա համակարգն ապահովել որակյալ կադրերով:
0 3351

Discussed 06.09.2022 - 21.09.2022

«ԿԵՆՍԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԵՆՍԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Հիմք ընդունելով «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայի (ԿԶԿ) 4-րդ հոդվածի, ինչպես նաև ԿԶԿ Չորրորդ Վերանայման կոնֆերանսի Եզրափակիչ հռչակագրի դրույթները՝ Հայաստանի Հանրապետությունը ձեռնամուխ է եղել սույն օրենքի ընդունմանը: Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում կենսանվտանգության և կենսապահովության ոլորտի կառավարման իրավական հիմքերը և կարգավորում է կենսաբանական վտանգների, ռիսկերի ու սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման հետ կապված հարաբերությունները։
0 2613

Discussed 31.08.2022 - 15.09.2022

ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է կարգավորել մասնակցի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջությամբ ստանալու պահանջի դեպքում մասնագիտական եզրակացությունների տրամադրման հետ կապված հարաբերությունները
0 2960