Discussed 27.06.2018 - 13.07.2018 Հայաստանի Հանրապետության օրենքը «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակվել է «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը, Մասնավորապես՝ Նախագծերով առաջարկվում է՝ օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից, ընդ որում, որպես նշված իրավունքների երաշխիք, սահմանվել է, որ իրավունքների իրականացման կարգը սահմանվելու է ՀՀ առողջապահության նախարարի նորմատիվ հրամաններով, սահմանել հոգեբուժական կազմակերպության պարտականությունները, սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ, նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում: Ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում, սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով, նախատեսել հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները, սահմանել բժշկական օգնության և սպասարկման կառուցվածքը, գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային: 17 5 39 27236
Discussed 16.05.2018 - 01.06.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում հստակեցնել բուժհաստատությունների լիցենզիա տալու հետ կապված գործընթացը և ակնկալվող արդյունքը` Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման ծառայություններում կիրառվող սարքավորումների օգտագործման ժամկետների հետ կապված աշխատանքների կարգավորումն է և ներկայումս գոյություն չունեցող շինարարական նորմերի վերաբերյալ պարտադիր պահանջի հստակեցումն է: 4 1 2 9867
Discussed 11.05.2018 - 28.05.2018 ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առաջարկվող նախագծով նախատեսվում է կարգավորել փոխհատուցվող դեղերի գների պետական կարգավորման գործընթացները, միաժամանակ նախատեսվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետական կենտրոնացված գնումների համակարգով (էլեկտրոնային բաց աճուրդով) գնվող փոխհատուցվող դեղերի ցանկը, ինչպես նաև հաստատում է հաջորդ տարվա ընթացքում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ԱԱՊ կազմակերպությունների միջոցով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների շրջանակներում պացինտներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրամադրվող (փոխհատուցվող) դեղերի ցանկը: Նախատեսվում է հաստատել ցանկ 1-ում և 2-ում ներառվող դեղերի ռեֆերենտային գների, պետության կողմից դեղերի ձեռքբերման սկզբնական (առավելագույն) գների, հենակետային գնի, առավելագույն մեծածախ հավելագների հաշվարկման ընթացակարգը (մեթոդաբանությունը): 3 1 0 8826
Discussed 20.04.2018 - 07.05.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 865-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է շրջանառվող կարգերում ամրագրել օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձանց բուժման կուրսի կամ անձնական օգտագործման համար ներմուծվող կամ արտահանվող Հայաստանի Հանրապետությունում գրանցված կամ չգրանցված դեղերի նույն քանակները: 5 0 0 8517
Discussed 20.04.2018 - 07.05.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով: Ինչպես նաև մասնագիտական կաբինետների և բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն կետում: Ընդհանուր առմամբ նախագծի հավելված 1-ում կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` փոխվել է փաստաթղթի կառուցվածը, այն դարձնելով կիրառման համար ավելի դյուրին, արտահիվանդանոցային մեծերի և մանկական բժշկական օգնության և սպասարկման նույն տեսակի իրականացումը կարող է ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման յուրաքանչյուր երեք տեսակի ծառայությունները կարող են ծավալվել միևնույն կաբինետում հերթափոխով, հոսքերի տարանջատումով, արտահիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող լիցենզավորված հաստատության յուրաքանչյուր միջին բուժաշխատողը կարող է միաժամանակ սպասարկել մինչև երկու կաբինետ: 5 2 6 9130
Discussed 19.04.2018 - 04.05.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` դեղատնից դեղերի առաքման հետ կապված հարաբերությունները: Ակնկալվում է դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների սահմանման միջոցով, կարգավորել և պատշաճ կարգով կազմակերպել առողջական խնդիրներ ունեցող պացիենտների (հենաշարժողական խնդիրներ ունեցող պացիենտներ, միայնակ ծերեր և այլն) դեղապահովումը: Նախագծի ընդունման նպատակն է դեղերի հասանելիության և մատչելիության բարձրացում: 5 4 3 9397
Discussed 12.04.2018 - 30.04.2018 ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵ¬ՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ՇՐՋԱՆԱ¬ՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԳԵԼՎԱԾ՝ ԹՄՐԱ¬ՄԻՋՈՑՆԵՐ, ՀՈԳԵՄԵՏ (ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՒՆ), ԽԻՍՏ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԿԱՄ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԲՈՒՅ¬ՍԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՄԱՆՐ, ԶԳԱԼԻ, ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱ¬ՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՀՈԳԵՄԵՏ (ՀՈ¬ԳԵ¬ՆԵՐԳՈՐԾՈՒՆ) ՆՅՈՒԹԵՐԻ ՊՐԵԿՈՒՐՍՈՐՆԵՐԻ ԽՈՇՈՐ ԵՎ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ, ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒ¬ԹԵՐԻ ՑԱՆԿԸ, ԽԻՍՏ ՆԵՐ¬ԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԽՈՇՈՐ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-241 օրենքի և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-242 օրենքների ընդունմամբ, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2018 թվականի 29 հունվարի N 50 –Ա որոշման 1-ին կետի պահանջով: 4 0 1 13153
Discussed 04.04.2018 - 20.04.2018 ԴԵՂԵՐԻ ԳՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԹԻՎԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել` պետական բյուջեի միջոցների հաշվին հատկացվող անվճար և արտոնյալ պայմաններով տրամադրվող տրամադրվող դեղերի փոխհատուցման միասնական գնագայոցման մեխանիզմի ստեղծման նպատակով, աշխատանքներ իրականացնող հանձնաժողովի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես` հանձնաժողովը հաշվարկում է պետական գնումների ընթացակարգերով ձեռք բերվող փոխհատուցվող դեղերի համար մեծածախ ռեֆերենտային գները, որը ՀՀ կառավարության կողմից հաստատվելուց հետո հանդիսանում են փոխհատուցվող դեղերի ձեռք բերման պայմանագրերի սկզբնական (առավելագույն) գները (լոտերի առավելագույն գները)՝ հաստատման ամսաթվից հետո 12 ամիս տևող ժամանակահատվածի ընթացքում: 5 4 0 8862
Discussed 26.03.2018 - 16.04.2018 Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակաման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 10-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության «Առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և Հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 11-ի N 22 արձանագրային որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» նախագիծը սահմանում է առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների (այuուհետ` բժշկական հաստատություն) բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգը և պայմանները: Սույն կարգով կարգավորվում է բժշկական հաստատության ավագ և միջին բուժաշխատողների ընտրությունը (նշանակումը)` բացառությամբ հղիության արձակուրդում կամ ծննդաբերության արձակուրդում կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու կամ աշխատողի ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության հիմքով առաջացած ժամանակավոր թափուր պաշտոնների համալրման գործընթացի, ինչպես նաև մարզերում աշխատելու համար պետական պատվերի շրջանակներում նպատակային կրթություն ստացած բժիշկ-մասնագետների նշանակման կարգի: 3 2 7 10021