Discussed 01.03.2021 - 16.03.2021 «ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 2017-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունմամբ ակնկալվում է օրենքի 8-րդ հոդվածում կատարել լրացում, ըստ որի` օրենքի 8-րդ հոդվածով սահմանված պայմանները չեն տարածվելու ծրագրով սահմանված «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն» ՓԲ ընկերության նկատմամբ` հնարավորություն տալով Ընկերությանը մասնավորեցման գործընթացի ավարտից հետո գործունեություն ծավալել այլ ուղղություններով 0 0 0 5555
Discussed 19.02.2021 - 06.03.2021 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ, ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2025 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈւ ՄԱՍԻՆ «Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինչների և դրանց օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականի» ռազմավարությունը ուղղված է ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված հիվանդացության և մահացության ցուցանիշների նվազեցման միջոցով հանրային առողջության պահպանմանը և ամրապնդմանը: Ռազմավարության հիմքում ընկած է ոլորտի տեսլականը և ռազմավարական նպատակներին հասնելու ուղղությունները և միջոցառումները։ Ռազմավարությամբ նախատեսված է բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում` ծխախոտային արտադրատեսակների, դրանց փոխարինիչների օգտագործման և ծխախոտի երկրորդային ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի վերաբերյալ, ինչպես նաև ծխելու դեմ պայքարի իրականացման հարցում հասարակության, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, մասնավոր ոլորտի և մյուս շահագրգիռ կողմերի ուղղակի և անուղղակի կերպով ներգրավում։ Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարության հիմնական նպատակներից է ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից, ինչպես նաև սոցիալական, բնապահպանական և տնտեսական հետևանքներից, որպեսզի մշտապես և էականորեն կրճատվի ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության տարածվածությունը, պաշտպանելով ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից և նվազեցնել ոչ վարակիչ հիվանդությունների հիվանդացության ցուցանիշները` կրճատելով ծխախոտի օգտագործումը։ 7 1 0 8275
Discussed 17.02.2021 - 04.03.2021 ԱՐՅԱՆ ՌԵԵՍՏՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ, ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Արյան ռեեստրի ստեղծման արդյունքում արյան ծառայության ստորաբաժանումները և փոխներարկումային բուժօգնություն իրականացնող բուժհաստատությունները մշտապես տեղեկացված կլինեն օգտագործման համար պիտանի առկա արյան բաղադրամասերի մասին և ժամանակին կլրացնեն արյան պաշարները, ինչը կարևորվում է հատկապես արտակարգ իրավիճակների դեպքում: Հնարավոր կլինի վաղաժամ հայտնաբերել վարակակիր դոնորներին և ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ վարակի տարածման դեմ: Դոնորի մոտ հակացուցումների հայտնաբերման փաստը հասանելի կլինի արյան ծառայության այլ ստորաբաժանումներին, ինչն էլ թույլ կտա բացառել դոնորի արյունատվությունը այլ տեղերում: Արյան ռեեստրի ստեղծումը թույլ կտա վերահսկել դոնորների արյունատվությունների հաճախականությունը և նրանց առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը, ինչը կնպաստի դոնորի առողջության պահպանմանը: 3 0 0 6101
Discussed 12.02.2021 - 27.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 568-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում և դրա ավարտից հետո մարտական գործողություններին մասնակցության հետ կապված պատճառական կապով զոհված (մահացած) որդու ծնողներին վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնություն տրամադրելը` առանց նախապայմանների, շահառուների տվյալ խմբի համար չկիրառելով անզավակ լինելու պահանջը և տարիքային սահմանափակումը: 0 0 0 6381
Discussed 10.02.2021 - 25.02.2021 ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համընդհանուր լաբորատոր ցանցի ստեղծումը ուղղված է Հայաստանի Հանրապետությունում գերակա հիվանդությունների արդյունավետ վերահսկմանն ու կանխարգելմանը, հանրային առողջապահության ոլորտում «միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ» ներկայացնող դեպքերի հայտնաբերմանն ու արագ արձագանքմանը, դրանց կանխարգելմանը, խորհրդատվությունների, տեղեկատվական հաղորդակցման, կադրերի ուսուցման, մեթոդագործնական աջակցման, փորձի փոխանակման, ինչպես նաև որակի, կենսանվտանգության և կենսապահովության կառավարման համակարգերի ներդրման միջոցով լաբորատոր համակարգի կարողությունների շարունակական զարգացմանը, բարձրորակ, ճշգրիտ, անժամանակավրեպ և անվտանգ գործելակարգի ամրապնդմանը, հիվանդությունների կանխարգելման գործընթացների զարգացմանն ու հետևելիությանը: Համընդհանուր լաբորատոր ցանցի շնորհիվ Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգը ձեռք կբերի լաբորատոր հետազոտական տվյալների ստացման վստահելի, միմյանց և միջազգային լաբորատորիաների հետ համադրելի գործելակարգ: 1 0 0 6515
Discussed 04.02.2021 - 19.02.2021 ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՏԱՐԲԵՐ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԿՈՐՍՏԻ ՏՈԿՈՍՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 14-Ի ԹԻՎ 860-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով նախատեսվում է սահմանել դատաբժշկական փորձաքննության իրականացման կարգը, հաստատել տարբեր վնասվածքների հետևանքով առաջացած ընդհանուր աշխատունակության կայուն կորստի տոկոսները, ինչպես նաև ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի թիվ 860-Ն որոշումը: 3 0 0 7532
Discussed 02.02.2021 - 18.02.2021 ՇԱՔԱՐԱՅԻՆ ԴԻԱԲԵՏԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2021-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հիմք ընդունելով «Շաքարախտով հիվանդացության աճի դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը, մշակվել է «Շաքարային դիաբետի դեմ պայքարի 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը և իրականացման ժամանակացույցը», որի նպատակն է բարձրացնել շաքարային դիաբետի վաղ հայտնաբերման, պացիենտների շարունակական հսկողության և բուժման արդյունավետությունը, նվազեցնել շաքարային դիաբետի բարդությունները` առավելագույնի հասցնել պացիենտների և նրանց ընտանիքների բարեկեցությունն ու կյանքի որակը: 3 0 0 7232
Discussed 01.02.2021 - 16.02.2021 «ՄԱՐԴՈՒ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունները մեղմացնում կամ վերացնում են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բուժօգնության մատուցման սահմանափակումները, դրանով իսկ ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ գործող օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտ են առաջացնում անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց համար, ինչը անուղղակի ձևով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա, մինչդեռ օրեցօր զարգացող վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառումը կարող է իրեն որոշակի դերն ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Օրենքի դրույթների ազատականացումը առավել ակտուալ է այն տրամաբանությամբ, որ ծնելիության բարձրացումն այսօր հանդիսանում է մեր երկրի ռազմավարական խնդիրներից մեկը: 0 0 0 8318
Discussed 27.01.2021 - 12.02.2021 ԱԽՏԱԲԱՆԱԱՆԱՏՈՄԻԱԿԱՆ ԴԻԱՀԵՐ¬ՁՈՒՄՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒ¬ԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 1082-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒ¬ԹՅԱՆ ԿԱՌԱ¬ՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1212-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող նախագծով նախատեսվում է հաստատել ախտաբանաանատոմիական դիահերձումների անցկացման նոր կարգ, մասնավորապես` սահմանելով ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման պայմանները, ժամկետները, հերձումից հրաժարվելու դեպքերը: 2 0 0 6987