Ministry of Healthcare

Drafts

In the title
Draft development authority
Type

Discussed 27.07.2021 - 11.08.2021

ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՐԱՆՑՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ (ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ) ՄԵՐԺԵԼՈՒ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական վերահսկողության համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների գրանցում և փորձաքննություն իրականացնելու համար
0 6335

Discussed 27.07.2021 - 11.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԲԱՇԽՄԱՆ, ԲԱՑԹՈՂՄԱՆ, ԻՐԱՑՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ստեղծվում են իրավական հիմքեր Հայաստանի Հանրապետությունում բժշկական արտադրատեսակների շրջանառության պետական վերահսկողության համար, մասնավորապես՝ բժշկական արտադրատեսակների արտադրության, ներմուծման, բաշխման, բացթողման, իրացման և կիրառման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար:
0 6062

Discussed 22.07.2021 - 06.08.2021

ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈւՆԻՍԻ 8-Ի 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈւԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ «Առողջապահության նախարարի 2021 թվականի հունիսի 8-ի N 47-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Առողջապահության նախարարի հրամանի նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է նշված հրամանով սահմանված ձևը համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի ձևակերպմանը:
0 7317

Discussed 20.07.2021 - 05.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը մեկ կազմակերպությունում կենտրոնացնելու իրավական պահանջը վերացնելը:
0 6516

Discussed 16.07.2021 - 01.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով մահացած և հուղարկավորված անձանց միայն առաջին անգամ վերահուղարկավորում իրականացնելու ժամանակ չի գործի վկայակոչված որոշմամբ սահմանված` թաղումից առնվազն երեք տարի հետո վերահուղարկավորում իրականացնելու պահանջը:
0 6098

Discussed 16.07.2021 - 31.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան:
0 6009

The draft has been accepted

Discussed 15.07.2021 - 30.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 162-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է ապահովել դեղերի գրանցման, վերագրանցման և հետգրանցումային փոփոխությունների ներկայացման գործող ընթացակարգերի ներդաշնակեցումը ԵԱՏՄ կարգավորումների հետ
0 6403

Discussed 21.06.2021 - 06.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հսկողություն կսահմանվի մի շարք սինթետիկ թմրամիջոցների նկատմամբ, որով կկանխվի դրանց ապօրինի շրջանառությունը:  Նշված նյութերը Հայաստանի Հանրապետության կառավարության 21.08.2003 թվականի «Հայաստանի Հանրապետությունում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների կազմը (ցանկը) հաստատելու մասին» թիվ 1129-Ն որոշման հավելվածով հաստատված ցանկերում ընդգրկելուց հետո անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 27-ի «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, շրջանառությունն արգելված՝ թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսերի ցանկը, դրանց մանր, զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը, թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի պրեկուրսորների խոշոր և առանձնապես խոշոր չափերը. թունավոր նյութերի ցանկը, խիստ ներգործող նյութերի ցանկը և դրանց խոշոր չափերը սահմանելու մասին» թիվ N707-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում:
0 6536

Discussed 21.06.2021 - 06.07.2021

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի N 707-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նշված նյութերը հանդիսանում են սինթետիկ (դիզայներական) թմրամիջոցներ, կամ նյութեր, որոնք օգտագործվում են թմրամիջոցներ ստանալու համար (ամֆետամինի, մեթամֆետամին շարքի կամ այլ): Լիզերգինաթթվի ածանցյալները համարվում են թմրամիջոցներ, հսկվում են մի շարք երկրներում, նաև ՌԴ-ում: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ սինթետիկ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի նպատակով նյութերի  ընդգրկումը սույն կառավարության որոշման մեջ ընդգրկելը հնարավորություն կտա  Հայաստանի Հանրապետությունում կանխարգելելու այդ նյութերի ապօրինի  շրջանառությունը:
0 6704